ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
10.11.23, 15:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. հոկտեմբերի 1-ի N 91-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 08.11.2023թ. N 258-L)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

01.10.2015թ. N 91-Լ
ի
նկորպորացիա առ 08.11.2023թ. N 258-L)

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ   ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 19-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տեղեկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով.

Հանձնարարում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների մինչդատական վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցներ կիրառելիս «Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 19-րդ կետի համաձայն ժամանակավորապես վերցնել մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Mulberry էլեկտրոնային համակարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն.  (փոփ. 08.11.2023. N 258-Լ)

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված «Բացակայելու արգելքը» խափանման միջոց կիրառելիս՝ մեղադրյալի Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին որոշում կայացնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման համաձայն՝ համապատասխան տվյալները Mulberry էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար. (փոփ. 08.11.2023. N 258-Լ)

3) կիրառված խափանման միջոցը վերացնելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո անմիջապես մեղադրյալին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Mulberry  էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն. (փոփ. 08.11.2023. N 258-Լ)

4) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ուղարկել էլեկտրոնային կապի այլ միջոցներով՝ համապատասխան պաշտոնատար անձից հավաստիանալով ուղարկված տեղեկատվությունն ստացված լինելու մասին: (փոփ. 08.11.2023. N 258-Լ)

2. Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

                                                                  

     Ա. Գ. Հովսեփյան