-
21.09.23, 20:33Մեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով«Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիները քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հ.Աղազարյանին:
-
21.09.23, 19:13Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՓորձել են խոչընդոտել «Toyota Prado»-ի երթևեկությունը, հարվածներ հասցրել ավտոմեքենային, վիճաբանել ոստիկանների հետ։
-
21.09.23, 18:29Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
-
21.09.23, 18:03Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՁեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
21.09.23, 18:00Սոցիալական ցանցի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գերասիմ ԱվետիսյանըՀրապարակվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին կոչ է անում զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով ՝ սահմանադրական կարգը տապալելու նպատակով։
-
21.09.23, 15:45Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից (տեսանյութ)Հավաքի մասնակիցները կազմակերպված խմբով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: