Հաղորդումներ
16.03.16, 10:56

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2015 թվականի գործունեության մասին

 

   ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2015թ. կատարած աշխատանքները, որի ամփոփ տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ: 

 

Հաղորդում՝
Հ
այաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2015 թվականի գործունեության մասին՝
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2015թ. ընթացքում զգալի աշխատանքներ է կատարել հանցագործությունների քննության, բացահայտման, ինչպես նաև քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում:


2015թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2015թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից   21.955-ը կամ շուրջ 93 %-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակամիջոցում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.556-ով կամ 7,6%-ով (նախորդ տարի`  20.399 գործ):   Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 12.657 քրեական գործ (2014թ.՝ 11.772), այլ մարմնից ստացվել է 1.715 քրեական գործ:

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 45 քրեական գործ: Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2015թ. ընթացքում Կոմիտեի կատարած աշխատանքները` նկատի ունենալով  նախապատրաստված և մերժված նյութերի քանակը (10.279 նյութ), որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 66 գործ և նյութ:

Հաշվետու ժամանակամիջոցում վարույթում եղած 21.955 քրեական գործերից ընթացք է տրվել 18.688  քրեական գործի` արտադրողականությունը կազմելով 85,1 %, նախորդ տարվա  84,7 %-ի  դիմաց` այսինքն՝ աճել է 0.4 %-ով:

2015թ.  ընթացքում 214 քրեական գործով աճել է մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական գործերի թիվը՝ 3.165 քրեական գործ` 4.074 մեղադրյալների նկատմամբ,  2014թ.՝ 2.951 գործ: Վարույթը կարճվել է 5.268 քրեական գործով` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 5.071 գործի դիմաց, այսինքն՝ աճել է 197 գործով կամ 3.8 %-ով: Կարճված գործերի  քանակի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական  օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով հարուցված և զինվորական ծառայության մեկնելու կամ համապատասխան գումար մուծելու հիմքերով կարճված գործերի քանակով (712):  Ավարտված քրեական գործերով արտադրողականությունը կազմել է 38,7 %:

Քննարկվող ժամանակամիջոցում աճել  է  վարույթը կասեցված գործերի քանակը` 7.938` նախորդ տարվա 6.060-ի դիմաց: Նշված 7.938 գործերից 5.294-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, իսկ 2.445-ը` քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ, որից 1.917-ը՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 327 հոդվածի  մեղադրանքով:

Հաշվետու ժամանակամիջոցում ավարտված գործերով նախաքննության ժամկետը երկարացվել է  4.010 գործով` նախորդ տարվա 3.314-ի դիմաց (առանց Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության), աճել է 696 գործով: Քրեական գործերով նախաքննության ժամկետների աճը առավելապես պայմանավորված է քրեական գործերի քանակի աճով, ինչպես նաև բազմաթիվ  գործերով նշանակված տարաբնույթ փորձաքննությունների եզրակացություններն ուշ ստանալու հանգամանքներով:

2015թ. ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 68  քրեական գործ, որը կազմում է ավարտված 8.499  քրեական գործերի 0,8%-ը` նախորդ տարվա  61-ի կամ 0.7 %-ի դիմաց, այսինքն՝ աճը  կազմել է 7  քրեական գործ կամ 0.1%: Քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումներից հսկող դատախազների կողմից հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 252-ը` նախորդ տարվա 230-ի դիմաց, այսինքն՝ աճը կազմել է 22 քրեական գործ կամ 8.7%: Հսկող դատախազների կողմից հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 299 որոշում:

2016թ. փոխանցվել է 3.267 քրեական գործ` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 3.114 գործի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 839 կասկածյալ, 2.213 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 114-ը: Դատարանների կողմից միջնորդությունները մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է 35 որոշում, որոնցից  բավարարվել է 7-ը: 150 մեղադրյալի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով:

Անհիմն ձերբակալման կամ կալանավորման դեպքեր չեն եղել:

Քննարկվող ժամանակամիջոցի ընթացքում նախապատրաստվել է 18.025 նյութ, որից 7.316-ով հարուցվել է քրեական գործ, 10.279-ով մերժվել է քրեական գործի հարուցումը: Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 91 որոշում, որը կազմում է մերժված նյութերի 0,8 %-ը:

Հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերով պետությանը պատճառված 470.162.489 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 324.440.885 ՀՀ դրամը կամ 69%-ը, իրավաբանական անձանց պատճառված 1.997.015.903 ՀՀ դրամ վնասից՝ 322.617.236 ՀՀ դրամը կամ 16%-ը, ֆիզիկական անձանց պատճառված 897.235.205 ՀՀ դրամ վնասից՝ 229.680.735 ՀՀ դրամը կամ 25,5 %-ը:

2015թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 303 քրեական գործ, հարուցվել է 76 գործ: Այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 66 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 3 քրեական գործ: Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 33-ը։

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 76 քրեական գործ, որոնցից 54-ը՝ 117 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն, 22 քրեական գործի վարույթ կարճվել է, 120 քրեական գործով վարույթը կասեցվել է։

2015թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է  73 նյութ, որոնցից 60-ով հարուցվել են քրեական գործեր, 11-ով  քրեական գործի հարուցումը մերժվել է:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերով պետությանը պատճառված 97.247.284 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 73.873.642 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված 763.803.180 ՀՀ դրամ վնասից՝ 8.797.180 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված 765.818.000 ՀՀ դրամ վնասից՝ 698.476.000 ՀՀ դրամ:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով 7 միջնորդագիր է ներկայացվել պատկան մարմիններին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող գործեր, որոնցից արժանի են հիշատակման Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների կողմից 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում վիրահատված քաղաքացիների շրջանում վիրուսային Հեպատիտ Ց հիվանդության հայտնաբերման դեպքի առթիվ հարուցված, ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև այլ բարդ և բազմադրվագ քրեական գործեր:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում է կենտրոնացված նաև կիբեռհանցագործությունների և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ գործերի քննությունը:

Կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վ.Հարությունյանն ընդգրկվել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով միջգերատեսչական խորհրդի կազմում, իսկ ոլորտը համակարգող տեղակալ Ա.Գրիգորյանը՝ նույն խորհրդին կից աշխատանքային խմբի կազմում, որոնց կազմում ակտիվորեն մասնակցում են մարդկանց շահագործման դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունն ակտիվորեն համագործակցում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված շահագրգիռ կառույցների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը 2015թ. ընթացքում ակտիվորեն մասնակցել է ԳՐԵՏԱ փորձագիտական խմբի կողմից Եվրոպայի Խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիայի իրականացման երկրորդ փուլի գնահատման գործընթացին, ՄԱԿ-ի համաշխարհային զեկույցի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. տարեկան զեկույցի նախապատրաստմանը և աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի փորձնական հետազոտության իրականացմանը:

Կիբեռհանցագործությունների գործերով ՀԿԳ քննության գլխավոր վարչության մասնագիտացված քննիչների վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման, տեխնիկական կարողությունների ամրապնդման ուղղություններով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ իրականացվել և իրականացվում է ակտիվ համագործակցություն: 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀԿԳ քննության գլխավոր վարչության աշխատակիցները ճանաչողական այցով գործուղվել են Իռլանդիայի Դուբլին քաղաք, հանդիպումներ ունեցել Դուբլինի համալսարանական քոլեջի կիբեռանվտանգության և կիբեռհանցավորության աջակցման կենտրոնի փորձագետների հետ, ինչի արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների կողմից քննիչների վերապատրաստում անցկացնելու և համապատասխան քննչական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովումներ ձեռք բերելու վերաբերյալ:

Կիբեռհանցագործությունների գործերով ՀԿԳ քննության գլխավոր վարչության մասնագիտացված քննիչներն ընդգրկվել են նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ կազմակերպվող Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբեռհանցագործությունների ոլորտում միջազգային համագործակցության զարգացման «CyberCrimeEAP2» ծրագրի աշխատանքային խմբում, որը կոչված է բարելավել քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցումների կատարման արդյունավետության բարձրացմանը:

Բացի այդ, նշված ոլորտում իրավական դաշտի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների մասնակցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակում ձևավորված աշխատանքային խմբի կողմից կազմվել են ՀՀ-ում համակարգչային համակարգերում կուտակվող էլեկտրոնային տվյալների պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ, որը դրվել է շրջանառության մեջ:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ)   վարույթում քննվել է 4.633 քրեական գործ, հարուցվել է 2.749 գործ: Այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 191 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 5 քրեական գործ: Վերսկսվել է 830 քրեական գործի վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 2.184 քրեական գործ, որոնցից 667-ը՝ 1.004 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն, 1.511 քրեական գործի վարույթ կարճվել է, 1.369 քրեական գործի վարույթ  կասեցվել է։

2015թ. նախապատրաստվել է 3.191 նյութ, որից 2.633-ով հարուցվել է քրեական գործ, քրեական գործ հարուցելը մերժվել է 513 նյութերով:

ԶՔԳՎ-ում հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերով պետությանը պատճառված 249.373.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 233.809.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված 163.000 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է , ֆիզիկական անձանց պատճառված  7.875.000 ՀՀ դրամ վնասից՝ 3.269.000 ՀՀ դրամ:

ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչությունը, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ենթակա ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Բացի այդ,  վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչությունն ապահովել է նաև ԶՔԳՎ և Կոմիտեի կենտրոնական մարմնի, պաշտպանության նախարարության ստորաբաժանումների միջև համագործակցությունը և տարբեր աշխատանքային խմբերում ներկայացուցչությունը:

2015թ. ընթացքում Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հարուցված և վարույթը կասեցված 9752 քրեական գործ, որոնք հանձնվել են ԶՔԳՎ համապատասխան կայազորային քննչական բաժիններին` նախաքննությունը շարունակելու համար:

Դատախազության, հետաքննության և նախաքննության տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 3 հաղորդում, 64 նյութ և 164 քրեական գործ: 2015թ. ընթացքում վերահսկողության վարչությունում քննարկվել է 74 իրավական ակտի նախագիծ, որոնց վերաբերյալ տրվել են կարծիքներ և առաջարկություններ: ԶՔԳՎ տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով քաղաքացիներից ստացվել և քննարկվել է 68 դիմում: Վերահսկողության վարչությունում քննարկվել է նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 149 գրություն:

Ապահովելով իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի կադրերի, կազմզորահավաքային վարչությունների հետ` նշված ստորաբաժանումներից ստացվել են 184 տարատեսակ  հարցումներ, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պատասխաններ, իսկ վերահսկողության վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և զինված ուժերի  գլխավոր շտաբի կադրերի վարչությանը տրամադրվել է 404 ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն:

Ուսումնասիրվել են ինքնավնասումների վերաբերյալ  և մահվան ելքով դեպքերը, վարվել են համապատասխան հաշվառումներ: Վերլուծվել է պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների կողմից 2015թ. 1-ին կիսամյակում կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերը, որոնց կանխարգելման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար առաջարկություններ են ներկայացվել պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում քննվել է 17.019  քրեական գործ, որից 10.163-ը եղել է Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում, իսկ 6.856-ը` մարզային քննչական վարչությունների վարույթում: Հարուցվել է 9.832 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 1.265 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 6 քրեական գործ: Վերսկսվել է 2.496 քրեական գործի վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 6239 քրեական գործ, որոնցից 2443-ը՝ 2.953 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն։ 3735 քրեական գործի վարույթ կարճվել է, 6.449 քրեական գործով վարույթը կասեցվել է։

2015թ. նախապատրաստվել է 14.761 նյութ, (այդ թվում Երևան քաղաքում` 5.655, մարզերում` 9.106), որից 4.623-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 2.506, մարզերում` 2.117), քրեական գործ հարուցելը մերժվել է 9.755 նյութերով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 2.985, մարզերում` 6.770):

2015թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով արձանագրվել է հանցագործությամբ պետությանը,  ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառված 2.466.835.971 ՀՀ դրամի վնաս, որից 123.542.205 ՀՀ դրամը` պետությանը, 1.110.244.043 ՀՀ դրամը` ֆիզիկական անձանց, իսկ 1.233.049.723 ՀՀ դրամը` իրավաբանական անձանց: Պատճառված վնասից վերականգնվել է 551.522.558 ՀՀ դրամը, որը կազմում է պատճառված վնասի 22,3%-ը, որից պետությանը պատճառված 123.542.205 ՀՀ դրամից վերականգնվել է 16.758.243 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.110.244.043 ՀՀ դրամից`221.107.259 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական անձանց պատճառված 1.233.049.723  ՀՀ դրամից` 313.657.056 ՀՀ դրամը:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը 2015թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը և միասնական դատավարական վերահսկողության ապահովումը, ուսումնասիրել է  տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, ուսումնասիրել է քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչությունում քննարկվել և ուսումնասիրվել է Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց ստորաբաժանումների վարույթում գտնվող ծանր և առանձնապես ծանր, բազմադրվագ, բարդ և հասարակական հնչեղություն ունեցող 379 քրեական գործ, որոնցով տրվել են կոնկրետ հանձնարարություններ և ցուցումներ, իսկ բարդ և հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով կազմվել են անձին որպես մեղադրյալ ներգրավելու և փորձաքննություն նշանակելու մասին որոշումների նախագծեր, որի արդյունքում 2015թ. ընթացքում 2014թ. համեմատ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը 327-ով ավելացել է: Նախապես ուսումնասիրվել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման 1508 նախագիծ: Ուսումնասիրվել և քննարկվել է լրացուցիչ քննության վերադարձված 11 քրեական գործ, պարբերաբար քննարկվել են վարույթում 10 ամսից ավել ժամկետով գտնվող քրեական գործերը, որոնց թիվը ձեռնարկված միջոցառումների արդյունքում զգալի նվազել է, այսպես՝ եթե 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքի ու մարզային քննչական վարչությունների և դրանց ենթակա քննչական բաժիններում եղել է 1 տարուց ավել ժամկետով 72 քրեական գործ, ապա   2016թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 58: Ուսումնասիրվել են քննչական ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերով 2.499 անձին որպես մեղադրյալ ներգրավելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշումների 47, քրեական գործերով կազմված 1.558 մեղադրական եզրակացությունների, այդ թվում՝ մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշումների և քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 199 որոշում, որոնց ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված բացթողումների և թերությունների վերաբերյալ 40 գրություն է ուղարկվել ստորաբաժանումների ղեկավարներին: Ուսումնասիրվել է 2015թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչին տրված 250 ցուցում, դրանց դեմ բերված 66 բողոք, ցուցումով լրացուցիչ քննության վերադարձված, կարճումը և կասեցումը վերացված քրեական գործերի, ինչպես նաև նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու 36 որոշում: Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 100 և այլ գերատեսչություններից ստացված  50 հարցում, որոնցով օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրվել է սպառիչ տեղեկատվություն և պարզաբանում: Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց ստորաբաժանումների վարույթում գտնվող ընթացիկ, կասեցված, կարճված, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով, ինչպես նաև նյութերով  դատավարության մասնակիցներից ստացված 735 դիմում-բողոք, ընթացք է տրվել տարբեր պետական հիմնարկներից, այդ թվում՝ նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ դատախազությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված 156 գրության և հարցման:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն իրականացրել է նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման  նպատակով  տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունների, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրություն, վերլուծություն և ամփոփում: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ համապատասխան հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպել է ծառայողական գործուղումներ, մշակել  և հրատարակել է գիտամեթոդական ձեռնարկներ, ապահովել է քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: «Հույս և օգնություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել և անցկացրել է 5 սեմինար-քննարկում Կոմիտեի մարզային քննչական վարչությունների 50 ծառայողների համար՝ «Երեխաների թրաֆիքինգի և սեռական բռնությունների դեմ պայքարը (քրեաիրավական և քրեադատավարական ասպեկտներ)» թեմայով: «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով կազմակերպել է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի լիազորությունների իրականացումը, Կոմիտեի  նախագահի՝ քննության ոլորտը կանոնակարգող հրամանների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով ստուգայցեր է իրականացրել Կոմիտեի մի շարք ստորաբաժանումներ:

2015 թվականի ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է 104 նախնական ուսումնասիրություն, 35 ստուգում և ընթացք է տրվել  83 դիմումի:

Հաշվետու ժամանակահատվածում  Կոմիտեի ներքին անվտան­գութ­յան վարչությունում իրա­կա­նաց­­ված 104 նախ­նա­կան ուսումնասի­րութ­յուն­նե­րի արդյունք­ներով՝ քրեադատավա­րա­­կան օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախ­տում­ներ կատարելու համար Կոմի­տեի 41 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ են հանդիսացել.
Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստո­րա­բա­ժա­նումներից ստացված 65 միջնորդություն: Նշված 65 միջնորդության առթիվ Կո­միտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է 57 նախ­նա­կան ուսումնա­սի­րություն, որից  24-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, որի արդյունքում Կոմիտեի 25 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի:

Կոմիտեի մարմիններից և ստորաբա­ժանում­ներից ստացված 37 միջնորդությունների առթիվ իրականացված նախնական ուսումնասիրություններից 13-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում Կոմիտեի 15 ծառայողն ենթար­կ­վել է տարբեր կարգապահական տույժերի, 19-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտ­նաբերվել, ինչը հաստատվել է կարգապահական հանձնաժողովի կողմից, 1 նախնական ուսումնասիրության վարույթը դադարեցվել է՝ Կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման պատճառաբանությամբ, 1 նախնական ուսումնասիրության վարույթ կասեցվել է, 3 նախնական ուսումնասիրության վարույթ տեղափոխվել է 2016 թվական։

Կոմիտեի ծառայողների կողմից քրեադատավարական կամ կար­գա­պա­հական բնույթի խախտումներ թույլ տալու վերաբերյալ ՀՀ ոստի­կանության ստորաբաժանումներից և ՀՀ հատուկ քննչական ծառա­յութ­յունից ստացված 5-ական հաղորդումների առթիվ Կոմիտեի ներքին ան­վտան­գության վարչութ­յունում իրականացված նախնական ուսումնասիրությունների և ստու­գումների արդյունք­նե­րով 9 դեպքում կար­գա­պահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, իսկ 1-ի արդյունքներով հարուցվել է կարգապահական վարույթ և մեկ ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

1 կարգապահական վարույթ հարուցվել է քաղաքացու հաղորդման հիման վրա, որի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ հատուկ քննչական ծառա­յութ­յունում քննվող քրե­ական գործով վերջնական որոշում կայացնելը։

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2015թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին 237 հարցում, որից 152-ը կատարվել է ամբողջ ծավալով, 23-ը կատարվել է մասնակի` անձանց մահվան կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայության կապակցությամբ, 5 հարցման կատարումը մերժվել է` ՀՀ օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ, 4 հարցում վերադարձվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության իրավասու մարմնին փոխանցելու հարցը քննարկելու համար, իսկ 53 հարցում փոխանցվել է 2016 թվական:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին 4 հարցման քննարկման ընթացքում պարզվել են առերևույթ հանցագործության կատարման հատկանիշներ, որոնց վերաբերյալ Կոմիտեի նախագահին ներկայացվել են համապատասխան զեկուցագրեր, որոնց հիման վրա հարուցված  քրեական գործերը ներկայումս գտնվում են նախաքննության փուլում:

Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում քննարկվել է իրավական օգնություն ցույց տալու մասին 289 հարցում:

Բացի այդ, ընտանեկան բռնության և անչափահասների գործերով քննության, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի ուղարկման և ստացման առանձնահատկությունների վերաբերյալ միջազգային օգտակար փորձի ուսումնասիրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի հետ համատեղ մշակվել է համապատասխան հարցաշար, որն ուղարկվել է Վրաստանի և ԱՊՀ մի շարք պետությունների իրավասու մարմիններին:

Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում 2015թ. ընթացքում  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝  լուծելու իրավական և մի շարք կազմակերպչական բնույթի խնդիրներ:

Մասնավորապես, մշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում տարվա քննիչ և տարվա ստորաբաժանում ճանաչելու կարգը և պայմանները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում տարվա քննիչ և տարվա ստորաբաժանում ճանաչելու հանձնաժողով ստեղծելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին»   հրամանները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին», «Մեղադրական եզրակացություն կազմելիս միատեսակ պրակտիկայի ապահովման վերաբերյալ», «Մինչդատական վարույթ իրականացնելիս առերևույթ վարչական իրավախախտման դեպքերով վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններին իրազեկելու վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, զինվորական քննչական գխավոր վարչության  հատկապես կարևոր գործերի քննության վարչության, մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների ծառայողների կողմից դատավարական և այլ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները Հայաստանի Հանրապետությունում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին ծառայողական էլեկտրոնային փոստով ուղարկելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 101-Լ հանձնարարականն ուժը կորցրած ճանաչելու մասին» հանձնարարականները:

Կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից մշակվել և ներդրվել է քրեական գործերի թվայնացման ծրագիրը, ինչը հնարավորություն կստեղծի էապես կրճատել դատավարական փաստաթղթերի պատճենահանման վրա  ծախսվող միջոցները:

Աշխատանքներ են տարվել տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելությունը Կոմիտեի ծառայողների համար ապահովելու, ինչպես նաև Էլեկտրոնային նախաքննություն ծրագիր ներդրման շրջանակներում քննչական գործողությունների արձանագրությունները, դատավարական այլ փաստաթղթերի ձևանմուշները թվայնացնելու ու վիճակագրական հաշվետվություններն ավտոմատացնելու ուղղությամբ:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորվել է Կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 12-Ա հրամանով:  2015թ. ընթացքում  Հանձնաժողովը գումարել է 27 նիստ: Կոմիտեի նախագահի և Հանձնաժողովի անդամների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու 62 միջնորդություն, 59-ի դեպքում միջնորդությունները բավարարվել են և հարուցվել է կարգապահական վարույթ, 3-ը Հանձնաժողովի անդամների կողմից մերժվել է:

Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովն իր որոշումներով հիմնավորել է Կոմիտեի 40 ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, 16 ծառայողի արարքում իրավախախտման փաստի բացակայությունը, 1 ծառայողի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է՝  նկատի ունենալով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական գործ:

Կոմիտեի նախագահի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է կարգապահական տույժ կիրառելու հնարավորության վերաբերյալ  6 միջնորդություն,  որոնցից 5 դեպքում Հանձնաժողովը եզրակացություն է տվել տույժի կիրառման հնարավորության մասին, 1 դեպքում  առաջարկվել է կիրառել առավել մեղմ կարգապահական տույժ:

Հաշվետու ժամանակահատվածում  Հանձնաժողովի կողմից  Կոմիտեի  տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի, տեղակալների համար  Երևանում, Գյումրիում և Ջերմուկում  կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում Հանձնաժողովը ծառայողներին ծանոթացրել է  Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ ուղեցույցին, կազմակերպվել են քննարկումներ:

Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունում մշակվել են 50 իրավական ակտերի նախագծեր, մասնավորապես՝ Կոմիտեի  և Կոմիտեի դեպարտամենտի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի 22 նախագծեր, որոնք օրենքով սահմանված կարգով մտել են օրինական ուժի մեջ, այդ թվում՝  «Հայաստանի Հանրապետությունում քննչական կոմիտեի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը: Վարչության կողմից մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն են ներկայացվել Կոմիտեի նախագահի 4 հրամանների և 2 հանձնարարականների նախագծեր՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանի և «Քննչական աշխատանքների մասին եռամսյակային և կիսամյակային վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի հանձնարարականի նախագծերը: Մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության 16 օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի մեկական որոշման ու Կոմիտեի նախագահի 4 հրամանի նախագծեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը, որն իր մեջ ներառում է 7 իրավական ակտերի նախագծեր, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2015 թվականի ընթացքում վարչության կողմից կարծիք է տրվել պետական մարմիններից ստացված 83 իրավական ակտերի  նախագծերի վերաբերյալ:

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի  51 -րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն  նշանակվել է  65 ծառայող, որից 16-ը` Կոմիտեի  ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող քննությանը մասնակցած և դրական գնահատական ստացած թեկնածուները: Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվել են մեկ հիմնական և երկու լրացուցիչ քննություններ: 2015թ. դեկտեմբերի   30-ի դրությամբ առկա է եղել  43 թափուր հաստիք, որից 6-ը՝ Կոմիտեի ԶՔԳՎ հաստիքներ:

Կոմիտեի վարչական շենքերի համալրման, բարեկարգմանքննիչների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով ևս իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` հաշվետու ժամանակամիջոցում վերակառուցվել և շահագործման են հանձնվել Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզային քննչական վարչությունների, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարչական շենքերը, վերակառուցման փուլում է գտնվում Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի շենքը:

Վարչական շենքերի համալրմանը զուգահեռ՝ հետևողական աշխատանքներ են տարվում շահագործման հանձնված շենքերում անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու ուղղությամբ: Ներկայումս այդպիսի սենյակներ կան Կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզային քննչական վարչությունների վարչական շենքերում, իսկ արդեն 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 5 այդպիսի սենյակ Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի, Սյունիքի մարզային քննչական վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարչական շենքերում:

Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ նպատակով նախատեսվում է Կոմիտեում ներդնել քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելությունն ապահովող համակարգ, մշակել  մինչդատական վարույթի ընթացքում տուժողի, վկայի կրած ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կատարած աշխատանքների համար փորձագետներին և թարգմանիչներին վճարումներ կատարելու համար իրավական կառուցակարգերը, ուսումնասիրություններ կատարել պարզելու համար ՀՀ հյուսիսում և հարավում գործող հոգեբուժական հաստատություններում քրեական գործերով դատահոգեբուժական, դատահոգեբանական և դատանարկոլոգիական փորձաքննությունների կատարման անհրաժեշտության հարցը և այլն:

Հավաստիացնում եմ, որ Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, բացահայտելով Կոմիտեի լիազորությունների իրականացման և գործունեության կազմակերպման աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, կարվեն դրանցից բխող համապատասխան հետևություններ՝ առավելագույնս ապահովելու հետագա աշխատանքների արդյունավետությունը: