ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2020թ. դեկտեմբերի 21-ի N 175-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 08.11.2023. N 261-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
21.12.2020. N 175-Լ
Ինկորպորացիա առ 08.11.2023. N 261-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՇՈՒՄՈՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 99-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշմամբ սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը, ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկը՝ համաձայն հավելվածի: (փոփ. 08.11.2023. N 261-Լ)
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝ ապահովել.
1 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանությունը սույն հրամանով հաստատված հավելվածով սահմանված ժամկետներում.
2 սույն հրամանով հաստատված հավելվածով չնախատեսված փաստաթղթերի պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշմամբ սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը խմբ. 08.11.2023. N 261-Լ)
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին:
4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին թիվ 99-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:
5. Սույն հրամանը չի տարածվում մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը արդեն իսկ տեղային փորձագիտական հանձնաժողովների կողմից փորձաքննությամբ արժեքավորված փաստաթղթերի ոչնչացման գործընթացի նկատմամբ:
6. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին:
Հ. Գրիգորյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
21.12.2020 թ.
N 173- Լ հրամանի
(հավելվածը խմբ. 08.11.2023. N 261-Լ)
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՇՈՒՄՈՎ
հ/հ
|
Փաստաթղթի անվանումը
|
Փաստաթղթի պահպանության ժամկետը |
Ծանոթություն |
|||||
|
|
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում-ներում |
ՀՀ քննչական կոմիտեի հիմնական և աջակցող կառուցված-քային ստորաբաժա-նումներում |
|
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
||||
|
||||||||
1. |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից ընդունված իրավական ակտեր. 1) ներքին իրավական ակտեր. ա. բնօրինակները, բ. պատճենները. 2) անհատական իրավական ակտեր (բացառությամբ անձնակազմին վերաբերող հրամանների). ա. բնօրինակները, բ. պատճենները |
մշտ. մ.ա.կ.
5 տ1. մ.ա.կ. |
- մ.ա.կ.
- մ.ա.կ. |
1անհրաժեշտութ-յունը կորցնելուց հետո |
||||
2. |
Այլ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից ընդունված իրավական ակտեր (պատճենները՝ ստացված ի գիտություն. 1 ՀՀ քննչական կոմիտեի հիմնական գործունեության վերաբերյալ, 2 այլ բնույթի |
մշտ.
մ.ա.կ. |
մ.ա.կ.
մ.ա.կ. |
|
||||
3. |
Իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծեր, դրանց վերաբերյալ կարծիքներ, առաջարկություններ, դիրքորոշումներ, եզրակացություններ և այլ գրագրություն. 1) այլ մարմիններից ստացված, 2)ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված, 3) ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի իրավական ակտերի |
5 տ. 5 տ. 5 տ1. |
5 տ. 5 տ. 5 տ1. |
1 շրջանառությունից հանվածները՝ մեկ տարի
|
||||
4. |
Փաստաթղթեր (տեղեկանքներ, զեկուցագրեր, հաղորդումներ և այլ գրագրություն)` ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի հանձնարարությունների կատարման վերաբերյալ |
5 տ. |
5 տ. |
|
||||
5. |
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի արձանագրություններ և որոշումներ՝ կից փաստաթղթերով. |
|
|
|
||||
|
1) բնօրինակները, |
մշտ. |
- |
|
||||
|
2) պատճենները (ստացված ի գիտություն) |
մ.ա.կ. |
մ.ա.կ. |
|
||||
6. |
Խորհրդակցությունների արձանագրությունները՝ կից փաստաթղթերով. |
|
|
|
||||
|
1) ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների մոտ կայացած, |
մշտ. |
մ.ա.կ. |
|
||||
|
2) ՀՀ քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մոտ կայացած,
|
5 տ. |
մ.ա.կ. |
|
||||
|
3) ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի մոտ կայացած |
5 տ. |
մ.ա.կ. |
|
||||
7. |
ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված մշտական գործող հանձնաժողովների նիստերի արձանագրություններ, որոշումներ |
մշտ. |
- |
|
||||
8. |
Գրագրություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ. 1) ՀՀ քննչական կոմիտեի հիմնական գործունեության վերաբերյալ, 2) ընթացիկ գործունեության վերաբերյալ, 3) այլ բնույթի |
մշտ.
5 տ. 5 տ. |
-
5 տ. 5 տ. |
|
||||
9. |
Գրագրություն ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ոչ կառավարական այլ կազմակերպությունների հետ |
5 տ. |
5 տ. |
|
||||
10. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ երկրների իրավապահ մարմինների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ փաստաբանների պալատի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր՝ կից նյութերով |
մշտ. |
- |
|
||||
11. |
Փաստաթղթեր (ծրագրեր, ելույթների տեքստեր, արձանագրություններ և այլ գրագրություն)՝ գիտաժողովների, կոնֆերանսների, խորհրդակցությունների վերաբերյալ 1) ՀՀ քննչական կոմիտեի հիմնական գործունեության վերաբերյալ, 2) այլ բնույթի |
մշտ.
5 տ. |
-
5 տ. |
|
||||
12. |
ՀՀ քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում կատարված ստուգումների մասին փաստաթղթեր (զեկուցագրեր, տեղեկանքներ, ակտեր և այլ գրագրություն) |
5 տ. |
5 տ. |
|
||||
13. |
Դատական գործերով փաստաթղթեր, վարույթներ. 1) քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ. ա. գույքային իրավահարաբերություններ, բ. անձնական ոչ գույքային իրավահարաբերություններ, գ.գործարքների հետ կապված իրավահարաբերություններ, դ. պարտավորական իրավահարաբերություններ. 2)վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ, 3)աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ |
մշտ. մշտ. 5 տ.
5 տ. 5 տ. 5 տ. |
- - -
- - - |
|
||||
14. |
ՀՀ քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական բնույթի ներքին գրագրություն (այդ թվում՝ զեկուցագրեր, շրջաբերականներ և տեղեկանքներ) |
5 տ. |
5 տ. |
|
||||
15. |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության վերցված փաստաթղթերի պատճեններ |
5 տ. |
5 տ. |
|
||||
16. |
Դիմումներ, բողոքներ, տեղեկատվություն ստանալու հարցումներ և/կամ դրանց վերաբերյալ վարույթներ |
5 տ. |
5 տ. |
|
||||
17. |
Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների գրանցամատյաններ |
5 տ. |
- |
|
||||
18. |
ՀՀ քննչական կոմիտեի աշխատողների հաճախումների գրանցամատյան |
- |
3 տ. |
|
||||
2. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ |
||||||||
19. |
Կարճված քրեական վարույթներ (գործեր), դրանց թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ, վարույթներ1. 1) ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 2) միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 3) ծանր հանցագործությունների վերաբերյալ, 4) առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, 5) վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ |
5 տ.
10 տ.
15 տ. մշտ.
5 տ. |
5 տ.
10 տ.
15 տ. մշտ.
5 տ. |
1կարճման որոշում կայացնելուց հետո |
||||
20. |
Չնախաձեռնված քրեական վարույթի նյութեր (քրեական գործի հարուցումը մերժված նյութեր)1. 1) ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 2) միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 3) ծանր հանցագործությունների վերաբերյալ, 4) առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ |
5 տ.
10 տ.
15 տ. մշտ.
|
5 տ.
10 տ.
15 տ. մշտ. |
1օրինականությու-նը հսկող դատախազի կողմից հաստատվելուց հետո |
||||
21. |
Դատարան ուղարկված քրեական վարույթների (գործերի) թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ, վարույթներ. 1) ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 2) միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ, 3) ծանր հանցագործությունների վերաբերյալ, 4) առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, 5) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ գործեր |
5 տ.
10 տ.
15 տ. մշտ.
10 տ. |
3 տ.
5 տ.
10 տ. 15 տ.
10 տ. |
|
||||
22. |
Դատախազության, դատարանների, հետաքննության, նախաքննության այլ մարմինների հետ գրագրություն |
5 տ. |
5 տ. |
|
||||
23. |
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող կասեցված քրեական գործերի ցուցակներ, վարույթը կասեցված քրեական գործերի հանձնման-ընդունման ակտեր |
20 տ. |
20 տ. |
|
||||
24. |
Իրեղեն ապացույցների, առգրավված, արգելադրված գույքի և այլ արժեքների հաշվառման մատյաններ |
մշտ.1 |
մշտ.1 |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
25. |
Քրեական վարույթի (գործի) հաշվառման մատյաններ |
մշտ.1 |
մշտ.1 |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
26. |
Առերևույթ հանցանքի մասին հաղորդումների (նյութերի), փորձաքննությունների հաշվառման մատյաններ |
15 տ. |
15 տ. |
|
||||
27. |
Զեկուցման ներկայացված քրեական վարույթների (գործերի) գրանցման մատյան |
5 տ. |
5 տ. |
|
||||
28. |
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված քրեական վարույթներով (գործերով) իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ |
5 տ. |
- |
|
||||
29. |
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ ուղարկված քրեական վարույթներով (գործերով) իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների պատճեններ |
մ.ա.կ. |
5 տ. |
|
||||
30. |
ՀՀ քննչական կոմիտեում անցկացված ծառայողական քննության նյութեր |
5 տ. |
- |
|
||||
31. |
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից անցկացրած ուսումնասիրությունների նյութեր |
5 տ. |
- |
|
||||
32. |
Ոստիկանությունից ստացված հաղորդումներ |
1 տ. |
1 տ. |
|
||||
3. ԱՆՁՆԱԿԱԶՄ |
||||||||
33. |
Անձնակազմին վերաբերող հրամաններ. |
|
|
|
||||
|
1) նշանակման, ազատման մասին, |
50 տ. |
- |
|
||||
|
2) դասային աստիճան շնորհելու մասին, 3) կարգապահական տույժերի, խրախուսումների մասին և այլ հրամաններ, 4) գործուղումների մասին, 5) արձակուրդների մասին, 6) պատճենները |
50 տ. 50 տ.
5 տ. 5 տ. մ.ա.կ. |
- - - - - մ.ա.կ. |
|
||||
34. |
Գործուղումների վերաբերյալ զեկուցագրեր, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր |
5 տ. |
5 տ. |
|
||||
35. |
Անձնական գործեր |
50 տ. |
- |
|
||||
36. |
Անձնական գործերի հաշվառման մատյաններ |
մշտ. |
- |
|
||||
37. |
Ծառայողական վկայականների հաշվառման մատյաններ |
15 տ. |
- |
|
||||
38. |
Վերապատրաստման վերաբերյալ փաստաթղթեր |
5 տ. |
մ.ա.կ. |
|
||||
39. |
Որակավորման հանձնաժողովի արձանագրություններ, որոշումներ |
50 տ. |
- |
|
||||
40. |
Փաստաթղթեր խրախուսանքների և այլ պարգևատրումների վերաբերյալ (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, պատվոգրեր, պետական պարգևներ, պատվավոր կոչումներ և այլն) |
50 տ. |
- |
|
||||
41. |
Գրագրություն աշխատանքային գործունեության վերաբերյալ |
5 տ. |
- |
|
||||
42. |
Արձակուրդի դիմումներ, արձակուրդների տրամադրման ժամանակացույցեր |
2 տ. |
2 տ. |
|
||||
43. |
Փաստաթղթեր պրակտիկայի անցկացման մասին |
5 տ. |
5 տ. |
|
||||
44. |
ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներ |
մշտ. |
- |
|
||||
45. |
ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումների, ՀՀ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթների կազմակերպման վերաբերյալ հայտարարություններ, արձանագրություններ, որոշումներ և այլ փաստաթղթեր |
5 տ.
|
- |
|
||||
46. |
ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտ ներկայացրած անձանց վերաբերյալ փաստաթղթեր. 1) որակավորման տետրեր |
5 տ. մ.ա.կ. |
- - |
|
||||
47. |
ՀՀ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար կամ այլ պաշտոնի, աշխատանքի համար դիմած անձանց վերաբերյալ փաստաթղթեր |
5 տ. |
- |
|
||||
48. |
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի գրություններ, վարույթներ և այլ փաստաթղթեր |
50 տ. |
- |
|
||||
49. |
ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու վերաբերյալ փաստաթղթեր, գրանցամատյաններ |
50 տ. |
- |
|
||||
50. |
Խրախուսանքների հաշվառման մատյաններ |
50 տ. |
- |
|
||||
51. |
Կարգապահական տույժերի հաշվառման մատյաններ |
50 տ. |
- |
|
||||
52. |
Անձնական գործերի արխիվացման մատյաններ |
մ.ա.կ. |
մ.ա.կ. |
|
||||
53. |
Անձնակազմին վերաբերող հրամանների հաշվառման մատյաններ |
50 տ. |
- |
|
||||
54. |
Գործուղման հաշվառման մատյաններ |
5 տ. |
5 տ. |
|
||||
4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ |
||||||||
55. |
Աշխատանքի ծրագրեր, հաշվետվություններ (ուսումնասիրություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր՝ դրանց կատարման վերաբերյալ). 1) պատճենները |
մշտ. մ.ա.կ. |
մ.ա.կ. մ.ա.կ. |
|
||||
56. |
Վիճակագրական հաշվետվություններ՝ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. 1) տարեկան, 2) կիսամյակային, եռամսյակային, ամսական, 3) պատճենները |
մշտ. 5 տ. մ.ա.կ. |
մ.ա.կ. մ.ա.կ. մ.ա.կ. |
|
||||
57. |
Վիճակագրական տվյալների հիման վրա կազմված տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրագրություն (այդ թվում՝ այլ մարմիններից ստացված, այլ մարմիններ ուղարկված հարցումներ և դրանց պատասխաններ) |
5 տ.
|
- |
|
||||
58. |
Գիտամեթոդական և այլ ձեռնարկներ, գրավոր աշխատանքներ |
3 տ. |
- |
|
||||
59. |
Տեղեկանքներ, վերլուծություններ, ամփոփումներ, հաղորդումներ հիմնական գործունեության վերաբերյալ. 1 պատճենները
|
մշտ. 3 տ. |
մ.ա.կ. - |
|
||||
5. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ |
||||||||
60. |
Վարչական ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվներ |
մշտ. |
- |
|
||||
61. |
Հաշվապահական հաշվեկշիռներ և ֆինանսական հաշվետվություններ. 1) տարեկան, 2) եռամսյակային, կիսամյակային, 3) պատճենները (ստացված ի գիտություն) |
մշտ. մշտ. մ.ա.կ. |
- - մ.ա.կ. |
|
||||
62. |
Աշխատավարձի հաշվարկավճարային տեղեկագրեր |
5 տ. |
- |
|
||||
63. |
Փաստաթղթեր (արձանագրություններ, գույքագրման ցուցակներ, ակտեր, տեղեկագրեր) գույքագրման մասին. 1) անշարժ գույքի, 2)շարժական գույքի և ապրանքանյութական այլ արժեքների |
10 տ.1 5 տ.
|
10 տ.1 5 տ. |
1հաջորդ գույքագրումից հետո |
||||
64. |
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր |
5 տ. |
5 տ. |
|
||||
65. |
Պայմանագրեր և համաձայնագրեր (տնտեսական, աշխատանքային, նյութական պատասխանատվության, գործառնական), |
5 տ.1 |
- |
1 պայմանագրի ժամկետը լրանալուց հետո |
||||
66. |
Գնման ընթացակարգեր |
5 տ. |
- |
|
||||
67. |
Գրագրություն ֆինանսատնտեսական հարցերի մասին |
5 տ. |
5 տ. |
|
||||
68. |
Փաստաթղթեր (պահանջագրեր, քարտեր, մատյաններ) պահեստային տնտեսության վարման մասին |
5 տ. |
5 տ. |
|
||||
69. |
Նյութական արժեքների հանձնման-ընդունման ակտեր |
5 տ. |
- |
|
||||
70. |
Ավտոմեքենաների ուղեգրեր |
5 տ. |
- |
|
||||
6. ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||
71. |
Հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա աշխատողների պաշտոնների անվանակարգություն |
20 տ. |
- |
1 նորը կազմելուց հետո |
||||
72. |
Առաջին և երկրորդ ձևերի թույլտվությունների քարտերի հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
73. |
Երրորդ ձևի թույլտվությունների քարտերի հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
74. |
Թույլտվության մասին տրվող տեղեկանքների հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
75. |
Գործուղվածների հաշվառման մատյան, պատվիրագրերի գործ |
20 տ. |
- |
|
||||
76. |
Առաջին, երկրորդ և երրորդ ձևի թույլտվության քարտեր, միջնորդագրեր, պարտավորագրեր.
|
20 տ. |
- |
|
||||
77. |
Մահացած անձանց թույլտվությունների քարտեր |
20 տ. |
- |
|
||||
78. |
Մտից փաստաթղթերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
79. |
Ելից փաստաթղթերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
80. |
Մտից, մեքենագիր, ելից և ներքին փաստաթղթերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
81. |
Մեքենագրված փաստաթղթերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
82. |
Մատյանների և գործավարությամբ ավարտված գործերի հաշվառման մատյան |
մշտ.1 |
մշտ.1 |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
83. |
Ցրիչ գիրք, առաքվող փաստաթղթերի ռեեստրներ |
20 տ. |
20 տ. |
|
||||
84. |
Գաղտնի իրավական ակտերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
85. |
Կարգագրերի հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
86. |
Կարգագրերով կատարվող գաղտնի աշխատանքների հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
87. |
Մետաղյա պահարանների և դրանց բանալիների հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
88. |
Ռեժիմային զետեղարանների պահպանության ընդունման և հանձնման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
89. |
Գաղտնի փաստաթղթերի (արտադրանքի) կորստի և գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
90. |
Աշխատանքային տետրերի հաշվառման |
20 տ. |
20 տ. |
|
||||
91. |
Գաղտնի հրատարակությունների հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
92. |
Տեղեկատվության մեքենայական կրիչների, մեքենայական փաստաթղթերի, պատվերների (հանձնարարությունների, հարցումների) հաշվառման մատյան |
20 տ. |
20 տ. |
|
||||
93. |
Կատարողի մոտ գտնվող փաստաթղթերի ներքին ցուցակ |
20 տ. |
20 տ. |
|
||||
94. |
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող անձնական կնիքի հաշվառման մատյան |
մ.ա.կ. |
|
|
||||
95. |
Կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյան |
մ.ա.կ. |
մ.ա.կ. |
|
||||
96. |
Զենքի համարային հաշվառման մատյան |
մշտ.1 |
- |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
97. |
Զենքի և հատուկ միջոցների առկայության և տեխնիկական վիճակի ստուգման մատյան |
20 տ. |
- |
|
||||
98. |
Զենքի և հատուկ միջոցների հատկացման և ընդունման մատյան |
20 տ. |
- |
|
||||
99. |
Օտարերկրացիների հետ հանդիպումների հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
100. |
Օտարերկրացիների կողմից օբյեկտներ այցելելու հաշվառման մատյան |
20 տ. |
- |
|
||||
101. |
Հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի գործերի անվանացուցակ |
մշտ.1 |
մշտ.1 |
1պետական արխիվ չի հանձնվում |
||||
102. |
ՀՀ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, պետական այլ մարմինների և կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտեր` կից փաստաթղթերով. 1) կազմակերպության հիմնական գործունեության վերաբերյալ, 2) այլ հարցերի վերաբերյալ. ա. հույժ գաղտնի, բ. գաղտնի |
մշտ.1
30 տ. 20 տ. |
մշտ.1
30 տ. 20 տ. |
1պետական արխիվ չի հանձնվում |
||||
103. |
ՀՀ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, պետական այլ մարմինների և կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և դրանց վերաբերյալ գրագրություն (կարծիքներ, առաջարկություններ, եզրակացություններ). 1) հույժ գաղտնի, 2) գաղտնի |
30 տ. 20 տ. |
30 տ. 20 տ. |
|
||||
104. |
Ներքին իրավական ակտեր. 1) հիմնական գործունեության վերաբերյալ, 2) այլ հարցերի վերաբերյալ. ա. հույժ գաղտնի, բ. գաղտնի |
մշտ.1
30 տ. 20 տ. |
մշտ.1
30տ. 20տ. |
1պետական արխիվ չի հանձնվում |
||||
105. |
Հանձնաժողովների նիստերի արձանագրություններ, ակտեր |
մշտ.1 |
մշտ.1 |
1պետական արխիվ չի հանձնվում |
||||
106. |
Փաստաթղթերի և գործերի ոչնչացման ակտեր |
մշտ.1 |
մշտ.1 |
1պետական արխիվ չի հանձնվում |
||||
107.
|
Գրագրություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների միջև. 1) հույժ գաղտնի, 2) գաղտնի |
30 տ. 20 տ. |
30 տ. 20 տ. |
|
||||
108. |
Գաղտնի գործավարության ստուգման ակտեր և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքներ |
20 տ. |
20 տ. |
|
||||
109. |
Գաղտնի փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ծառայողական քննության նյութեր. 1) հույժ գաղտնի, 2) գաղտնի |
30 տ. 20 տ. |
- - |
|
||||
110. |
Գաղտնի գործերի և փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտեր |
20 տ. |
20 տ. |
|
||||
111. |
Ծանոթացման տրվող փաստաթղթի (գործի) հաշվառման քարտ1 |
- |
- |
1ոչնչացվում է գործի հետ |
||||
112. |
Գործի ներքին ցուցակ1 |
- |
- |
1ոչնչացվում է գործի հետ |
||||
113. |
Տեղեկանք-փոխարինող1 |
- |
- |
1ոչնչացվում է գործի հետ |
||||
7. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ |
||||||||
114. |
Անցագրեր |
5 տ. |
- |
|
||||
115. |
Պահպանվող իրերի գրանցամատյաններ |
10 տ. |
- |
|
||||
116. |
Այցելուների հաշվառման գրանցամատյաններ |
10 տ. |
- |
|
||||
117. |
ՀՀ քննչական կոմիտեի բակային տարածք մուտք գործող ավտոմեքենաների գրանցամատյաններ |
10 տ. |
|
|
||||
8. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||
118. |
Առաքվող փաստաթղթերի ցուցակներ (ռեեստրներ) |
5 տ. |
5 տ. |
|
||||
119. |
Հաշվառման (գրանցման) մատյաններ. 1) դիմումների գրանցման, 2) ելքի փաստաթղթերի գրանցման, 3 ստացված փաստաթղթերի գրանցման, 4) քրեական վարույթների (գործերի) գրանցման, 5) նյութերի գրանցման, 6)օպերատիվ խորհրդակցությունների արձանագրությունների գրանցման, 7 ՀՀ քննչական կոմիտեի իրավական ակտերի հաշվառման, 8) իրավական ակտերի պատճենների գրանցման, 9 սուրհանդակի միջոցով ուղարկվող փաստաթղթերի գրանցման, 10) քաղաքացիների ընդունելության, 11 վարույթների գրանցման, 12) վերահսկողության վերցված փաստաթղթերի հաշվառման 13) ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ նախկին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից փոխանցված մատյաններ |
5 տ. 5 տ. 5 տ. մշտ.1 10 տ. մ.ա.կ.
մշտ.
10 տ. 5 տ.
5 տ. 5 տ. 5 տ.
5 տ. |
5 տ. 5 տ. 5 տ. մշտ.1 10 տ. մ.ա.կ.
-
10 տ. 5 տ.
5 տ. 5 տ. 5 տ.
5 տ. |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
120. |
Գրագրության ընթացքում առաջացած փաստաթղթեր |
5 տ. |
5 տ. |
|
||||
121. |
Հանձնման-ընդունման ակտեր (պաշտոնից ազատվելու կամ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ) |
20 տ. |
20 տ. |
|
||||
122. |
Քրեական վարույթների (գործերի) թվայնացված նյութերը հանձնելու վերաբերյալ նախատեսված ձևաթղթեր |
5 տ. |
5 տ. |
|
||||
9. ԱՐԽԻՎ |
||||||||
123. |
Պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտեր |
մշտ1. |
մշտ1. |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
124. |
Մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակներ |
մշտ. |
մշտ. |
|
||||
125. |
Պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակներ |
մշտ. |
- |
|
||||
126. |
Երկարաժամկետ (տասը տարուց ավելի) պահպանության փաստաթղթերի ցուցակներ |
3 տ.1 |
3 տ.1 |
1փաստաթղթերի ոչնչացումից հետո |
||||
127. |
Անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակներ |
5 տ.1 |
- |
1փաստաթղթերի ոչնչացումից հետո |
||||
128. |
Քրեական վարույթը (գործը) կարճելու մասին որոշումներ |
մշտ. |
- |
|
||||
129. |
Կարճված և դատարան ուղարկված քրեական վարույթների (գործերի) արխիվացման տեղեկատվական քարտեր, մեղադրական եզրակացություններ |
5 տ. |
5 տ. |
|
||||
130. |
Գրագրություն ընթացիկ գործունեության վերաբերյալ |
5 տ. |
- |
|
||||
131. |
ՀՀ քննչական կոմիտեի գործունեությամբ առաջացած արխիվ հանձնվող փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտեր |
մ.ա.կ.1 |
մ.ա.կ. |
1 ՀՀ քննչական կոմիտեի արխիվի բաժնում պահպանվողը՝ 25 տ. |
||||
132. |
Արխիվային փաստաթղթերի տրամադրման գիրք |
10 տ. |
- |
|
||||
133. |
Արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական վարույթների (գործերի) հաշվառման գիրք |
մշտ1. |
- |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
134. |
Արխիվ հանձնված չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի (քրեական գործի հարուցումը մերժված նյութերի) հաշվառման գիրք |
մշտ1. |
- |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
135. |
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում արխիվացվող փաստաթղթերի հաշվառման գիրք |
- |
մշտ1. |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
136. |
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում արխիվացվող չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի (քրեական գործի հարուցումը մերժված նյութերի) հաշվառման գիրք |
- |
մշտ1. |
1 պետական արխիվ չի հանձնվում |
||||
Հապավումների ցանկ՝
տ. - տարի
մշտ. – մշտական
մ.ա.կ. – մինչև անհրաժեշտությունը կորցնելը (ոչ պակաս, քան 2 տարի)