ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 55-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 13.06.2018թ., 69-L
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 522-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը և անվանացանկը՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 55-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 8-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «գրանցումը և հաշվառումը» բառերը.
2) 11-րդ կետի 3-րդ ենթակետում «ներքին» բառից հետո լրացնել «և անհատական» բառերը.
3) 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ
15. Կոմիտեում ծառայողական վերադասությունը վերադաս և ստորադաս ծառայողների միջև աստիճանակարգված ենթակայության վրա հիմնված փոխհարաբերությունների համակարգ է:
16. Կոմիտեի նախագահը վերադաս է Կոմիտեի բոլոր ծառայողների նկատմամբ:
17.Կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ոլորտում գտնվող Կոմիտեի ծառայողների նկատմամբ:
18. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:
19. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
20. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:
20.1. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ենթաստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:
20.2. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետի տեղակալը վերադաս է տվյալ ենթաստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
21. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:
22. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:
22.1. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
23. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:
24. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
25. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալների, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:
26.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:
27. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ բաժնի մյուս ծառայողների նկատմամբ:
28. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ բաժնի ծառայողների նկատմամբ:
29. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալի, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:
30. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ծառայողների նկատմամբ:
31. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:
32. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
33.Կոմիտեի ծառայողի գործուղման դեպքում (բացառությամբ վերահսկողական գործառույթների կատարման կամ մեկ այլ վայրում քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործուղումների) գործուղված ծառայողի վերադասը գործուղման հրամանով սահմանված գործուղման վայրի մարմնի կամ ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալն է:».
4) 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 43-րդ կետում «35-րդ» բառերից հետո լրացնել «և 41-րդ» բառերը.
6) 45-րդ կետում «36-րդ» բառերից հետո լրացնել «և 41-րդ» բառերը:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Պաշտոնակատար՝ Հ.Գրիգորյան