Հաղորդումներ
27.02.17, 15:04

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2016 թվականի գործունեության մասին

 

 

        Հաղորդում

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2016 թվականի գործունեության մասին 

(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության
  օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)





Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխանիրավական ակտերով, 2016թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:


2016թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2016թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների  վարույթում  քննված 22.420  քրեական  գործից  21.267-ը  կամ  շուրջ 94.8 %-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակամիջոցում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 688-ով կամ 3.1%-ով (նախորդ  տարի`  21.955 գործ): Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 11.660 քրեական գործ (2015թ.՝ 12.657), այլ մարմնից ստացվել է 1.301 քրեական գործ:

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 46,4 քրեական գործ: Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2016թ. ընթացքում Կոմիտեի կատարված աշխատանքները, նկատի ունենալով  նախապատրաստված և մերժված նյութերի լուրջ քանակը` 9.661, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 67,5 գործ և նյութ:


Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը, դրանց հարաբերակցությունը.


2016թ.  ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշմամբ դատարան է ուղարկվել  3.160  քրեական գործ` 4.055 անձի նկատմամբ, 5.535 քրեական գործի վարույթ կարճվել է, այսինքն՝ ավարտվել  է 8.695 քրեական գործի ընթացք՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 8.499 գործի դիմաց, աճը կազմել  է 196  գործ: Ավարտված քրեական գործերով արտադրողականությունն աճել է 2,2 %-ով՝  կազմելով  40,9 %  նախորդ տարվա 38,7 %-ի դիմաց:

Քննարկվող ժամանակամիջոցում 418-ով նվազել  է  վարույթը կասեցված գործերի քանակը` 7.520 քրեական գործ՝ նախորդ տարվա 7.938-ի դիմաց: Նշված 7.520 գործից 5.525-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, իսկ 1.732-ը` քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ:

Դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 40,9 %-ը,  իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 35,3 %-ը:


Նախաքննության ժամկետների պահպանման վիճակը.


Ավարտված գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 2.988 գործով (առանց զինվորական քննչական գլխավոր վարչության, այսուհետ՝ ԶՔԳՎ)՝ նախորդ տարվա 3.037 դիմաց, նվազումը  կազմել է 49 գործ: Սրան զուգահեռ որպես դրական ցուցանիշ՝ պետք է նշել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և նրա տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում քննված գործերով մինչև երկու ամիս  ժամկետում նախաքննությունն ավարտված  քրեական գործերի աճը՝ 3.111 գործ՝ նախորդ տարվա 2.953-ի դիմաց: Նախաքննության ժամկետների պահպանման հարցում դրական ցուցանիշի արձանագրումը, ի թիվս նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած մի շարք գործոնների, մեծապես պայմանավորված է նաև  Կոմիտեի նախագահի 09.12.2015թ. թիվ 135-Լ հրամանով ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկելու, վերծանումներն ստանալու ընթացակարգը էլեկտրոնային դարձնելու հանգամանքով, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են կապի օպերատորների կողմից վերծանումները տրամադրելու ժամկետները:

Միաժամանակ պետք է նշել, որ Կոմիտեի ԶՔԳՎ վարույթի գործերով  նախաքննության ժամկետների երկարացումների աճը պայմանավորված է 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սկսած աննախադեպ ագրեսիվ պատերազմական գործողություններով, որի հետևանքով էապես ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը:

2016թ. ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 61  քրեական գործ, որը կազմում է ավարտված 8.695  քրեական գործերի 0,7%-ը՝ նախորդ տարվա  68-ի կամ 0.8 %-ի դիմաց, այսինքն՝ նվազումը  կազմել է 7  քրեական գործ կամ 0,1% : Քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումներից հսկող դատախազների կողմից վերացվել է 266-ը՝ նախորդ տարվա 252-ի դիմաց, այսինքն՝ աճը կազմելէ 14 քրեական գործ կամ 5.3%, վերացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 287 որոշում:

2017թ. փոխանցվել է  2.566 քրեական գործ՝ նախորդ տարվա 3.267-ի դիմաց:

Ձերբակալվել է 1.036 կասկածյալ, 2.287 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 123 միջնորդություն, մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է 48 որոշում, որից  բավարարվել է 11-ը: 108 մեղադրյալի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով:


Անհիմն ձերբակալման կամ կալանավորման դեպքեր չեն եղել:

Նախապատրաստվել է 17.250 նյութ, որից 7.267-ով հարուցվել է քրեական գործ, 9.661 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը: Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 93 որոշում:

Քննված քրեական գործերով պետությանը պատճառված 1.189.911.622 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 742.713.546 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 2.532.011.688 ՀՀ դրամ վնասից՝ 821.338.745 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 3.496.683.943 ՀՀ դրամ վնասից՝ 293.391.395 ՀՀ դրամը:

2016թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 333 քրեական գործ, հարուցվել է 83 գործ: Այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 117 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 2 քրեական գործ: Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 39-ը։

Ավարտվել է 94 քրեական գործ, որից 55-ը՝ 113 անձի նկատմամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն, 39 քրեական գործի վարույթ կարճվել է, 123 քրեական գործի վարույթ կասեցվել է։

2016թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է  76 նյութ, որոնցից 55-ով հարուցվել է քրեական գործ, 21-ով  քրեական գործի հարուցումը մերժվել է, 1 նյութ ուղարկվել է այլ մարմին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործերով պետությանը պատճառված 22.344.644 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 19.041.070 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 1.585.498.498 ՀՀ դրամ վնասից՝ 201.473.930  ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.132.650.517 ՀՀ դրամ վնասը վերականգնելու համար նախաքննության ընթացքում կալանք է դրվել 790.600 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա:  

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով 4 միջնորդագիր է ներկայացվել պատկան մարմիններին: 

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող գործեր, որոնցից ուշադրության են արժանի՝ 2016 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 63-րդ ուղևորատար երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով երկու անձի մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված, 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված, 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի Թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակից­ների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված, մի խումբ անձանց կողմից 2016թ. մայիսի 3-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև այլ բարդ և բազմադրվագ քրեական գործեր:

Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում է կենտրոնացված նաև կիբեռհանցագործությունների և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ գործերի քննությունը:

Վարչության ծառայողները մասնագիտական գիտելիքների խորացման նպատակով մասնակցել են բազմաթիվ սեմինարների և քննարկումների, շարունակվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և դրանց մարմինների հետ:

Քրեական գործերի քննության ընթացքում առանձին հանցատեսակներով մշակվել են քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մեխանիզմներ, պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ՝ ՀՀ օրենքների նախագծերի և այլ իրավական ակտերի վերաբերյալ, հաշվի առնելով վարչության իրավակիրառ պրակտիկան՝ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

Կոմիտեի ԶՔԳՎ վարույթում քննվել է 4.806 քրեական գործ, որից 905-ը փոխանցվել է 2015 թվականից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 173-ով կամ 3,6 %-ով: Վարույթում քննված 4.806 քրեական գործից 2.765-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 281-ը ստացվել է այլ մարմիններից, 693 քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է: Քննված 4.806 քրեական գործից ավարտվել է 2.254-ի կամ 46,8 %-ի նախաքննությունը:

Ավարտված 2.254 քրեական գործից 511-ը` 807 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազներին, անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշմամբ 3 քրեական գործ ուղարկվել է դատարան, կարճվել է 1.740 քրեական գործի վարույթ, 1.463 քրեական գործով վարույթը կասեցվել է:

2016թ. նախապատրաստվել է 3.247 նյութ, որից 2.591-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործ հարուցելը 636 նյութով:

ԶՔԳՎ-ում քննված քրեական գործերով պետությանը պատճառված 402.482.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 180.184.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 37.783.000 ՀՀ դրամ վնասից՝ 13.051.000 ՀՀ դրամը: Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով, գործի մասերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով իրավաբանական անձանց վնաս չի պատճառվել:

ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը 2016թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, վարչությունն ապահովել է Կոմիտեի կենտրոնական մարմնի, ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը և 8 տարբեր աշխատանքային խմբերում ներկայացուցչությունը:

Քննարկվող ժամանակահատվածում յոթերորդ և տասներորդ կայազորային քննչական բաժիններում ուսումնասիրվել են վարույթում քննվող քրեական գործերը, ստուգվել է մինչդատական վարույթում քրեադատավարական նորմերի պահանջների, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի հրամանների ու հանձնարարականների կատարման վիճակը, քննիչներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 6 հանձնարարականի և 11 հրամանի նախագիծ, քննարկվել և կարծիք է ներկայացվել 61 իրավական ակտի նախագծի վերաբերյալ, դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 97 քրեական գործ, 43 նյութ և 7 հաղորդում:

Քննարկվել և պատասխանվել  է 126 դիմումի ու միջնորդության, տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 91 գրության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված 4 հարցման: Կոմիտեի դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով վարչությունում ստացվել և ուսումնասիրվել է կայազորային քննչական բաժիններում վարույթը կարճված 1501 քրեական գործ:

Ապահովելով իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը ՀՀ ՊՆ ԶՍՊ, ԱՀՏԱ, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի, կազմզորահավաքային վարչությունների հետ՝ նշված ստորաբաժանումներից ստացվել է 375  հարցում, որոնց կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 1500-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն, բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված սպաների վերաբերյալ:

Կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով, վարչության միջնորդությամբ, ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել են մասնագիտական ստուգումներ:

2016թ. վարչության միջնորդությամբ ապահովվել է պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին 8 որոշումների պահանջների կատարումը, ինչպես նաև իրականացվել է պաշտպանության միջոցը դադարեցնելու մասին որոշումների կատարումը և պաշտպանվող 5 անձի զորացրումը: Բացի այդ, ԶՔԳՎ միջնորդությամբ ևս 7  ծառայող տեղափոխվել և ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ՌՈ և այլ զորամասերում:

Նշված ժամանակահատվածում 7 միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` վարույթը կարճված գործերով մեղադրյալներին պահեստազորում  հաշվառելու համար:  

Վարչությունում իրականացվել են նախաքննության վիճակի, հանցավորության առանձին բնագավառների վերլուծություններ (նախաքննության ժամկետներ, ինքնասպանություններ, սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործություններ, անդամախեղումներ, մահվան ելքով, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքեր), որոնց արդյունքներով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել շահագրգիռ կազմակերպություններին: Ուսումնասիրվել և հսկողության են վերցվել այն նյութերը, որոնցով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացվել են դատախազների կողմից, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով դատախազների կողմից որոշումներ են կայացվել վարույթը կարճելու կամ կասեցնելու որոշումները վերացնելու մասին, կամ դատարաններն արդարացման դատավճիռներ են կայացրել: Վերահսկվել են չորս ամսից ավելի ժամկետում քննվող քրեական գործերը, միջոցներ են ձեռնարկվել նախաքննության ժամկետների հնարավոր ձգձգումները կանխելու (այդ թվում նաև փորձաքննությունների կատարման), կայազորային քննչական բաժինների ծանրաբեռնվածությունը կարգավորելու ուղղությամբ:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում քննվել է 16.121 քրեական գործ, հարուցվել է 8.810 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 899 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 4 քրեական գործ: Վերսկսվել է 1.826 քրեական գործի վարույթ:

Ավարտվել է 6.345 քրեական գործ, որից 2.542-ը՝ 3.081 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն։ 3.755 քրեական գործի վարույթ կարճվել է, 5.934 քրեական գործով վարույթը կասեցվել է։

Նախապատրաստվել է 13.927 նյութ, (այդ թվում Երևան քաղաքում` 5.583, մարզերում` 8.344), որից 4.622-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 2.546, մարզերում` 2.076), քրեական գործի հարուցումը մերժվել է 9.004 նյութով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 2.889, մարզերում` 6.115):

Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված 765.084.978 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 543.488.476 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 946.513.190 ՀՀ դրամ վնասից՝ 619.864.815 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 2.326.250.426 ՀՀ դրամ վնասից՝ 279.549.795 ՀՀ դրամը:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը 2016թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է միասնական դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է  տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց ստորաբաժանումների վարույթում գտնվող ծանր և առանձնապես ծանր, բազմադրվագ, բարդ և հասարակական հնչեղություն ունեցող 350 քրեական գործ, որոնցով տրվել են կոնկրետ հանձնարարություններ, ցուցաբերվել է մասնագիտական օգնություն, կազմվել են անձին որպես մեղադրյալ ներգրավելու և փորձաքննություն նշանակելու մասին որոշումների նախագծեր:

Նախապես ուսումնասիրվել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 1923 որոշման նախագիծ: Պարբերաբար քննարկվել են վարույթում 10 ամսից ավել ժամկետով գտնվող քրեական գործերը, որոնց թիվը ձեռնարկված միջոցառումների արդյունքում զգալի նվազել է, այսպես՝ եթե 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքի ու մարզային քննչական վարչությունների և դրանց ենթակա քննչական բաժիններում եղել է 1 տարուց ավել ժամկետով 58 քրեական գործ, ապա 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 25: Ուսումնասիրվել է քննչական ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերով  անձին որպես մեղադրյալ ներգրավելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին 3002 որոշում, 1775 մեղադրական եզրակացություն, որոնց ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված բացթողումների և թերությունների վերաբերյալ 18 գրություն է ուղարկվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Ի թիվս կատարված մի շարք ուսումնասիրությունների, վերլուծությունների՝ գլխավոր վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել են նաև  2015թ. ընթացքում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում  արձանագրված սպանությունների, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինքնասպանությունների, ավազակային հարձակմամբ ուրիշի գույքը հափշտակելու, խուլիգանությունների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման, անտառներ ոչնչացնելու, վնասելու դեպքերի,  անչափահասների, հոգեկան հիվանդների կողմից կատարված  հանցագործությունների վերաբերյալ հարուցված   քրեական գործերի քննության պրակտիկան:

Գլխավոր վարչությունում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 31 և այլ գերատեսչություններից ստացված  1206 հարցում ու գրություն, որոնցով օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրվել է սպառիչ տեղեկատվություն և պարզաբանում: Քննարկվել է Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց ստորաբաժանումների վարույթում գտնվող ընթացիկ, կասեցված, կարճված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով, ինչպես նաև նյութերով դատավարության մասնակիցներից ստացված 1034 դիմում-բողոք:

Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն իրականացրել է նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով  տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունների, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրություն, վերլուծություն և ամփոփում: Մասնավորապես՝ վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի (գողությունը) հատկանիշներով հարուցված և վարույթը կարճված քրեական գործերը, քրեական գործի հարուցումը մերժված նյութերը, ինչպես նաև 2015թ. քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված դատական փորձաքննությունների վիճակը:

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ համապատասխան հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել են ծառայողական գործուղումներ, մշակել  և հրատարակել են գիտամեթոդական ձեռնարկներ, ապահովվել է քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացման շրջանակներում համակարգել  է Կոմիտեի նախագահի 02.06.2015թ-ի թիվ 48 Լ հրամանով նախատեսված քննիչների անհատական ուսումնառության գործընթացը: Ստորաբաժանման կողմից մշակվել է Կոմիտեի նախագահի հրամանների և այլ իրավական ակտերի 6 նախագիծ, տարբեր իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվել է շուրջ 30 կարծիք:

2016 թվականի ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է 90 նախնական ուսումնասիրություն, 51 ստուգում և ընթացք է տրվել  158 դիմումի:

Վարչությունում իրա­կա­նաց­­ված 90 նախ­նա­կան ուսումնասի­րութ­յուն­նե­րի արդյունքներով՝ քրեադատավա­րա­­կան օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախ­տում­ներ կատարելու համար Կոմի­տեի 38 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որից 31-ի նկատմամբ՝ «զգուշացում», 5-ի նկատմամբ՝ «նկատողություն», 2-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ են հանդիսացել. Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստո­րա­բա­ժա­նումներից ստացված 50 միջնորդություն: Նախ­նա­կան ուսումնա­սի­րության արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 22 դեպքում հարուցվել են կարգապահական վարույթներ, 21 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

Կոմիտեի մարմիններից և ստորաբա­ժանում­ներից ստացված 37 միջնորդությունների առթիվ իրականացված նախնական ուսումնասիրություններից 13-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 17 ծառայող ենթար­կ­վել է տարբեր կարգապահական տույժերի, 20-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտ­նաբերվել, 4 նախնական ուսումնասիրության վարույթ կասեցվել է:

Կոմիտեի ծառայողների կողմից քրեադատավարական կամ կար­գա­պա­հական բնույթի խախտումներ թույլ տալու վերաբերյալ ՀՀ ոստի­կանությունից, ՀՀ հատուկ քննչական ծառա­յութ­յունից և քաղաքացուց ստացված մեկական հաղորդումների առթիվ վարչութ­յունում իրականացված նախնական ուսումնասիրությունների և ստու­գումների արդյունք­նե­րով կար­գա­պահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2016թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին 255 հարցում, որից 187-ը կատարվել է ամբողջ ծավալով, 26-ը կատարվել է մասնակի` անձանց մահվան կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայության կապակցությամբ, 9 հարցում մերժվել է` ՀՀ օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ, 2 հարցում վերադարձվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության իրավասու մարմնին փոխանցելու հարցը քննարկելու համար, իսկ 31 հարցում փոխանցվել է 2017 թվական:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին 1 հարցման քննարկման ընթացքում պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, որի վերաբերյալ Կոմիտեի նախագահին ներկայացված զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործ, որը նախաքննության փուլում է:

Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում քննարկվել է իրավական օգնություն ցույց տալու մասին 421 հարցում: Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված հարցումներից 68-ը կատարվել է ամբողջ ծավալով, 14-ը՝ մասնակի,  11-ի կատարումը մերժվել է, իսկ 273 հարցում 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Կիբեռհանցագործությունների գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետություններ ուղարկված հարցումների պահանջների կատարման  արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ բաժնի կողմից մշակվել և շրջանառության է դրվել Կոմիտեի նախագահի՝ «Համակարգչային տվյալների ստացման կապակցությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներին ներկայացվող լրացուցիչ պահանջների վերաբերյալ» հանձնարարականի նախագիծը:

Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում 2016թ. ընթացքում  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լուծելու իրավական և մի շարք կազմակերպչական բնույթի խնդիրներ:

Իրականացված աշխատանքի շնորհիվ քննարկվող ժամանակամիջոցում մշակվել, շրջանառվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ: Ընդունվել են  երկու տասնյակից ավել  գերատեսչական իրավական ակտեր, որոնցից հատկանշական են՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների գործուղման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների կողմից դատախազներին «mulberry» էլեկտրոնային համակարգով դատավարական որոշումների էլեկտրոնային պատճեններն ուղարկելու և դատավարական գործողությունների կատարման վերաբերյալ իրազեկելու կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագիրը ներդնելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կատարած կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքներն ամփոփելու և մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև «Առանձնապես ծանր և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերով իրազեկման վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված հանցագործությունների և դրանք կատարած անձանց միասնական հաշվառման վիճակագրական քարտերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկելու վերաբերյալ», «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներ պարունակող հանցագործությունների դեպքերի իրազեկման վերաբերյալ», «Նախաքննության ժամկետը երկարացնելու նկատմամբ վերահսկողության  արդյունավետությունը բարձրացնելու մասին», «Փորձաքննություններ նշանակելու նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու մասին», «Դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետներին հանձնարարելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի հանձնարարականները, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոմիտեի նախագահի 7 հրամաններում:

Բաժնի առաջնահերթ խնդիրներն են եղել ՀՀ հյուսիսում և հարավում գործող հոգեբուժական հաստատություններում դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման համար նախադրյալներ ստեղծելը, ինչպես նաև Կոմիտեի մարզային մարմինների վարույթում քննվող քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետների ուժերով ապահովելը, ինչն էապես կնպաստի Երևան քաղաքում գործող փորձագիտական հանձնաժողովների և փորձագետների ծանրաբեռնվածության թոթափմանը:

Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով Կոմիտեի նախագահի 19.09.2016թ. թիվ 44-Լ հրամանով Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և նրա տարածքային ստորաբաժանումներում փորձնականորեն ներդրվել է «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը: Շարունակվել են աշխատանքները տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելությունը Կոմիտեի ծառայողների համար ապահովելու ուղղությամբ:

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորվել է Կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 12-Ա հրամանով:  2016թ. ընթացքում  Հանձնաժողովը գումարել է 18 նիստ: Կոմիտեի նախագահի և Հանձնաժողովի անդամների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 60 ծառայողի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու 42 միջնորդություն, որից 40-ը բավարարվել է և հարուցվել է կարգապահական վարույթ, 2-ը՝ մերժվել: Հանձնաժողովը Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ստացել և ուսումնասիրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված 32 եզրակացություն:

Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովն իր որոշումներով հիմնավորել է Կոմիտեի 43 ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 15 ծառայողի արարքում՝ իրավախախտման փաստի բացակայությունը:

Հանձնաժողովը վերսկսել է 1 ծառայողի նկատմամբ 2015թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցված լինելու պատճառով կասեցված վարույթը, 1 ծառայողի նկատմամբ հարուցված վարույթը կասեցվել է՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու պատճառով:

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող 2 անձանց ցուցակից հանելու 2 միջնորդություն, որոնք բավարարվել են:

Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունն օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել, ՀՀ Կառավարության և ՀՀ Նախագահի աշխատակազմերի քննարկմանն է ներկայացրել ՀՀ օրենքների 20 նախագիծ, մասնավորապես` «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը՝ այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթով, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը (332-րդ հոդ. 2-րդ մաս, 338-339-րդ հոդ.), «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (190-րդ հոդվածի վերաբերյալ), «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ընթերակայի ինստիտուտի և ծանուցագրի վերաբերյալ), «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների 20 նախագիծ, որից մեծ մասն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ:

80-ից ավելի կարծիքներ են տրվել ՀՀ քրեական դատավարության, քրեական, քրեակատարողական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «ՀՀ քննչական կոմիտեի մասին«, «Արդարադատության ակադեմիայի մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», «Ոստիկանության մասին»,  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Դատախազության մասին», «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի վերաբերյալ:

Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ստորագրմանն է ներկայացվել շուրջ  20 հրամանի նախագիծ:

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ՝ ներդրվել են անչափահաս տուժողների մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ հաշվետվության ձևեր:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Հաշվետու ժամանակամիջոցում Կոմիտեում ծառայության է նշանակվել Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող քննությանը մասնակցած և դրական եզրակացություն ստացած 70 թեկնածու, զբաղեցրած պաշտոնից ազատվել է 63 ծառայող:

2016թ. ընթացքում Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված մեկ հիմնական և մեկ լրացուցիչ քննություններին մասնակցել է 83 դիմորդ, որից 50-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Նշված թեկնածուներից 10-ը նշանակվել են տարբեր պաշտոնների, 49 թեկնածու ուղարկվել է Արդարադատության ակադեմիա` ուսումնառության դասընթացին մասնակցելու:

2017 թ. հունվարի 1-ի դրությամբ թափուր է 35 հաստիք, որից 10-ը Կոմիտեի ԶՔԳՎ-ում:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը հաշվետու ժամանակամիջոցում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» 04.05.2015թ. թիվ 40-Լ հրամանի համաձայն կազմակերպել է 341 քաղաքացու ընդունելություն:

Կոմիտեի վարչական շենքերի համալրման նպատակով ևս իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` հաշվետու ժամանակամիջոցում վերակառուցվել և շահագործման են հանձնվել Կոմիտեի Երևան քաղաքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային քննչական վարչությունների շենքերը, ինչպես նաև Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի,  ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժինների շենքերը:

Վարչական շենքերի համալրմանը զուգահեռ՝ հետևողական աշխատանքներ են տարվում շահագործման հանձնված շենքերում անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու ուղղությամբ: Ի թիվս Կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզային քննչական վարչությունների վարչական շենքերի՝ անչափահասների հարցաքննության սենյակներով են համալրվել նաև Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժինների, Սյունիքի մարզային քննչական վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարչական շենքերը:

Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ նպատակով շարունակելու է  քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելիությունը Կոմիտեի ծառայողների համար ապահովելու, «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի շրջանակները տեխնիկական հնարավորություններին համընթաց ընդլայնելու, ինչպես նաև ՀՀ հյուսիսում և հարավում գործող հոգեբուժական հաստատություններում ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ իրականացնելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանքների իրականացումն ու իրավական կառուցակարգերի ստեղծումը: Դատական փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումը բացասաբար է անդրադառնում նախաքննության արդյունավետության վրա, խախտում է քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքը: Քրեական գործերով փորձաքննությունների համակարգի կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական կարողությունների զարգացումը, շարունակվում են մնալ քրեական արդարադատության չլուծված մարտահրավերներից։

Հավաստիացնում եմ, որ Կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, բացահայտելով Կոմիտեի լիազորությունների իրականացման և գործունեության կազմակերպման աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները՝ կարվեն դրանցից բխող համապատասխան հետևություններ՝ առավելագույնս ապահովելու հետագա աշխատանքների արդյունավետությունը:

 

Հավելված 1

Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը 

 

 

 

 

 

                                   Ստորաբաժանումը

 

Դատավարական ավարտ (այդ թվում կրկնակի)

 

այդ թվում՝

 

Կասեցվել են

 

Դատարան

 

Կարճվել են

N

1

2

3

4

2016թ.

Կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

3413

1179

2234

4192

2015թ.

 

3363

1112

2251

4226

2016թ.

Կոմիտեի մարզային քննչական վարչություններ

2932

1411

1521

1742

2015թ.

 

2876

1392

1484

2223

2016թ.

ՀԿԳ քննության գլխավոր վարչություն

94

55

39

123

2015թ.

 

76

54

22

120

2016թ.

Կոմիտեի քրեական  գործերի քննության  աջակցության

վարչություն

1

1

0

0

2016թ.

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն

1

0

1

0

2016թ.

ԶՔԳՎ

2254

514

1740

1463

2015թ.

 

2184

673

1511

1369

2016թ.

Կոմիտե առանց ԶՔԳՎ-ի

6441

2646

3795

6057

2015թ.

 

6315

2558

3757

6569

2016թ.

ընդ. Կոմիտե

8695

3160

5535

7520

2015թ.

 

8499

3231

5268

7938

 

Հավելված 2

Նախաքննության ժամկետներ

 

 

Ստորաբաժանումը

 

Հաշվետու ժամանակաշրջանը

Ավարտվել են գործեր (առանց կրկնակիի)

Մինչև 2 ամիս

2-4 ամիս

4-6 ամիս

6-12 ամիս

1 տ. ավելի

 Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

2016թ.

1736

672

352

368

77

 

2015թ.

1676

720

447

281

60

Կոմիտեի մարզային քննչական վարչություններ

2016թ.

1375

653

328

394

78

 

2015թ

1277

669

377

363

75

ՀԿԳ քննության գլխավոր վարչություն

2016թ.

30

28

22

10

4

 

2015թ

31

14

8

15

8

ԶՔԳՎ

2016թ.

875

448

487

367

72

 

2015թ

1237

392

319

207

25

Ընդ.Կոմիտե առանց ԶՔԳՎ

2016թ.

3141

1353

703

772

160

 

2015թ

2984

1403

832

659

143

Ընդ. Կոմիտե

2016թ.

4016

1801

1190

1139

232

 

2015թ

4221

1795

1151

866

168

 

Հավելված 3

ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներից ստացված վերծանումների քանակի և տրամադրման ժամկետների վերաբերյալ

 

 

Ստորաբաժանումը

 

Կապի օպերատորներ

Ղ-Տելեկոմ

Արմենտել

ՅուՔոմ

 

ՀԿԳ քննության գլխավոր վարչություն

145

141

149

435

Կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

2016

1769

1535

5320

ԶՔԳՎ

112

104

101

317

Կոմիտեի մարզային քննչական վարչություններ

1556

1008

947

3511

Կատարման ժամկետը

3 օր

4 օր

15 օր

 

Ընդամենը

3.829

3.022

2.732

9.583