Կադրային համալրում
06.09.23, 05:55

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման մասին


Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ  գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի արցախցի հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը։

Ի լրումն վերոնշյալի հայտնում ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարում է ընդունելություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու մասին:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:30-ին: Քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.investigative.am):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ ք.Երևան,
Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ kadrer.qnnchakankomite@gmail.com կամ kadrer@investigative.am:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. սեպտեմբերի 7-ից 29-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելիս.

- դիմում (ձև 1),
-
կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև2)՝ (փաստաթուղթը տպել երկկողմանի՝ դարձերեսով, լրացնել անձամբ, ստորագրել),
ինքնակենսագրություն (ձև3)` (ձեռագիր՝ գրել անձամբ, երկկողմանի՝ դարձերեսով, լուսանցքը պահելով, վերջում ստորագրել), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, վերջին կոչումը կամ դասային աստիճանը, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ), ամուսնու /կնոջ ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, դատվածության, ընտանեկան կարգավիճակը, ինչպես նաև բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով,
-
լուսանկար՝ 2 հատ 4X6 չափսի` դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով),
-
հայտատուի անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի, անձնագրի, նույնականացման քարտի, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում սոցիալական քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքի) պատճենները,
տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված  դիպլոմի/դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները:
աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ կնիքով կնքված,
պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
տեղեկանք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3) (ձև4),
-
տեղեկանքներ հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից,
- Բ
նութագիր վերջին աշխատավայրից, իսկ աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից,
ընտանիքի անդամների (ամուսնու/կնոջ, զավակների, ծնողների, ամուսնու/կնոջ ծնողների, քրոջ (քույրերի), եղբոր (եղբայրների)) ծննդյան (մահվան) վկայականների և անձնագրերի (կամ նույնականացման քարտերի) պատճենները:

 ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Դիմումը (ձև1), կենսագրական տվյալներ պարունակող քարտը (ձև2), ինքնակենսագրությունը (ձև3), բժշկական տեղեկանքը (ձև4), ինչպես նաև բանավոր քննության հարցաշարը (ձև5) կցված են.

Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ:

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք՝ բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները: 

Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները: 

Բանավոր քննության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կտեղադրվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (Բանավոր քննության արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

Ի լրումն

Արցախցիների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը 

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։ 

Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ  գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի արցախցի հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը։ 

Ի լրումն վերոնշյալի հայտնում ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։