ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
01.11.19, 12:28

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հանձնարարականում փոփոխություններ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հանձնարարականը՝

 

ք.Երևան, 01.11.2019թ., N 149-Լ 



Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ» թիվ 169-Լ հանձնարարականում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  1-ին կետի 1-ին ենթակետի «Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին» բառերը փոխարինել «Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն»  բառերով.
2) 2-րդ կետի «Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին» բառերը փոխարինել «Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝»  բառերով:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

                                                                                                                   Հ. Գրիգորյան