Թափուր հաստիքներ
04.12.23, 11:06

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-2.10-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 14:30-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5): Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետքէ ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).

2. Դիպլոմ (առկայության դեպքում).

3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

4. Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը կազմում է 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:

Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է` 2023 թվականի դեկտեմբերի 07-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 011 880-119, 011 880-146 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@investigative.am էլեկտրոնային հասցեին: