Թափուր հաստիքներ
02.11.23, 12:29

Հայտարարություն՝ ՀՀ ՔԿ փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ

 

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) փաստաթղթավար (ծածկագիր՝ 33-2.7-Մ6-2).

  • Հիմնական գործառույթները՝

Բաժնի փաստաթղթավարը`

  1.  իրականացնում է Կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Ստորաբաժանում) փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և ապահովումը, գործավարության միասնական կարգի կիրառումը և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.
  2.  մասնակցում է Կոմիտեի մտից, ելից և ներքին փաստաթղթերի ընդունման, վավերապայմանների առգայության ստուգման, դասակարգման, հաշվառման, մուտքագրման, թվայնացման, բաշխման, առաքման և առաքման ցուցակների՝ ռեեստրների կազմման աշխատանքներին.
  3. մասնակցում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, հանձնարարությունների, փաստաթղթերի, քրեական վարույթների գրանցման, առաքման (այդ թվում էլեկտրոնային) աշխատանքներին.
  4. օժանդակում է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին հասցեագրված ամենօրյա փոստի տրամադրման աշխատանքներին.
  5. օժանդակում է Կոմիտեի փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքներին:

 

  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Առնվազն միջնակարգ կրթություն:
  2. ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
  3. տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
  6. Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
  7. աշխատավարձի չափը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ.
  8. աշխատավայրի հասցեն՝ ՀՀ,ք. Երևան, Մամիկոնյանց 46/5.
  9. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.11.2023թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: