ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
06.09.22, 13:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. սեպտեմբերի 6-ի N145-Լ հրամանը

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



ՀՐԱՄԱՆ

 

 

06.09.2022թ. N145-L

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառության աշխատանքների միասնականությունն ապահովելու նպատակով.

 

Հրամայում եմ.

 
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման և իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների և դրոշմակնիքների շրջանառության կարգը՝ համաձայն N 4 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝
սույն հրամանով չնախատեսված, սակայն ստորաբաժանումներում առկա մատյանները պահպանել և արխիվացնել սահմանված ժամկետներում և կարգով:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին՝
սույն հրամանն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում արձանագրել սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգի կիրառման ընթացքում ծագած խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացնելու ուղղությամբ:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին։                          

 

    Ա. Քյարամյան

 

N 1 հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                             06.09.2022թ.
N145-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) գործավարության կազմակերպման՝ ոչ գաղտնի փաստաթղթերն ընդունելու, գրանցելու, հաշվառելու, համակարգելու, հասցեատիրոջը ներկայացնելու, կազմելու, ըստ պատկանելության առաքելու, պահպանելու, դրանք արխիվ հանձնելու համար նախապատրաստելու (այսուհետ՝ փաստաթղթաշրջանառություն), ինչպես նաև փաստաթղթերի քննարկման ժամկետների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-ԿԳ որոշմամբ հաuտատված հրահանգի պահանջներին համապատաuխան:
3. Փաստաթղթերի արխիվացումն իրականացվում է օրենսդրությամբ և Կոմիտեի նախագահի իրավական ակտերով սահմանված կարգով։
4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝
1) ծառայող՝ Կոմիտեի ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև Կոմիտեում պայմանագրային հիմունքներով աշխատող անձինք, բացառությամբ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
2) գրություն՝ փաստաթուղթ, որում առկա են ուղարկողի, հասցեատիրոջ և նրանց միջև փոխանակվող տեղեկատվության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Կոմիտեում ընդունված անհատական և ներքին (լոկալ) իրավական ակտերը.
3) կցվող նյութեր՝ գրությամբ նշված և գրության անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթեր, նիշքեր (ֆայլեր), սկավառակներ, էլեկտրոնային կրիչներ, փաթեթներ և այլն.
4) մտից գրություն՝ գրության տեսակ, որը ստորագրված (հաստատված) չէ ծառայողի կողմից, իսկ գրության հասցեատերը ծառայող կամ Կոմիտեի հիմնական կամ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է.
5) ելից գրություն՝ գրության տեսակ, որը ստորագրված է ծառայողի կողմից, իսկ գրության հասցեատերը ծառայող կամ Կոմիտեի հիմնական կամ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում չէ.
6) ներքին գրություն՝ գրության տեսակ, որը ստորագրված է ծառայողի կողմից և գրության հասցեատերը ծառայող կամ Կոմիտեի հիմնական կամ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է.
7) տարածքային ստորաբաժանում՝ Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որում առկա է գործավարություն կազմակերպող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ գործավարության գործառույթ իրականացնող գործուղված ծառայող, բացառությամբ Կոմիտեի կենտրոնական մարմնի.
8) գործավարություն կազմակերպող՝ Կոմիտեի կենտրոնական մարմնում՝ փաստաթղթաշրջանառության ապահովման բաժինը (այսուհետ՝ Բաժին), տարածքային ստորաբաժանումներում՝ Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:5. Կոմիտեի գործավարության նկատմամբ ընթացիկ հսկողությունը և համակարգումն իրականացվում է Բաժնի, իսկ վերահսկո¬ղությունը՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:
6. Գործավարություն կազմակերպողների կողմից ապահովվում է ելից և մտից, ինչպես նաև սույն կարգի 58-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ներքին գրությունների սույն կարգի պահանջներին համապատասխանության ստուգման, առաքման և գրանցման գործընթացը։ Գործավարություն կազմակերպող ստորաբաժանումների ծառայողները պատասխանատվություն են կրում գործավարության պատշաճ իրականացման համար։

7. Գործավարությունը կազմակերպվում է «Մալբրի» համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով։

8. Ծառայողները պատասխանատու են բնօրինակ փաստաթղթերի պահպանման համար։ Էլեկտրոնային ստորագրությամբ բնօրինակ փաստաթուղթ է համարվում էլեկտրոնային փաստաթուղթը՝ նիշքը (ֆայլ), իսկ ձեռագիր ստորագրված փաստաթղթերի դեպքում՝ թղթային կրիչը։
9. Ծառայողի Համակարգի իր էջում գրություններ ստանալը հանդիսանում է նրա կողմից տվյալ գրությունն ընդունելու և դրան ծանոթանալու վերաբերյալ հավաստում։
10. Համակարգում գրանցված յուրաքանչյուր ծառայող պատասխանատվություն է կրում սույն կարգով նախատեսված՝ իրեն վերաբերելի մասով կատարման համար։ Փաստաթղթի կորստի դեպքում անհապաղ զեկուցագրով տեղեկացվում է անմիջական վերադասին։
11. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը, յուրաքանչյուր ծառայողի պաշտոնի նշանակվելուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժին է ներկայացնում աշխատանքի ընդունելու վերաբերյալ անհատական իրավական ակտը, որից հետո՝ Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրվում է Համա¬կարգից օգտվողի և ծառայողական էլեկտրոնային փոստի անուն։
12. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր ծառայող պետք է ունենա իր գաղտնա¬բառը, որն արգելվում է փոխանցել այլ անձի։
13. Ծառայողը կարող է փոխել հա¬մակարգից օգտվելու իր գաղտնաբառը։
14. Oգտվողի անունով Համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է թղթային կրիչով փաստաթղթի վրա կատարված մակագրությանը։
15. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակ¬ին:
16. Պաշտոնից ազատվելու, ժամանակավոր բացակայության (արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, գործուղման), իրավական ակտերով սահմանված, ինչպես նաև այլ դեպքերում, անմիջական վերադասի կողմից ուսումնասիրվում են ծառայողին մակագրված՝ չկատարված հանձնարարությունները, որոնք մակագրվում են մեկ այլ ծառայողի կամ նշանակվում փոխարինող:
17. Բացակայող ծառայողին փոխարինողի վերաբերյալ տվյալները ստորաբաժանման պետի կողմից փոխանցվում են Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժին Համակարգում համապատասխան տվյալների մուտքագրման նպատակով, որից հետո բացակայող ծառայողը Համակարգի «Դրվածքներ» բաժնի «Բացակայում եմ» ենթաբաժնում ամրագրում է «Բացակայում եմ» կոճակը։ Եթե փոխարինողի վերաբերյալ տվյալներն առկա են համապատասխան անհատական իրավական ակտում, ապա Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնին տվյալները փոխանցվում են Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից։
18. Ծառայությունից ազատվելու, կադրերի ռեզերվում գրանցվելու, լիազորությունները կասեցվելու, այլ պաշտոնի նշանակվելու կամ գործուղվելու դեպքում, յուրաքանչյուր ծառայող Համակարգում, իրեն օգտագործման հանձնված համակարգչում, թղթային կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներով իր տնօրինության տակ գտնվող բոլոր փաստաթղթերը հանձնում է անմիջական վերադասին հանձնման-ընդունման արձանագրությամբ։ Կոմիտեի ներքին կարգապահական կանոններով սահմանված շրջիկ թերթիկում պարտքեր չունենալու վերաբերյալ անմիջական վերադասի կողմից նշագրումը հանդիսանում է սույն կետում նշված փաստաթղթերը հանձնել-ընդունելու վերաբերյալ հավաստում։
19. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանման պետի լիազորությունների դադարեցման դեպքում ստորաբաժանումում գտնվող փաստաթղթերը, քրեական վարույթները փոխանցվում են հանձնման-ընդունման ակտով՝ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովով:
20. Ծառայողի բացակայության ժամանակահատվածում այլ անձինք իրավունք չունեն օգտվել տվյալ ծառայողի Համակարգից օգտվելու համար տրված անունից:
21. Սույն Կարգի 18-րդ կետում սահմանված դեպքերում Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժին է ներկայացնում համապատասխան անհատական իրավական ակտը։
22. Կադրերի ռեզերվում գրանցվելու, լիազորությունները կասեցվելու կամ ծառայությունից ազատվելու դեպքում Կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժինը արգելափակում է օգտատիրոջ Համակարգ և ծառայողական էլեկտրոնային փոստ մուտքի հնարավորությունը երկուսից հինգ օրվա ընթացքում։
23. Այլ պաշտոնի նշանակվելու կամ գործուղվելու դեպքում Համակարգում կատարվում են ստորաբաժանման, պաշտոնի վերաբերյալ համապատասխան փոփոխություններ, իսկ ծառայողական էլեկտրոնային փոստի մուտքանունը և գաղտնաբառը պահպանվում է։
24. Ծառայողները ծառայողական էլեկտրոնային փոստերն օգտագործում են բացառապես ծառայողական նպատակներով։ Արգելվում է պաշտոնական (ծառայողական) փաստաթղթերն անձնական էլեկտրոնային փոստով ուղարկելը։
25. Կոմիտեի փաստաթղթաշրջանառության փուլերն են՝
1) գրության պատրաստում և գրանցում Համակարգում (միայն ներքին և ելից).
2) գրության ստացում և գրանցում Համակարգում.
3) շրջանառություն.
4) հսկողություն (վերահսկողություն)։
26. Ոչ էլեկտրոնային կցվող նյութերը ծառայողների կողմից ընդունվում են «Ընդունել կցվող նյութերը» կոճակով, ինչը հավասարեցվում է համապատասխան մատյանում ծառայողի ստորագրությանը։
27. «Ընդունել կցվող նյութերը» կոճակը ակտիվանում է գրությունը գրանցողի կողմից «Ամբողջությամբ էլեկտրոնային» դաշտում «Ոչ» տարբերակի ընտրության արդյունքում։ Ելնելով գրությունների առանձնահատկություններից` Համակարգում շրջանառվող գրությունների և գրանցամատյանների տեսակներն են՝
1) քրեական վարույթ (մտից, ներքին, ելից).
2) հաղորդում (մտից, ներքին, ելից).
3) փորձաքննություն (մտից, ելից).
4) անհատական/ներքին (լոկալ) իրավական ակտ.
5) շրջաբերական (ներքին, մտից).
6) դիմում, բողոք, առաջարկություն (մտից).
7) հարցում (մտից).
8) զեկուցագիր, դիմում, պահանջագիր (ներքին).
9) ծանուցագիր (ելից, մտից).
10) այլ գրություն (մտից, ներքին, ելից)։
28. Գրությունը գրանցողի կողմից Համակարգում պետք է նշվի գրության տեսակը, որի արդյունքում վերջինս գրանցվում է այդ գրության համար նախատեսված համապատասխան էլեկտրոնային գրանցամատյանում։ Գրության պատասխանը գրանցվում է միևնույն գրանցամատյանում, իսկ այլ տեսակի գրություն գրանցելիս Համակարգի «Կցել այլ գործի» կամ «Ի լրումն» դաշտերում՝ կցվում է համապատասխան գրությանը։
29.Համակարգում պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր տեսակի գրության առանձնահատկություններից բխող կոճակներ և պարտադիր լրացման դաշտեր։
30. Բոլոր գրությունները, այդ թվում՝ թղթային կրիչի վրա կատարված մակագրումները, նշագրումները, ժամկետները և դրանց փոփոխությունները ենթակա են գրանցման Համակարգում։
31. Առանց գրության կցվող նյութերը, որոնք չեն մուտքագրվում Համակարգ, շրջանառվում են Համակարգում դրանց վերաբերյալ համապատասխան նշում կատարելու միջոցով, բացառությամբ սույն կարգի 8-րդ բաժնում սահմանված դեպքերի։
32. Համակարգում չեն գրանցվում (կցվում՝ սքանավորվում և բեռնվում) հետևյալ կցվող նյութերը՝
1) «Քրեական վարույթների նախաքննության էլեկտրոնային կառավարման համակարգով» շրջանառվող փաստաթղթերը.
2) Քրեական վարույթները.
3) ծառայողների եկամտի չափի վերաբերյալ տեղեկանքները, որոնց հաշվառումն իրականացվում է ֆինանսական վարչությունում.
4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվությունները, գրանցման հայտերը, հաշվարկային փաստաթղթերը.
5) ծառայողների անձնական գործերը։
33. Համակարգում կարող են չգրանցվել (կցվել, սքանավորվել և բեռնվել) հետևյալ կցվող նյութերը՝
1) տեղեկատվական բնույթի փաստաթղթերը` տեղեկագրերը, բրոշյուրները, վիճակագրական ժողովածուները, պարբերական հանդեսները և համանման այլ նյութերը.
2) 20 էջից ավելի ծավալ ունեցող կցվող նյութերը, որոնց դեպքում սքանավորվում և գրանցվում է միայն առաջին էջը.
3) ծառայողների անձնական տվյալներին վերաբերվող փաստաթղթերը.
4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման գործընթացներին և գնում չհանդիսացող գործարքներին առնչվող փաստաթղթերը։

 

2. ՆԵՐՔԻՆ ԵՎ ԵԼԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ


34. Գրության պատրաստման գործընթացը սկսվում է Համակարգի «Նոր», «Պատրաստել միջանկյալ գրություն», «Պատրաստել պատասխան», «Պատասխանել առաջին կատարողին», «Պատրաստել ելից գրություն» կոճակներով։ «Պատրաստել միջանկյալ գրություն» կոճակը կիրառվում է այն դեպքում, երբ ստացված գրությամբ հանձնարարության կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն։ «Պատրաստել միջանկյալ գրություն» կոճակի միջոցով գրություն գրանցելու և շրջանառելու արդյունքում մակագրված գրության ընթացքը չի ավարտվում։
35. Կոմիտեում շրջանառվող գրությունները կազմվում են սահմանված ձևաթղթերով, որոնք հասանելի են Համակարգում։
36. Պատրաստվող գրությունում թվային տեսքով լրացվում են Համակարգի կողմից տրված համարը, ամսաթիվը և կցվող նյութերի վերաբերյալ տվյալները (առկայության դեպքում)։ Կցվող նյութերի էլեկտրոնային լինելու դեպքում գրությամբ նշվում են առդիր նիշքերի (ֆայլ) քանակը։ Ոչ էլեկտրոնային կցվող նյութերի դեպքում նշվում են կցվող նյութերի քանակը (թերթ, հատ, փաթեթ և այլն), իսկ անհրաժեշտության դեպքում՝ անվանումները։ Էլեկտրոնային կրիչները և սկավառակները չեն հանդիսանում էլեկտրոնային կցվող նյութ։
37. Եթե գրության ստորագրման ամսաթիվը տարբերվում է Համակարգի կողմից գրության գրանցման ամսաթվից, ապա հիմք է ընդունվում ստորագրման ամսաթիվը։
38. Գրության տեքստը պետք է ձևավորված լինի և ունենա լուսանցքներ` ձախ կողմից՝ 25 միլիմետր, աջից՝ 15 միլիմետր, ներքևից և վերևից` 10-15 միլիմետր, տեքստային մասի միջտողային միջակայքը՝ 1.15 միլիմետր։ Գրությունը պատրաստվում է հայերեն լեզվով՝ «Գրապալատ» տառատեսակով, «11» կամ «12» տառաչափերով:
39. Պատասխան կամ լրացուցիչ տեղեկատվություն պարունակող գրության տեքստային մասում կատարվում են համապատասխան նշումներ՝ «Ի պատասխան Ձեր...», «Ի լրումն ...»։
40. Ստորագրությունից ներքև՝ ձախ կողմում, «8» տառաչափով նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը, հեռախոսահամարը, կարող է նշվել նաև պաշտոնը։
41. Եթե գրությունը հասցեագրված է Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ գրության հասցեատերը Հայաստանի Հանրապետության պետական մարմին, հիմնարկ, կազմակերպություն կամ անձ չէ, ապա թույլատրվում է պատրաստել նաև օտարալեզու գրություններ, կցելով գրության ոչ պաշտոնական թարգմանությունը:
42. Գրություն պատրաստողը մինչ Համակարգում գրանցելը ստուգում է դրա ամբողջականությունը, ձևաթղթի ճիշտ ընտրությունը։
43. Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրվող գրությունները պետք է կազմվեն «Մեծարգո՛ Նախագահ», «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ», «Մեծարգո՛ Վարչապետ», Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին հասցեագրված գրությունները «Ձերդ գերազանցություն պարոն/տիկին (ազգանուն)» իսկ մյուս պաշտոնատար անձանց դեպքում` «Հարգելի՛ պարոն/տիկին ազգանունը)» գրառումներով:
44. Գրության նախագիծը ծառայողը պետք է կազմի հիմնավորված և սպառիչ ձևով` անհրաժեշտության դեպքում կատարելով հղումներ իրավական ակտերի համապատասխան դրույթներին:
45. Պատրաստվող գրությունների նախագծերում ստորագրող ծառայողի վերաբերյալ տվյալները շարադրելիս՝ նշվում է՝ «Հարգանքով» բառը, ստորագրողի պաշտոնը (եթե ձևաթղթով հստակ չէ), անունը և ազգանունը:

 

3. ՆԵՐՔԻՆ ԵՎ ԵԼԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

46. Գրությունները Համակարգում գրանցելիս լրացվում են յուրաքանչյուր գրության առանձնահատկություններից բխող Համակարգի պարտադիր լրացման դաշտերը։
47. Քրեական վարույթների, և փորձաքննութունների վերաբերյալ գրություններ գրանցելիս Համակարգում լրացվում է քրեական վարույթի համարը։
48. Բոլոր անհատական կամ լոկալ իրավական ակտերի նախագծերը գրանցվում են Համակարգի «Անհատական/ներքին իրավական ակտ» կոճակի միջոցով, որից հետո ընտրվում է իրավական ակտի տեսակը և ընդունող մարմինը։
49. Անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտի հերթական համարը տրվում է Համակարգի կողմից ստորագրման հետ համատեղ՝ «Ստորագրել և տալ համար» կոճակի միջոցով։ Անձնակազմին վերաբերվող անհատական իրավական ակտերը հաշվառվում և պահվում են Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում։
50. Համակարգում լրացվում են «Առաքման եղանակը», «Ամբողջությամբ էլեկտրոնային» դաշտերը։ Եթե գրության հասցեատերը հասանելի է Համակարգում և կցվող նյութերն ամբողջությամբ էլեկտրոնային են, «Առաքման եղանակը» դաշտում նշվում է «Mulberry», «Էլ. փոստ» կամ «Ներքին ցանց»՝ կախված թե ինչ եղանակով է առաքվելու կցվող նյութը:
51. Կցվող նյութերի ոչ ամբողջությամբ էլեկտրոնային լինելու դեպքում Համակարգի «Ամբողջությամբ էլեկտրոնային՝ Ոչ» դաշտի «Կցվող նյութեր» հատվածում նշվում է թե, որ կցվող նյութերն են առաքվում Համակարգով և, որոնք այլ եղանակներով։
52. Գրության «Էլ. փոստ» առաքման եղանակով առաքելու դեպքում օգտագործվում է ծառայողական էլեկտրոնային փոստը։
53. Եթե գրության հասցեատերը քաղաքացի է, «Ստացող» դաշտում ընտրվում է՝ «Քաղաքացի», իսկ Համակարգի օգտատեր չհանդիսացող հասցեատերերի դեպքում՝ «Այլ» տարբերակը։
54. Եթե գրությունը ներքին կամ մտից գրության պատասխան է, ապա այն կազմվում է համապատասխանաբար «Պատրաստել պատասխան», «Պատրաստել ելից գրություն» կոճակներով։

 

4. ՆԵՐՔԻՆ ԵՎ ԵԼԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Ծառայողների կողմից պատրաստվում և Համակարգում գրանցվում են գրություններ, որոնք ստորագրվում են իրենց կամ վերադասների կողմից։
56. Յուրաքանչյուր գրություն շրջանառվում է Համակարգի «Ուղարկել հաստատման», «Ներկայացնել համաձայնեցման», «Ներկայացնել այլ ստորաբաժանում», «Ստորագրել», «Ներկայացնել մակագրության» կոճակների միջոցով։ Հաստատման են ուղարկվում այն գրությունները, որոնց պատրաստող և Համակարգում գրանցող ծառայողները չեն հանդիսանում գրությունը ստորագրողներ։ Համաձայնեցման են ներկայացվում այն գրությունները, որոնք ստորագրված են, սակայն հետագա շրջանառության համար անհրաժեշտ է համաձայնություն։ Մակագրության են ներկայացվում այն գրությունները, որոնք ստորագրված են և վերադասների կողմից պետք է մակագրվեն այլ ծառայողների։
57. Ներքին գրությունները շրջանառվում են՝ հաշվի առնելով աստիճանակարգված ենթակարգության սկզբունքը, միայն ուղղահայաց և հորիզոնական ծառայողական հարաբերությունների հիման վրա։
58. Կոմիտեի ներքին գրությունների շրջանառությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող կառուցվածքային մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հասցեագրված գրությունները համաձայնեցվում են ծառայողի վերադասների և գլխավոր քարտուղարի հետ.
2) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներին հասցեագրված գրությունները համաձայնեցվում են վերադասների և ոլորտը համակարգող նախագահի տեղակալի հետ, իսկ տարածքային ստորաբաժանումների դեպքում՝ տվյալ ստորաբաժանման պետի հետ.
3) իրավական ակտերով սահմանված դեպքերում գրությունները շրջանառվում են ստորաբաժանումների պետերի միջև առանց սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված կարգի.
4) Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների, տարածքային ստորաբաժանումների պետերի միջև գրությունները շրջանառվում են առանց վերադասների համաձայնության, իսկ մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ անմիջական վերադասի համաձայնությամբ.
5) սուրհանդակի կամ փոստային ծառայության միջոցով առաքվող ներքին գրություններն առաքվում և գրանցվում են գործավարություն կազմակերպողների կողմից.
6) եթե առձեռն առաքվող գրության կցվող նյութերը քրեական վարույթներ կամ իրեղեն ապացույցներ են, գրությունը առաքվում և գրանցվում է գործավարություն կազմակերպողների կողմից:
59. Ելից գրությունները ստորագրվում են գրության հասցեատեր հանդիսացող պաշտոնատար անձին համարժեք պաշտոն զբաղեցնող Կոմիտեի պաշտոնատար անձի կողմից (օրինակ՝ պետական մարմինների ղեկավարներին Կոմիտեի նախագահի կողմից, նրանց տեղակալներին՝ Կոմիտեի նախագահի տեղակալներից)։
60. Կոմիտեի ելից գրությունների շրջանառությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից այլ մարմիններ, կազմակերպություններ, անձանց ուղարկվող ելից գրությունները ստորագրվում են Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից, բացառությամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետի կողմից ստորագրված գրությունների, որոնց առաքումը համաձայնեցվում է գլխավոր քարտուղարի հետ.
2) Կոմիտեի իրավաբանական վարչության և միջազգային հարցումների բաժնի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստորագրված ելից գրություններն առաքվում են համապատասխան ստորաբաժանումների պետերի և Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի համաձայնությամբ.
3) Կոմիտեի գլխավոր վարչությունների և ներքին անվտանգության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ Կոմիտեի գլխավոր վարչությունների և ներքին անվտանգության վարչության պետերի) կողմից ստորագրված ելից գրությունները առաքվում են անմիջական վերադասի համաձայնությամբ.
4) տարածքային ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստորագրված գրությունները համաձայնեցում են տվյալ ստորաբաժանման պետի հետ.
5) Կոմիտեի գլխավոր վարչությունների և ներքին անվտանգության վարչության պետերի կողմից ստորագրված գրություններն առաքվում են առանց համաձայնեցման:
61. Եթե ելից էլեկտրոնային ստորագրությամբ գրությունն առաքվում է թղթային տարբերակով, ապա թղթային տարբերակը պետք է վավերացվի գործավարություն կազմակերպող ստորաբաժանման ծառայողի ստորագրությամբ և կատարվի «Պատճեն» նշագրում:
62. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գրությունը պարունակում է ոչ էլեկտրոնային կցվող նյութեր, ապա ելից գրությունը գործավարություն կազմակերպողին Համակարգով ուղարկելուց հետո, դրանք նույն օրը, առձեռն, տրամադրվում են Գործավարություն կազմակերպողին` առաքումն ապահովելու նպատակով:
63. Գործավարություն կազմակերպողի կողմից ելից գրությունն առաքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրատապ կատարում պահանջող գրությունն՝ անհապաղ:
64. Սույն կարգի 58-60-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող գրությունները գործավարություն կազմակերպողների կողմից չեն առաքվում։ Առաքվող ծրարները և սուրհանդակին հանձնված փաթեթների վերաբերյալ ռեեստրները կնքվում են «Փաթեթների համար» կնիքով։ Համակարգը հնարավորություն է ընձեռում արտահանել համապատասխան ձևաչափով ռեեստրը։
65. Եթե ելից գրության հասցեատերը գրությունը չի ստանում, ապա Գործավարություն կազմակերպողի կողմից տեղեկացվում է գրություն ուղարկողին այլ եղանակներով առաքելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
66. Առձեռն եղանակով առաքված գրությունների հանձնման փաստն արձանագրելու նպատակով վարվում է «Սուրհանդակի միջոցով ուղարկվող փաստաթղթերի գրանցման» մատյան:
67. Քրեական վարույթները գրանցվում են «Քրեական վարույթների գրանցման» մատյանում։

 

5. ՄՏԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

68. Կոմիտե մուտքագրվող բոլոր գրությունները գործավարություն կազմակերպողների կողմից տեսակավորվում են և գրանցվում Համակարգի համապատասխան գրանցամատյանում։
69. Եթե մտից գրությունը այլ մտից գրության ի լրումն, կամ ելից գրության պատասխան է, ապա Համակարգի «Կցել այլ գործի», կամ «Ի լրումն» դաշտերում կատարվում է նշում։
70. Առձեռն ստացված գրություններ ներկայացնողի պահանջով գործավարություն կազմակերպողների կողմից լրացվում և տրամադրվում է ստացագիր կամ դրոշմակնքված գրության կրկնօրինակը։ Կոմիտեի կենտրոնական մարմնում քաղաքացիներից ստացված գրությունների դեպքում, ստացագիրը կարող է տրամադրվել քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի կողմից։
71. Գործավարություն կազմակերպողները գրությունների ստացման օրը, իսկ շտապ գրություններն` անհապաղ, գրանցում են համակարգում և ապահովում շրջանառությունը։ Եթե գրությունը Համակարգով ստացվել է աշխատանքային օրվա ավարտից հետո, գրության ստացման ամսաթիվ է հանդիսանում հաջորդ աշխատանքային օրը։
72. Մտից գրությունները շրջանառվում են միևնույն ենթակարգության սկզբունքով և ընթացակարգով, ինչ ելից գրությունները՝ սույն կարգի 60-րդ կետին համապատասխան։
73. Սույն կարգի 59-րդ կետով սահմանված ելից գրությունների շրջանառությանը ներկայացվող պահանջների խախտմամբ Կոմիտեի նախագահին ուղղված գրությունները գործավարություն կազմակերպողի կողմից չեն գրանցվում և վերադարձվում են համապատասխան հաղորդագրությամբ՝ նշելով վերադարձման պատճառը։
74. Արգելվում է առձեռն ստացված գրությունների շրջանառությունն առանց Համակարգում գրանցման:
75. Գործավարություն կազմակերպողների կողմից բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» նշումով ծրարներից:
76. «Անձամբ» նշումով ծրարների դեպքում Համակարգի «Այլ գրություններ» գրանցամատյանում գրանցվում է դրանց ստացման ամսաթիվը, ստացողի և ուղարկողի անունը, ազգանունը կամ անվանումը, վերնագրում կատարվում է «Անձամբ» նշագրումը: Այդ ծրարները չեն բացվում և հանձնվում են հասցեատիրոջը, որը Համակարգի «Ընդունել կցված նյութերը» կոճակով հաստատում է ընդունումը: Հանձնման անհնարինության դեպքում կամ հասցեատիրոջ անհամաձայնության դեպքում տվյալ ծրարները գործավարություն կազմակերպողի կողմից վերադարձվում են ուղարկողին:
77. Ծրարները, որոնցով ստացվել են գրությունները` պահպանվում, սքանավորվում և գրանցվում են Համակարգում այն դեպքում, երբ ծրարի փոստային դրոշմակնիքը կամ այլ նշումները նշանակություն ունեն տվյալ գրության ուղարկման ու ստացման ժամկետը որոշելու համար:
78. Կոմիտեում դիմումների, բողոքների շրջանառությունն իրականացվում է սույն կարգի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
79. Դիմումների, բողոքների դեպքում սկզբնական ժամկետները սահմանվում են Համակարգի կողմից։ Համակարգը ապահովում է տեղեկացում քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնին։
80. Կոմիտեում քրեական վարույթին առնչվող դիմումները (հաղորդումները) և միջնորդությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Նախապատրաստվող կամ կատարված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող դիմումներն ուղարկվում են Կոմիտեի իրավասու ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու համար:
81. Դիմումը, բողոքը չի մակագրվում Կոմիտեի այն ստորաբաժանմանը, որի գործողությունները բողոքարկվում են դիմումատուի, բողոք ներկայացնողի կողմից:
82. Առանց դիմողի համաձայնության չի թույլատրվում հրապարակել դիմումի, բողոքի բովանդակությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալները: Տվյալների հրապարակում չի համարվում դիմումի ուղարկումն այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի իրավասության մեջ է մտնում դիմումում բարձրացված հարցերի լուծումը:
83. Թղթային տարբերակով մուտքագրված գրության առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որտեղ նշվում է գրանցման մտից հա¬մարը և ամuաթիվը, որոնք պետք է համապատասխանեն Համակարգի տվյալներին։ Գրությունը սքանավորվում և բեռնվում է համակարգ դրոշմակնքվելուց հետո։
84. Գրությունը համակարգում գրանցվելուց հետո գործավարություն կազմակերպողի կողմից ապահովվում է հետագա շրջանառությունը։
85. Ծառայողների ծառայողական էլեկտրոնային փոստով ստացված գրությունները պաշտոնական ընթացք ստանալու համար ենթակա են Համակարգում գրանցման։
86. Միևնույն գրությունը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, …րդ կատարող (կատարողներ)» մակագրությամբ, համապատասխան հանձնա¬րա¬րականներով փոխանցվել Կոմիտեի մեկից ավելի ծառայողների։ Հանձնարարականների կատարման համար պատասխանատու է առաջին կա¬տա¬րող նշանակված ծառայողը։ Երկրորդ, երրորդ և հաջորդող կատարողների կողմից հանձնարարությունը կատարվում է վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ՝ պատասխանելով առաջին կատարողին։
87. Համակարգի «Մակագրել» կոճակի կիրառումը հավասարեցվում է հանձնարարություն տալուն, իսկ «Ի տնօրինություն» կոճակի դեպքում ծառայողն է տնօրինում գրությամբ ներկայացված տեղեկատվությունը։ «Նշանակել կատարող» կոճակի միջոցով հանձնարարության դեպքում, ստացողի կողմից գրությունը չի կարող մակագրվել կամ վերահասցեագրվել այլ ծառայողի։
88. Եթե ժամկետի ավարտը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
89. Այն գրությունների ընթացքը, որոնց կատարումը չի պահանջում պատասխան գրություն, ավարտվում է ծառայողի կողմից Համակարգի «Զեկուցել կատարման մասին», կամ «Ավարտել» կոճակներով՝ կատարելով ավարտելու վերաբերյալ համապատասխան գրառումներ։
90. Հանձնարարության կատարման ժամկետները կարող են փոփոխվել միայն վերջնաժամկետ սահմանողի կողմից կամ համաձայնությամբ։
91. Համակարգի միջոցով գրության կատարման ժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար իրավական ակտերով սահմանված ժամկետներին համապատասխան, իսկ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրություններով հանձնարարությունը կատարվում է գրությամբ նշված ժամկետում: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ ժամկետ:
92. Սույն կարգի 85-91-րդ կետերի պահանջները տարածվում են նաև ներքին և ելից գրությունների շրջանառության վրա։
93. Յուրաքանչյուր գրություն համակարգ է մուտքագրվում մեկ անգամ:
94. Մտից գրությունների ժամկետների նկատմամբ հսկողությունն իրականացնում է գործավարություն կազմակերպող ստորաբաժանման պետը։ Փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի պետը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Կոմիտեի նախագահին է ներկայացնում զեկուցագիր վերջինիս հասցեագրված մտից գրությունների ժամկետների խախտման վերաբերյալ (առկայության դեպքում)։

 

6. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


95. Հանձնարարության կատարման ժամկետի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ սույն բաժնում վերահսկողության վերցնող պաշտոնատար անձ) կողմից վերահսկողության են վերցվում Կոմիտեի նախագահի կողմից ընդունված այն իրավական ակտերը, որոնցում նշված են կատարման ժամկետներ, սակայն նշված չէ վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև վերահսկողության վերցնող պաշտոնատար անձանց հայեցողությամբ այլ գրություններ, որոնք պարունակում են հանձնարարություն։
96. Գրությունները վերահսկողության են վերցվում Համակարգի «Վերցնել վերահսկողության» կոճակով։
97. Սույն կարգի 95-րդ կետով սահմանված վերահսկողությունն իրականացնում են՝
1) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչութունը` Կոմիտեի նախագահի կողմից վերահսկողության վերցված գրությունների դեպքում.
2) Կոմիտեի նախագահի տեղակալի օգնականը, գլխավոր քարտուղարի օգնականը կամ Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողը՝ համապատասխանաբար Կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի, գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության վերցված գրության դեպքում։
98. Համակարգով վերահսկողության վերցված գրություններն ինքնաշխատ եղանակով ընդգրկվում են սույն կարգի 97-րդ կետում նշված ստորաբաժանման պետի կամ ծառայողի Համակարգում ներառված «Հսկողական» դաշտում և վերահսկողության վերցված գրության վերնագրից հետո նշվում է «(Հսկողական)» բառը:
99. Հանձնարարության կատարման ժամկետի պահպանման համար պատասխանատու է հանձնարարությունը կատարողը և տվյալ ստորաբաժանման պետը:
100. Համակարգում գրությունը հանվում է վերահսկողությունից, երբ մակագրություն կատարած անձի հանձնարարությունը համարվում է կատարված։
101. Յուրաքանչյուր ամիս վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման պետը կամ ծառայողն ամփոփում է վերահսկողության վերցված գրությունների կատարման ժամկետները և խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցագիր է ներկայացնում համապատասխանաբար Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին մինչև հաջորդող ամսվա 10-ը:                                

 

7. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

102. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգից տեղեկատվություն ստանալու նպատակով պատրաստում են էլեկտրոնային նամակ։
103. Էլեկտրոնային նամակի «Վերնագիր» դաշտում հայերեն նշվում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ստորաբաժանման անվանումը, իսկ էլեկտրոնային նամակի բովանդակության դաշտում՝ քրեական վարույթի համարը կամ պահանջվող տեղեկատվության նպատակը:
104. Հրատապ կատարման անհրաժեշտության դեպքում «Վերնագիր» դաշտում կատարվում է «Հրատապ» գրառումը:
105. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ հարցում կատարելու դեպքում էլեկտրոնային նամակին կցվում են քաղաքացիների անձնագրերի պատճենները կամ անձնագրային տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգից արտահանված համապատասխան ձևը, իսկ «Բովանդակություն» դաշտում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ պահանջվող տեղեկատվության ժամանակահատվածը։ Սույն կետում նշված փաստաթղթերը կցելու փոխարեն տեղեկատվությունը կարող է հայցվել՝ «Բովանդակություն» դաշտում նշելով սույն կետով նախատեսված տվյալները։
106. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց վերաբերյալ հարցում կատարելու և նրանց անձնագրերի պատճենների բացակայության դեպքում, էլեկտրոնային նամակի «Բովանդակություն» դաշտում նշվում են այդ անձանց անունները, ազգանունները, ծննդյան ամսաթվերը և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ պահանջվող տեղեկատվության ժամանակահատվածը։
107. Եթե հարցումը կատարվում է մեծաքանակ անձանց վերաբերյալ, ապա էլեկտրոնային նամակի «Բովանդակություն» դաշտում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել կցված նիշքի (file) տեսքով:
108. Էլեկտրոնային նամակը ուղարկվում է Կոմիտեի առաջին բաժնի «sekt@investigative.am» ծառայողական էլեկտրոնային հասցեին։
109. Կոմիտեի առաջին բաժնի ծառայողը ՍԷԿՏ համակարգից արտահանում է անհրաժեշտ տեղեկատվությունը և «Excell» կամ «PDF» ձևաչափով նիշքն՝ ուղարկում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին երեք, իսկ հրատապ հարցվող տեղեկատվության դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
110. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեի առաջին բաժնի ծառայողն աշխատանքային կարգով կարող է հարցում կատարող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից ստանալ ստուգվող անձանց նույնականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:
111. Ստացված և տրամադրված նիշքերը Կոմիտեի առաջին բաժնում հաշվառվում են էլեկտրոնային եղանակով և պահպանվում՝ մեկ տարի ժամկետով։ 

 

 

N 2 Հավելված
Հայաստանի Հանրապետության
 քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                             06.09.2022թ.
N145-Լ հրամանի



Ձև 1

 

   ՍՏԱՑԱԳԻՐ  N ___

ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԳՐՈՒԹՅԱՆ

 

(ՀՀ քննչական կոմիտե հանձնվող գրությունների ընդունման)

        Գրությունն ընդունելու ամսաթիվը՝ «_____» «___________»  20    թ., ժամը՝ ____ 

Տրվում է _________________________________________________________________-ին

այն  մասին, որ նրանից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը՝.

1._________________________________________________________________________

2. ________________________________________________________________________

3. ________________________________________________________________________

4._________________________________________________________________________

5._________________________________________________________________________

6._________________________________________________________________________

 

Գրությունն ընդունեց   __________________________________________________

                                                                   

  

 

      

            

             (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Ստացագիրը ստացավ      ___________________________________________________

                                                                         

                    

 

     (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Ձև2
Ձև 3

Ձև 4
Ձև 5
Ձև 6
Ձև 7
Ձև 8
Ձև 9
Ձև 10
Ձև 11
Ձև 12
Ձև 13
Ձև 14
Ձև 15
Ձև 16
Ձև 17
Ձև 18
Ձև 19
Ձև 20
Ձև 21
Ձև 22
Ձև 23
Ձև 24

 

Ձև 25 

 

ՄԱՏՅԱՆ
        ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Հ/Հ,

ամսաթիվը, քրեական վարույթի համարը

Ում վերաբերյալ է, հոդվածը (համառոտ բովանդակությունը)

Այլ մարմնից ստացված հաղորդումներով

(որ համարով, ամսաթիվը)

Թերթերի քանակը

(այդ թվում՝ նշումներ էլեկտրոնային կրիչների, գրքերի, ամսագրերի և այլ կից նյութերի մասին)

1

2

3

4

 

  

Ով է ստացել,

ստացողի ստորագրությունը,

ամսաթիվը

Ընթացքը

Այլ նշումներ

5

6

7

     

 

 

  

 

Ձև 26

 

 

ՄԱՏՅԱՆ
ՍՈՒՐՀԱՆԴԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԱՐԿՎՈՂ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

 

 

Հ/Հ

 

Փաստաթղթի,

գործի անվանումը,

ելից համարը

Թերթերի քանակը

 (այդ թվում՝ նշումներ էլեկտրոնային կրիչների, գրքերի, ամսագրերի և այլ կից նյութերի մասին)

Ում է ուղարկվում

(հասցեատիրոջ լրիվ անվանումը)

 

Ուղարկման

ամսաթիվը

 

Փաստաթուղթը ստացողի ստորագրութ-յունը, ամսաթիվը

 

1

2

3

4

5

6

  

N 3 Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                            06.09.2022թ.
N145-Լ հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՐԱԶԵԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի ներքին (լոկալ) իրավական ակտերի նախագծերի (այսուհետ՝ իրավական ակտի նախագիծ) մշակման, շրջանառման, ինչպես նաև իրավական ակտերի հաշվառման, իրազեկման հետ կապված հարաբերությունները:

2. Իրավական ակտի նախագիծը մշակվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին համապատասխան:

3. Իրավական ակտի նախագիծը շրջանառվում է Կոմիտեի գործավարության կարգով սահմանված ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն կարգի առանձնահատկությունները։

4. Իրավական ակտի նախագիծը մշակվում է Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ Կոմիտեի ստորաբաժանումների նախաձեռնությամբ։

5. Իրավական ակտի նախագծի մշակման նպատակով՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ գլխավոր քարտուղարի հրամանով կարող է ստեղծվել աշխատանքային խումբ:

6. Իրավական ակտի նախագիծը մշակելուց հետո, մշակողի կողմից այն ուղարկվում է կարծիքի Կոմիտեի նախագահի տեղակալներին և խորհրդականներին, գլխավոր քարտուղարին, շահագրգիռ ստորաբաժանումներին։ Շահագրգիռ են հանդիսանում այն ստորաբաժանումները, որոնց առնչվում են իրավական ակտի նախագծի դրույթները։

7. Կարծիքը իրավական ակտի նախագիծ մշակողին ներկայացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե գրությամբ այլ ժամկետ սահմանված չէ: Ծավալուն իրավական ակտի նախագծի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:

8. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների առկայության դեպքում, ներկայացվում է հնարավորինս հիմնավորված կարծիք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ դիտողությունների և առաջարկությունների բացակայության վերաբերյալ տեղեկատվություն։

9. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներում դիտողություններ և առաջարկություններ չներկայացնելը համարվում է դրանց բացակայության վերաբերյալ հավաստում:

10. Դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, իրավական ակտի նախագիծ մշակողի կողմից նախագծում, ըստ անհրաժեշտության, կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

11. Անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև իրավական ակտի նախագծի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների դեպքում, կարող է կազմակերպվել քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

12. Քննարկման ավարտից հետո իրավական ակտի նախագիծ մշակողը ողջամիտ ժամկետում ամփոփում է քննարկման ընթացքում ստացված առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարում իրավական ակտի նախագծում:

13. Ստացված կարծիքներն ամփոփելուց հետո, իրավական ակտի նախագիծ մշակողը լրամշակված իրավական ակտի նախագիծն ուղարկում է Կոմիտեի իրավաբանական վարչություն՝ համաձայնեցման՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության ստուգման նպատակով: Կոմիտեի իրավաբանական վարչությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է նախագծի համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի կանոններին և տալիս համաձայնություն նախագծի վերաբերյալ կամ ներկայացնում դիտողություններ և առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել լրամշակված նախագծի տեսքով։

Ծավալուն իրավական ակտի նախագծի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:

14. Եթե իրավական ակտի նախագծի ընդունմամբ կարող են առաջանալ ֆինանսական ծախսեր, ապա իրավական ակտի նախագիծն ուղարկվում է Կոմիտեի ֆինանսական վարչություն՝ ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով: Կոմիտեի ֆինանսական վարչությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ֆինանսական տեղեկանք, իսկ ծավալուն իրավական ակտի նախագծի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:

15. Կոմիտեի իրավաբանական վարչության համաձայնության և ֆինանսական վարչության կողմից տրամադրված ֆինանսական տեղեկանքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, կատարվում են փոփոխություններ և լրացումներ իրավական ակտի նախագծում։

16. Իրավական ակտի նախագիծը կարող է չներկայացվել կարծիքի, եթե դրա  դրույթները նախատեսվում են այն ընդունող պաշտոնատար անձի հանձնարարությամբ:

17. Եթե իրավական ակտի նախագծի դրույթների վերաբերյալ  ներկայացվել են էական առարկություններ, որոնք չեն ընդունվել իրավական ակտի նախագիծ մշակողի կողմից, ապա կազմվում է ամփոփաթերթ, որում նշվում են առարկություն ներկայացնող ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը, ներկայացված առարկությունը, առարկությունը չընդունելու հիմնավորումը։

18. Եթե իրավական ակտի նախագիծն էականորեն ենթարկվել է լրամշակման, ապա սույն հրամանով սահմանված կարգով կարող է կրկին ուղարկվել կարծիքի, Կոմիտեի իրավաբանական վարչություն՝ համաձայնության, ինչպես նաև Կոմիտեի ֆինանսական վարչություն՝ ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով: 

19. Լրամշակված իրավական ակտի նախագիծը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ամփոփաթերթի հետ միասին ներկայացվում է ընդունող պաշտոնատար անձին՝ հաստատման։

20. Իրավական ակտն ընդունող պաշտոնատար անձն իրավական ակտի նախագիծը կարող է վերադարձնել լրամշակման` իր դիտողություններով և առաջարկություններով, ինչը կարող է կրկին չշրջանառվել:

21. Հրամանները կազմվում են համապատասխան ձևաթղթերի վրա,  իսկ Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի մյուս իրավական ակտերը՝ Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի համապատասխան ձևաթղթերի վրա:

22. Իրավական ակտը ստորագրելուց հետո հաշվառվում և պահվում է Կոմիտեի իրավաբանական վարչությունում:

23. Իրավական ակտն ստորագրվելուց հետո այն Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից իրազեկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով Կոմիտեի այն ստորաբաժանումներին, պաշտոնատար անձանց, որոնց վերաբերելի է իրավական ակտը:

24. Ընդունված (ստորագրված) իրավական ակտի բնօրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրավական ակտի նախագիծ մշակողի կողմից տրամադրվում է Կոմիտեի իրավաբանական վարչությանը:

25. Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտ ընդունվելու դեպքում Կոմիտեի իրավաբանական վարչությունն իրականացնում է իրավական ակտի ինկորպորացիա՝ հիմնական իրավական ակտում ներառելով փոփոխությունները և/կամ լրացումները, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողության դադարեցման միջոցով:

26. Կոմիտեի իրավաբանական վարչությունը իրավական ակտի ինկորպորացված տարբերակն ուղարկում է Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն՝ Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով:

 

N 4 Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                            06.09.2022թ.
N145-Լ հրամանի 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) կնիքների և դրոշմակնիքների նկարագրերը,  դրանք  հատկացնելու, օգտագործելու, պահպանելու, հաշվառելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Կոմիտեի անվամբ կնիքները և դրոշմակնիքները պաշտոնապես հաշվառված իրեր են, որոնք օգտագործվում են փաստաթղթերը կնքելու նպատակով, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունում՝ Ձև N 1-ով նախատեսված նկարագրերին և կիրառմանը համապատասխան։

3. Շահադիտական կամ անձնական այլ նպատակներով կնիքն օգտագործելու, այլ անձանց փոխանցելու կամ կորցնելու դեպքում, ծառայողը ենթարկվում է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

4. Ծառայողը պարտավոր է պահպանել իրեն հատկացված կնիքը և դրոշմակնիքը, դրանց ապրանքային տեսքն ու վիճակը։

5. Կնիքները և դրոշմակնիքները կորցնելու կամ դրանք օգտագործելու համար ոչ պիտանի դառնալու դեպքերում պաշտոնատար անձը զեկուցագրով անհապաղ հայտնում է տվյալ ստորաբաժանման պետին, ով դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կնիքների և դրոշմակնիքների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձին՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:

6. Կոմիտեի կնիքները և դրոշմակնիքները հատկացվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ Ձև N 1-ով նախատեսված կիրառմանը համապատասխան: 

7. Պատասխանատու պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցնելու դեպքում կնիքները և դրոշմակնիքները հանձնվում են նոր նշանակված կամ ժամանակավոր պարտականությունները կատարող պաշտոնատար անձին։

8. Աշխատանքային օրվա ավարտին պատասխանատու պաշտոնատար անձը կնիքները և դրոշմակնիքները տեղադրում է մետաղյա պահարանում։

9. Կոմիտեի առաջին բաժինը կնիքների և դրոշմակնիքների հաշվառումն իրականացնում է կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանում (Ձև N 2) և  իրականացնում վերահսկողություն դրանց կիրառման նկատմամբ։

10. Կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանը ավարտից հետո հանձնվում է արխիվ և ոչնչացվում է սահմանված կարգով։

11. Օգտագործման համար ոչ պիտանի, ինչպես նաև կառուցվածքային փոփոխության կամ ստորաբաժանման անվանափոխության դեպքերում  Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի եզրակացությամբ (Ձև N 2), կնիքները և դրոշմակնիքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ ոչնչացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1445-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

Ձև 1

 

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

 

1.

1

Կնիքի նկարագիրը

2

Կնիքի օգտագործման նպատակը

3

Կնիքի կիրառման պատասխանատու պաշտոնատար անձը

1)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ», գրառումը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

Օգտագործվում է միջազգային հարցումներին առնչվող փաստաթղթերը, դատական ներկայացուցչություն իրականացնելու համար լիազորագրերը,  Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-կգ որոշմամբ հաuտատված հրահանգով սահմանված փաստաթղթերը, մեդալների, կրծքանշանների վկայականները, շնորհակալագրերը վավերացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ աղյուսակում՝ Կոմիտե) առաջին բաժնի պետ

2)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»,  «02631263» գրառումը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

Օգտագործվում է արտաքին կապերի և թարգմանությունների բաժնի թարգմանիչների կողմից ստորագրված թարգմանությունները, հաշվարկային փաստաթղթերը, գնումների պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրությունները և ակտերը, վարձատրության վերաբերյալ, ինչպես նաև ֆինանսական բնույթի այլ տեղեկանքները, գործուղման վկայականները, վառելիքի կտրոնները, ուղեգրերը, մատյանները և աշխատանքային պայմանագրերը վավերացնելու նպատակով:

Կոմիտեի գլխավոր քարտուղար

3)

Կնիքը  շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը.

Օգտագործվում են գործուղման վկայականներն, իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջազգային հարցումները և դրանց կից փաստաթղթերը,  ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերից ազատելու և տեղափոխելու վերաբերյալ գրությունները, գաղտնի փաստաթղթերի առկայության տարեկան ստուգման և փաստաթղթերի ոչնչացման ակտերը, Կոմիտեի անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացվող որոշումները, տեղեկանքները վավերացնելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կոմիտեի համապատասխան հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետ

4)

 Կնիքը շրջանաձև է,  տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» գրառումը և ստորաբաժանման (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) անվանումը.

5)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

6)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը հայերեն, ռուսերեն լեզուներով.

7)

Կնիքը  շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶՔԳՎ» գրառումը և ստորաբաժանման անվանումը հայերեն, ռուսերեն լեզուներով.

8)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

9)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

10)

Կնիքը  շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը և մարզային քննչական վարչության անվանումը.

11)

Կնիքը  շրջանաձև է, տրամագիծը 40 միլիմետր, կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը և մարզային քննչական վարչության ստորաբաժանման անվանումը.

12)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն լեզուներով, շրջանագծի երկայնքով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը հայերեն, ռուսերեն լեզուներով.

Օգտագործվում են ելից գրությունների (այդ թվում՝ գաղտնի) ծրարները, փոստային ծառայություն մատուցող անձանց և Կոմիտեի գործավարություն կազմակերպող ստորաբաժանումների միջև հաստատված ռեեստրները կամ ակտերը վավերացնելու նպատակով, ինչպես նաև գաղտնի կարված ծրարներին, ավարտված կարված գաղտնի գործերին փակցված թղթե պիտակները կնքելու համար:

 

 

 

 

Կոմիտեի գործավարություն կազմակերպող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետ

 

 

 

13)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը.

14)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը և ստորաբաժանման (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) անվանումը.

15)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն լեզուներով, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն լեզուներով.

16)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն լեզուներով, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶՔԳՎ» գրառումը և ստորաբաժանման անվանումը հայերեն, ռուսերեն լեզուներով.

17)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը և մարզային քննչական վարչության անվանումը.

18)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը` 40 միլիմետր, կենտրոնում՝ «ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ» գրառումը, շրջանագծի երկայնքով՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը և մարզային քննչական վարչության ստորաբաժանման անվանումը.

19)

Կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 40 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը.

Անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը, կադրերի թերթիկները վավերացնելու նպատակով:

Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետ

20)

Կնիքը  շրջանաձև է, տրամագիծը՝ 25 միլիմետր, կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, շրջանագծի երկայնքով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը.

Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողների  վկայականները վավերացնելու նպատակով:

 

Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետ

21)

Կնիքը շրջանաձև է տրամագիծը` 40 միլիմետր, կենտրոնում՝ «ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ» գրառումը, շրջանագծի երկայնքով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը.

Օգտագործվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-կգ որոշմամբ հաuտատված հրահանգով սահմանված դեպքերում:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

2.

1

Դրոշմակնիքի նկարագիրը

2

Դրոշմակնիքի օգտագործումը

3

Դրոշմակնիքի կիրառման համար պատասխանատու պաշտոնատար անձը

1)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը, երկրորդ տողում «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, երրորդ տողում ամիս-ամսաթիվը.

Օգտագործվում են մտից (այդ թվում՝ գաղտնի) գրությունները դրոշմակնքելու համար:

                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կոմիտեի գործավարություն կազմակերպող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը, երկրորդ տողում՝ «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, երրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

3)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը և ստորաբաժանման  (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) անվանումը, երկրորդ տողում՝ «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, երրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

4)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը, երրորդ տողում՝ «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ «թերթերի թիվը, գիծ», հինգերորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

5)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶՔԳՎ» գրառումը, ստորաբաժանման անվանումը, երրորդ տողում՝ «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ «թերթերի թիվը, գիծ», հինգերորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

6)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, մարզային քննչական վարչության անվանումը, երրորդ տողում «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

7)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, մարզային վարչության ստորաբաժանման անվանումը, երրորդ տողում «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում ամիս-ամսաթիվը.

8)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ

 ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» երկրորդ տողում՝ «ԵԼԻՑ ԹԻՎ» գրառումը, գիծ, երրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

Օգտագործվում են ելից գրությունների (այդ թվում՝ գաղտնի) ծրարները դրոշմակնքելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կոմիտեի գործավարությունը կազմակերպող աջակցող մասնագիտական կառուցվածքային

ստորաբաժանման պետ

9)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը և բաժնի (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) անվանումը, երկրորդ տողում՝ «ԵԼԻՑ N գրառումը, գիծ, երրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

10)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, մարզային քննչական վարչության անվանումը, երրորդ տողում «ԵԼԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

11)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 20 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, մարզային վարչության ստորաբաժանման անվանումը, երրորդ տողում «ԵԼԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում ամիս-ամսաթիվը.

12)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է երկարությունը 60 միլիմետր, լայնությունը 25 միլիմետր, ուղղանկյան ներսում, առաջին տողում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը, երկրորդ տողում «ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ 46/5 ԻՆԴԵՔՍ 0014» գրառումը, երրորդ և չորրորդ տողերում նույն գրառումները նաև ռուսերեն լեզվով.

13)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» գրառումը, երրորդ տողում՝ «ԵԼԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ «թերթերի թիվը գիծ», հինգերորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

14)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 55 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶՔԳՎ» գրառումը,  ստորաբաժանման անվանումը, երրորդ տողում «ԵԼԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում «թերթերի թիվը, գիծ», հինգերորդ տողում՝ ամիս-ամսաթիվը.

15)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 50 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում՝ առաջին և երկրորդ տողերում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ» գրառումը, երրորդ տողում՝ «ՄՏԻՑ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում՝ «թերթերի թիվը» գրառումը, գիծ, հինգերորդ տողում ամիսը, ամսաթիվը.

Օգտագործվում է մտից գաղտնի գրությունները դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

16)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը՝ 60 միլիմետր, լայնությունը՝ 30 միլիմետր, ուղղանկյան ներսում՝ առաջին, երկրորդ և երրորդ տողերում՝ «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ 46/5» գրառումը, չորրորդ տողում՝ «N» գրառումը, գիծ, հինգերորդ տողում՝ «թերթերի թիվը» գրառումը, գիծ, վեցերորդ տողում՝ ամիսը, ամսաթիվը.

Օգտագործվում է ելից գաղտնի գրությունների ծրարները, ձևաթուղթ չպահանջող փաստաթղթերը (տեղեկանքները, ակտերը) դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

17)

Դրոշմակնիքն ուղղանկյուն է, երկարությունը՝ 70 միլիմետր, լայնությունը՝ 30 միլիմետր, ուղղանկյան ներսում, առաջին տողում՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ գրառումը, երկրորդ տողում՝ Վերցվել է վերահսկողության գրառումը և ամիս-ամսաթիվ, երրորդ տողում՝ Ժամկետը երկարաձգվել է գրառումը, չորրորդ տողում՝ Ստորագրություն գրառումը, հինգերորդ տողում՝ Հանվել է վերահսկողությունից գրառումը և ամիս-ամսաթիվ, վեցերորդ տողում՝ Ստորագրություն գրառումը.  

Օգտագործվում է վերահսկողության վերցված գրությունները դրոշմակնքելու համար:

Վերահսկողության վերցնող պաշտոնատար անձի որոշմամբ

18)

Դրոշմակնիքն ուղղանկյուն է, երկարությունը 32 միլիմետր, լայնությունը 5 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՐԱՏԱՊ» գրառումը և հերթական համարները՝ 01-ից մինչև 06 թվանշանները ներառյալ.

Օգտագործվում է հրատապ կատարում կամ առաքում պահանջող գրությունների ծրարները դրոշմակնքելու համար:

Կոմիտեի նախագահի տեղակալ

19)

Դրոշմակնիքն ուղղանկյուն է, երկարությունը 45 միլիմետր, լայնությունը 15 միլիմետր, ուղղանկյան ներսում «ՀՈԻՅԺ ԳԱՂՏՆԻ» գրառումը, երկրորդ տողում «Ծրարավորեց» գրառումը, գիծ.

Օգտագործվում է հույժ գաղտնի գրությունների ծրարները դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ, գործավարություն կազմակերպող Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետ և Երևան քաղաքի քննչական վարչության աջակցող բաժնի պետ

20)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է,  երկարությունը 45 միլիմետր, լայնությունը 15 միլիմետր, ուղղանկյան ներսում՝  առաջին տողում «ԳԱՂՏՆԻ» գրառումը, երկրորդ տողում Ծրարավորեց» գրառումը, գիծ.

Օգտագործվում է գաղտնի գրությունների ծրարները դրոշմակնքելու նպատակով:

Կոմիտեի առաջին բաժնի պետ, գործավարություն կազմակերպող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետ

21)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 45 միլիմետր, լայնությունը 23 միլիմետր, ուղղանկյան ներսում՝ առաջին տողում «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, երկրորդ տողում «ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ» գրառումը, երրորդ տողում «ԳՈՒՅՔԱՅԻՆ N» գրառումը, գիծ, չորրորդ տողում «թերթերի թիվը» գրառումը, գիծ, հինգերորդ տողում ամիս-ամսաթիվ.

Օգտագործվում է գործում կարելը անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում՝ «բրոշյուրներ, տեղեկատվական գրքեր և այլ փաստաթղթեր», գույքային հաշվառման վերցրած հավելվածներ, գույքային հաշվառման վերցրած՝ ավարտված գործերը դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

22)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 33  միլիմետր, լայնությունը 8 միլիմետր, ուղղանկյան ներսում՝ «ԱՆՁԱՄԲ» գրառումը.

Օգտագործվում է անձամբ հասցեագրված ծրարները դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

23)

Դրոշմակնիքը ուղղանկյուն է, երկարությունը 33 միլիմետր, լայնությունը 8 միլիմետր, ուղղանկյան ներսում՝ «ՇՏԱՊ» գրառումը.

Օգտագործվում է շտապ առաքում պահանջող գաղտնի և հույժ գաղտնի գրությունների ծրարները դրոշմակնքելու համար:

Կոմիտեի առաջին բաժնի պետ

  

 

Ձև N 2

 

 ՄԱՏՅԱՆ 

Կնիքների և դրոշմակնիքների հաշվառման

 

 

Սկսված է «     »-------20  թ.

         Ավարտված է «    »------20 թ.

Թերթերի քանակը --------  

Պահպանման ժամկետը ----

 

 

 

Ձև N 3