Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ.հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Շինարարության և քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Օլեգ Խաժակի Հակոբյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Քննչական գործողությունների շրջանակում՝ Դավթաշենի վարչական շրջանի 2-րդ թաղամասի և Տ. Պետրոսյան 8/12 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի նախագծային փաստաթղթերի և կատարված շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փասատաթղթերի հավաքագրում:
2. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիր քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով:
3.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատ քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով :
4.ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի Գետահովիտ համայնքում քննչական կոմիտեի շենքի ընթացող շինարարական աշխատանքների համակարգում՝ տեղում կատարված ստուգայցերով :
5.ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման աշխատանքների համակարգում՝ նախագծային փաթեթի ուսումնասիրություն :
6.Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության հողանցման աշխատանքների ելակետային նյութերի հավաքագրման ու մրցույթի նախապատրաստական աշխատանքերին:
7.Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության ներդրման մրցույթային գործընթացի նախապատրաստական աշխատանքներին
8.Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 5 հասցեում, քննչական կոմիտեի մասնաշենքի վերակառուցման համար, նախագծային աշխատանքների նախապատրաստություն:
9.ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով՝ տեղում նախնական ուսումնասիրություն:
10.ՀՀ քննչական կոմիտեի մասնաշենքի նախասրահի ձևավորման նախապատրաստական աշխատանքներ:
11.Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի բակային տարածքում շվաքարանի և պարիսպի վերակառուցման մրցույթային գործընթացի նախապատրաստական աշխատանքներին
12.Շինարարության բնագավառում կատարված և պլանավորվող ծրագրերի համակարգման աշխատանքներ:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Աշոտ Հարազատի Շահնազարյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 15873319 քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել հետազոտել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը: Նախաքննական մարմնից պահանջվել է ուսումնասիրության կատարման համար տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր:
Հիշյալ քրեական վարույթով՝ փաստաթղթերի հետազոտությունը մեկ դրվագով ավարտվել է, իսկ երկուսը գտնվում է ավարտման փուլում:
2. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն: Մեկ կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Էմմա Ստեփանի Պատրիկյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 71200518 քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով զննության և վերլուծության է ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված 2003-2018թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
2. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն: Մեկ կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Վարուժան Հովակիմի Բադանյանի կողմից 01. 10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն: Մեկ կազմակերպության մասով ուսումնասիրություններն ավարտվել են:
Բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Ռուբեն Ռուդիկի Շխիկյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով ձեռք բերված թվով 75 էլեկտրոնային ապացույցների թվային խուզարկություններ:
2. Փոխօգնության շրջանակներում իրականացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննվող թվով 11 էլեկտրոնային ապացույցների թվային խուզարկություններ:
Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները
1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 155 տարբեր տեսակի հրամաններ /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ/ են մուտքագրվել բազա, նորանշանակ աշխատակիցների անձնական տվյալները մուտքագրվել են հարկային ծառայության բազա և հաշվապահական ծրագրեր, դրանց հիման վրա ձևավորել է աշխատավարձ:
2. Թվով 99 աշխատակցի համար ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 69 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 25 վերջնահաշվարկներ, թվով 19 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 2 դրամական օգնության և հոկտեմբեր ամսվա պարգևավճարների հաշվարկ:
3.2022 թվականի հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և ուղարկում հարկային ծառայություն:
4.Վիճակագրական ծառայություն ներկայացվող 2022 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության կազմում և ամփոփում:
5.Ստացել և մշակել է թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած հոկտեմբեր ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1160 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարել աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ:
Անձնակազմի կառավարման վարչության փորձագետ Իվետա Վյաչեսլավի Թադևոսյանի կողմից 01.10.2022 թվականից մինչև 31.10.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարում և հաշվառում՝ թվով 3 ընթացիկ նյութեր:
2.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարում, հաշվառում և մուտքագրում <> համակարգ՝ թվով 18 անձանց վերաբերյալ ընթացիկ նյութեր:
3.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոն զբաղեցնող անձանց 2-րդ ձևի թույլտվություն ստանալու համար նախատեսված հարցաթերթերում առկա անձնական տվյալները համադրում անձնական գործերում առկա փաստաթղթերի հետ ՝ 15 անձի վերաբերյալ:
4.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և ՔԿԴ ծառայողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման աշխատանքներ՝ թվով 8 անձի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից համատեղության կարգով գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու վերաբերյալ ցուցակի վարում: