ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
29.09.21, 09:49

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի N156-Ա հրամանը (ինկորպորացիա 29.09.2021թ. N123-Ա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
ՀՐԱՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12/2-2-14-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻ


Ինկորպորացիա առ 29.09.2021թ., N123-Ա
Նախագծով ինկորպորացիա 01.10.2018թ., N156-Ա

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 8-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգի 5-րդ կետը՝

 

 

Հրամայում եմ՝


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը՝

Կոլեգիայի նախագահ՝                         Արգիշտի Քյարամյան
(փոփ. 29.09.2021.N 123-Ա)                  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

Կոլեգիայի անդամներ՝
(փոփ. 05.02.2021թ. N 5-Ա, 29.09.2021. N 123-Ա)

                                                             Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Արսեն Այվազյան
(փոփ. 23.08.2019. N 119-Ա)                 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Արտակ Կրկյաշարյան                           Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
                                                            Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                            զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

 

Արթուր Մելիքյան                               Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
 (փոփ. 06.02.2020. N 26-Ա)                 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                          հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ

 


Մհեր Վարդանյան                              Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների,
(լրաց. 06.02.2020. N 26-Ա)                  կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ


Վիգեն Մեսրոպյան                             Հայաստանի Հանրապետության քննչական
(փոփ. 06.02.2020. N 26-Ա,                  կոմիտեի տարածքային քննչական վարչությունների
05.02.2021թ. N 5-Ա)                           գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

 

Անրի Վարդանյան                              Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
(փոփ. 06.02.2020. N 26-Ա)                  Երևան քաղաքի քննչական վարչության պետ

 

Կամո Սահակյան                              Հայաստանի Հանրապետության քննչական
(փոփ. 03.12.2018.                             Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության
N 188-Ա, 05.05.2020թ. N 90-Ա,           գլխավոր վարչության պետի տեղակալ
05.02.2021թ. N 5-Ա)
 

 Գագիկ Մայիլյան                              Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                        զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ


2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գայանե Գասպարյանին: (կետը խմբ. 29.09.2021.N 123-Ա)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 12/2-2-14-Ա հրամանը:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին: (փոփ. 23.08.2019. N 119-Ա)



Հ.Գրիգորյան