Լրահոս
11.09.19, 12:54

Ամփոփ տվյալներ՝ 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների վերաբերյալ

Ամփոփ տվյալներ՝ 2019  թվականի 1-ին կիսամյակում  ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ Քննչական կոմիտեում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում  Կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:

Ներկայացվող ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ Հանրապետությունում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված 20.361 քրեական գործերից 18.973-ը կամ շուրջ 93,2 %-ը քննվել է Կոմիտեի քննիչների վարույթում:


 

Նշված գործերից

- 9.090-ը կամ 47,9 %-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում,

-  6.545-ը կամ 34,5 %-ը՝ մարզային քննչական վարչություններում,

- 3.064-ը կամ 16,1 %-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում


Նույն ժամանակահատվածում քննված քրեական գործերի քանակը նախորդ՝ 2018թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել է  6.351-ով կամ 50,3 %-ով,  իսկ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ՝ 8.447-ով կամ 80,2 %-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արդեն քննվել է 2017թ. ամբողջ տարվա ընթացքում քննված 20.057 քրեական գործերի 94,6 %-ը, իսկ 2018թ. տարվա համեմատությամբ՝ 73,9 %-ը:

Քրեական գործերով մեկ քննիչի ծանրաբեռնվածությունն աճել է 12,1 գործով և կազմել 40,5 գործ, ինչը նշանակում է, որ միջինացված հաշվարկով մեկ քննիչը յուրաքանչյուր ամիս վարույթ է ընդունել շուրջ 7 քրեական գործ:




 

Նշենք, որ եթե  քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերն աճել է 6.351-ով,  ապա 2019թ. 2-րդ կիսամյակ փոխանցված գործերն այդ քանակին համաչափորեն չեն աճել, փոխանցումների տարբերությունը ավելացել և կազմել է ընդամենը 2.051 գործ, այսինքն՝ 3 անգամ պակաս, ինչը վկայում է, որ նախաքննության ինտենսիվությունը չի նվազել:

 

Չի նվազել դատարան ուղարկված գործերի քանակը,  քանի որ համաներման ակտի չկիրառելու դեպքում, որի արդյունքում 196 քրեական գործի վարույթ է կարճվել, դատարան ուղարկված գործերի քանակը կկազմեր 1.524:

Քննված քրեական գործերից 6.518-ի կամ 34,4 %-ի նախաքննությունն ավարտվել է (2018թ.- 4.214 կամ 33,4 %), այսինքն` ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռն աճել է ինչպես տոկոսային հարաբերակցությամբ՝ 1 %-ով, այնպես էլ բացարձակ թվերով՝ 2.304-ով:

Քննիչները ձերբակալել են 410 անձի, իսկ 2018թ.-ին 430:  Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան է ներկայացվել 646 միջնորդություն, որից 188-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ (2018թ.-548):

Առանց ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված մեղադրյալների, մյուս գործով միջնորդությունների քանակը կազմել է 458 (2018թ.-372):

Կալանավորման միջնորդությունների քանակի էական նվազումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով քննությունից թաքնվող մեղադրյալների նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելով, իսկ մյուս քրեական գործերով միջնորդությունների աճը՝ քրեական քաղաքականության խստացմամբ, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով :

Սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ քննվել է 61 քրեական գործ: Դեպքերից 30-ը կատարվել են 2019թ. 1-ին կիսամյակում (18-ը՝ սպանության, իսկ 12-ը՝ սպանության փորձի վերաբերյալ), սպանություններից 15-ը և փորձերից 11-ը բացահայտվել է, իսկ սպանությունների 3 և փորձի 1 դեպքերը չեն բացահայտվել (2018թ.-22, որից 16-ը՝ սպանության, 6-ը՝ սպանության փորձի դեպքեր, 1-ական սպանության և փորձի դեպքերը չեն բացահայտվել):

Զինված ուժերում ծառայության հետ կապված մահվան 11 դեպքերով Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացվել է մինչդատական վարույթ, որից 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության (2018թ.-5), 3-ը՝ սպանության (2018թ.-1), 3-ը՝ ինքնասպանության (2018թ.-6), 1-ը՝ ավտովթարի (2018թ.-1), 1-ը՝ դժբախտ պատահարի (2018թ.-1), 1-ը՝ հիվանդության հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ (2018թ.-1)

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 171 մեղադրյալ զորակոչվել է զինված ուժեր:

Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1016 քրեական գործ: Այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 474 անձի: Դատի է տրվել 134 անձ: 1 016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.708.228.085 դրամ (2018թ.-673.668.341 դրամ), որից վերականգնվել է 819.804.715 դրամը (2018թ.-426.593.144 դրամ), բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների 298.486.450 դրամ արժողությամբ գույքի վրա (2018թ.-27.658.000 դրամ):

Ինչպես տեսնում ենք, պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը և այդ նպատակով կալանք դրված գույքի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել են:

 

 

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և առկա գումարի շարժը հետևյալն է.

    01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,

    01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,

    01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ,

    01.08.2019թ. դրությամբ- 1.960.722.763 դրամ: