Հայտարարություններ
17.10.23, 12:19

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

1.Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրային ծախսերի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրային բյուջետավորման վերափոխումների գծով բյուջետային արդյունավետության գործընթացի բարձրացմամբ՝ ծրագրային բյուջետավորման օրենսդրական և մեթոդաբանական հիմքերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային գործընթացի նոր մոդելի, ոլորտային ռազմավարությունների ծրագրային բյուջետավորման պահանջների համապատասխանության գնահատման, ծախսակազմման և ծրագրային բյուջետավորման հայտերի լրացման գործընթացների ապահովմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի 506-Ն որոշմամբ սահմանված պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման՝ հաշվառման ենթակա գույքի մասին տվյալների մուտքագրման, գրանցամատյանում պարունակվող տվյալների մուտքագրման անընդհատության, գրանցամատյանում պարունակող տվյալների վերահսկման և այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ համադրելիության աշխատանքների ապահովում:

2.Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 (մեկ) տարի:

3.Փորձագետի պարտականությունները՝

1.ապահովել հանրային ծախսերի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրային բյուջետավորման վերափոխումների գծով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բյուջետային արդյունավետության գործընթացի բարձրացումը, ինչպես նաև Կոմիտեին հատկացված պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքները.
2. ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Բարձրագույն տեխնիկական կրթություն
Առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

5.Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:

6.Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.10.2023թ.:

7.Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8.Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119):