Թափուր հաստիքներ
03.11.23,
14:13
Հայտարարություն՝ ՀՀ ՔԿ արտաքին կապերի, արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության գլխավոր մասնագետ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) արտաքին կապերի, արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.2-Մ2-5).
- Հիմնական գործառույթները՝
Վարչության գլխավոր մասնագետը`
- իրականացնում է Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից հյուրերի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների կողմից արտաքին կապերի ոլորտում տարվող աշխատանքներում աջակցության ցուցաբերումը.
- իրականացնում է Կոմիտեի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքներին աջակցության ցուցաբերումը.
- իրականացնում է օտարերկրյա պետություններում գործընկեր կառույցների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, վերլուծության, ռազմավարական նշանակություն ունեցող շփումների ապահովման ուղղությամբ առաջարկությունների ձևավորման և ներկայացման աշխատաքները.
- իրականացնում է Կոմիտեի իրավասության վերաբերյալ հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով, հուշագրերով նախատեսված գործառույթների իրականացման ուղղությամբ պահանջվող աշխատանքներում աջակցության ցուցաբերումը.
- իրականացնում է Կոմիտեի հանձնաժողովների, կոլեգիալ մարմինների նիստերի, մամլո ասուլիսների, պաշտոնական հանդիպումների, քննարկումների կազմակերպական բնույթի նախապատրաստական աշխատանքները.
- իրականացնում է գերատեսչական մարմինների և օտարերկրյա գործընկերներին ուղղված ուղերձների և շնորհավորանքների առաքման, Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ելույթներինախապատրատական աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում անցկացվելիք միջոցառումների (ժողովներ, քննարկումներ, նիստեր, հանդիպումներ) վերաբերյալ մասնակից անձանց՝ միջոցառմանը վերաբերող օրակարգային մանրամասները տեղեկացնելու, ինչպես նաև անցկացվելիք միջոցառման վերահսկողությանն ուղղված աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի և արտասահմանյան պետությունների՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացների և ընթացիկ համագործակցության, արարողակարգային հանդիպումների կազմակերպման և համակարգման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեի կողմից շնորհավորական ուղերձների նախապատրաստման և ուղարկման աշխատանքները.
- մասնակցում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակման և փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
- իրականացնում է տեղեկատվական դաշտում վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություններ) կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում բանասերի և թարգմանչի կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի կամ իրավունքի բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Պետական արարողակարգի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 08.11.2023թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: