Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
07.12.22, 05:14

Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ. նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

Շինարարության և քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Օլեգ Խաժակի Հակոբյանի կողմից 01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. Քննչական գործողությունների շրջանակում՝ Դավթաշենի վարչական շրջանի 2-րդ թաղամասի և Տ. Պետրոսյան 8/12 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի նախագծային փաստաթղթերի և կատարված շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում:

2. ՀՀ  քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիր քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով:

3. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատ քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով:

4. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի Գետահովիտ  համայնքում քննչական կոմիտեի շենքի ընթացող շինարարական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով :

5. ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման աշխատանքների համակարգում՝ նախագծային փաթեթի ուսումնասիրություն:

6. Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության հողանցման աշխատանքների ելակետային նյութերի հավաքագրման ու մրցույթի նախապատրաստական աշխատանքերին:

7. Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության  ներդրման նախապատրաստական աշխատանքներին:

8. Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 5 հասցեում, քննչական կոմիտեի մասնաշենքի վերակառուցման  շինարարական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով:

9. ՀՀ  քննչական կոմիտեի  մասնաշենքի նախասրահի ձևավորման աշխատանքների համակարգում:

10.Շինարարության բնագավառում կատարված և պլանավորվող ծրագրերի համակարգման աշխատանքներ:

 

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Աշոտ Հարազատի Շահնազարյանի կողմից  01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 15873319 քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել հետազոտել  գործով ձեռք բերված հաշվապահական  հաշվառման անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը: Նախաքննական  մարմնից  պահանջվել է ուսումնասիրության կատարման  համար  տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր:

Հիշյալ քրեական վարույթով՝  փաստաթղթերի հետազոտությունը մեկ դրվագով ավարտվել է, իսկ   երկուսը գտնվում է ավարտման փուլում:

2. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության   հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում  է   «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների՝ «Ավագյանշին», «Ա.Է.Զ. Ավտոտրանս», «ՄԱՆԷՀ», «Գեներալ Սաք», սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և մեկ ֆիզիկական անձի  հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու   դրամարկղային գրքերում  կատարված  գրառումների   զննություն: Երեք կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են, իսկ երկու տնտեսվարող սուբյեկտների մասով ուսումնասիրությունները գտնվում են ավարտական փուլում:

 

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Էմմա Ստեփանի Պատրիկյանի կողմից 01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող  թիվ  71200518  քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման  նպատակով  զննության և վերլուծության է ենթարկել  նախաքննությամբ ձեռք բերված 2003-2018թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:

2. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության   հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում  է   «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից  թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու   դրամարկղային գրքերում  կատարված  գրառումների   զննություն: Երեք կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են, իսկ երկու տնտեսվարող սուբյեկտների մասով ուսումնասիրությունները գտնվում են ավարտական փուլում :

3. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության   հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 69104518 քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է «Ֆրեզեն» ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման,   ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի և դրամարկղային  գրքերի  զննություն: Փաստաթղթերի  հետազոտության  գործընթացը գտնվում է ավարտման փուլում:


Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Վարուժան Հովակիմի Բադանյանի կողմից 01. 11.2022 թվականից մինչև 30.11.2022   թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության   հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում  է   «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից  թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու   դրամարկղային գրքերում  կատարված  գրառումների   զննություն: Մեկ կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են:        

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ իրականացված վերոգրյալ զննությունների արդյունքներում փորձագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 50 մլն դրամի չարաշահումներ և զննության արդյունքները հիմք են հանդիսացել ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար:        

 

Բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Ռուբեն Ռուդիկի Շխիկյանի կողմից  01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով ձեռք բերված թվով 61 էլեկտրոնային ապացույցների թվային խուզարկություններ:

2. Փոխօգնության շրջանակներում իրականացրել է  ՀՀ  հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ պետական եկամուտների  կոմիտեում քննվող թվով 3 էլեկտրոնային ապացույցների թվային խուզարկություններ:

 

Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 278 տարբեր տեսակի հրամաններ  /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ/ են մուտքագրվել  բազա, նորանշանակ աշխատակիցների անձնական տվյալները մուտքագրվել են հարկային ծառայության բազա  և հաշվապահական ծրագրեր, դրանց հիման վրա ձևավորել է աշխատավարձ:

2. Թվով 111 աշխատակցի համար ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 119 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 23 վերջնահաշվարկներ, թվով 22 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 7 դրամական օգնության և հոկտեմբեր ամսվա պարգևավճարների հաշվարկներ:

3. 2022 թվականի  նոյեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և  ուղարկում հարկային ծառայություն:

4. Ստացել և մշակել է թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  ներկայացրած նոյեմբեր ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1183 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարվել  է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ:

 

 

Անձնակազմի կառավարման վարչության փորձագետ Իվետա Վյաչեսլավի Թադևոսյանի կողմից 01.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի կարում և հաշվառում՝ թվով 2 ընթացիկ նյութեր:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման կամ տեղափոխման, ազատման, արձակուրդի  տրամադրման, ինչպես նաև դասային աստիճանի շնորհման, գործուղման, խրախուսման կամ կարգապահական տույժ  կիրառելու, դրամական օգնություն տալու վերաբերյալ հրամանների մուտքագրում ծառայողական քարտերում՝  երկու  անձի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի կարում, հաշվառում և մուտքագրում <> համակարգ՝ թվով 17 անձանց վերաբերյալ ընթացիկ նյութեր:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոն զբաղեցնող անձանց  2-րդ ձևի թույլտվություն ստանալու համար նախատեսված հարցաթերթերում առկա անձնական տվյալները համադրում անձնական գործերում առկա փաստաթղթերի հետ և  1 անձի վերաբերյալ դրանց իսկության հաստատում:

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող քննություններին մասնակցելու դիմորդների անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և դրանց հիման վրա տեղեկանքի, պահանջագրի և վարկաբեկիչ նյութերի վերաբերյալ հարցումների պատրաստում տարածքային ոստիկանության բաժիններից պատրաստում՝ 1 անձի վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից համատեղության կարգով գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու  վերաբերյալ ցուցակի վարում:

 

ՀՀ քննչական կոմիտեի արտաքին կապերի և թարգմանության բաժնի փորձագետ Մարիամ Համբարձումյանի կողմից 08.11.2022 թվականից մինչև 30.11.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.


1. ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնից ստացված քրեական գործերով իրավասու մարմնին իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների և դրանց պատասխանների թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 5 փաստաթուղթ՝ 50 թերթ:

2. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 4 փաստաթուղթ՝ 17 թերթ:

3. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական ստորաբաժանումներից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 4 փաստաթուղթ՝ 83 թերթ։