ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
25.02.19,
05:18
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրամանը՝
ք.Երևան, 21.02.2019թ., թիվ 26-Լ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգի 57-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2- րդ մասի Յ֊րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հւսրցաշարը' համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին» թիվ 3-Ա հրամանը:
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների Ա ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ջննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին» թիվ 3-Ա հրամանը:
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների Ա ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ջննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Հ. Գրիգորյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« 21» փետրվարի 2019թ.
թիվ 26-Լ հրամանի
ԾՐԱԳԻՐ-ՀԱՐՑԱՇԱՐ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
ՀայաստանիՀանրապետությանքրեական իրավունք.
- Շարունակվող և տևող հանցագործությունները
- Հանցագործությունների համակցությունը
- Սխալը և դրա քրեաիրավական նշանակությունը
- Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը
- Ավարտված և չավարտված հանցագործություններ
- Հանցագործությունից կամովին հրաժարումը
- Հանցակցության հասկացությունը և հատկանիշները
- Հանցակիցների տեսակները և նրանց բնութագիրը, հանցակիցների պատասխանատվությունը
- Առնչակցությունը
- Հանցակցի սահմանազանցումը
- Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների ընդհանուր բնութագիրն ու տեսակները
- Սպանության հասկացությունը և տեսակները. Հասարակ սպանության քրեաիրավական բնութագիրը
- Երկու և ավելի անձանց սպանության սուբյեկտիվ կողմի արտահայտումը
- Առանձին դաժանությամբ սպանության որակման առանձնահատկությունները
- Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության քրեաիրավական բնութագիրը
- Խուլիգանական դրդումներով սպանության որակման առանձնահատկությունները
- Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության քրեաիրավական բնութագիրը
- Մոր կողմից նորածին երեխայի սպանության որակման առանձնահատկությունները
- Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության որակման առանձնահատկությունները
- Անզգուշությամբ մահ պատճառելու քրեաիրավական բնութագիրը
- Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու որակման առանձնահատկությունները
- Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (ծանր, միջին ծանրության, թեթև) քրեաիրավական բնութագիրը
- Մարդուն առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու և պատանդ վերցնելու որակման առանձնահատկությունները
- Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը
- Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քրեաիրավական բնութագիրը
- Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու քրեաիրավական բնութագիրը
- Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու քրեաիրավական բնութագիրը
- Ավազակության, գողության և կողոպուտի որակման առանձնահատկությունները
- Խարդախության քրեաիրավական բնութագիրը
- Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
- Շորթումը որպես քրեորեն պատժելի արարք
- Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության որակման առանձնահատկությունները
- Վաշխառության որակման առանձնահատկությունները
- Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
- Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
- Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու (ներթափանցելու) քրեաիրավական բնութագիրը
- Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
- Շահադիտական նպատակով այլանձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու քրեաիրավական բնութագիրը
- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու քրեաիրավական բնութագիրը
- Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու որակման առանձնահատկությունները
- Կաշառք ստանալու և տալու, կաշառքի միջնորդության որակման առանձնահատկությունները
- Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
- Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու քրեաիրավական բնութագիրը
- Սուտ մատնության քրեաիրավական բնութագիրը
- Հանցագործությունը պարտակելը և հանցագործության մասին չհայտնելը
- Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
- Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողելու և դասալքության որակման առանձնահատկությունները
- Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
- Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու քրեաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետության քրեադատավարկան իրավունք.
- Քրեական հետապնդման հասկացությունը, հիմքերը, տեսակները
- Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
- Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ և նրա լիազորությունները
- Ապացույցների հասկացությունը և տեսակները
- Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
- Ապացուցման ենթակա հանգամանքները
- Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները
- Ապացուցումը քրեական դատավարությունում
- Ձերբակալման հասկացությունը, հիմքերը և ժամկետները
- Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները
- Խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը
- Կալանավորումը որպես խափանման միջոց
- Հիմնավոր կասկածը որպես կալանավորման կիրառման պայման
- Գրավի` որպես կալանավորման այլընտրանքային միջոցի կիրառման առանձնահատկությունները
- Ստորագրություն չհեռանալու մասին
- Անձնական և կազմակերպության երաշխավորությունը
- Հսկողությանը հանձնելը
- Հրամանատարության հսկողությանը հանձնելը
- Խափանման միջոցների բողոքարկումը, փոփոխելը և վերացնելը
- Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում
- Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը
- Դատավարական հարկադրանքի այլ միջոցներ
- Դատավարական ժամկետները
- Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը
- Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրա արդյունքում ընդունվող որոշումները
- Քրեական գործ հարուցելու կարգը
- Նախնական քննությանը նդհանուր պայմանները
- Նախաքննության կատարման վայրը և սկիզբը
- Քննչական բաժնի պետի լիազորությունները
- Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից
- Նախնական քննության ժամկետները
- Նախնական քննության ավարտը
- Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը
- Մեղադրանք առաջադրելու կարգը
- Մեղադրանքի փոփոխումը և լրացումը
- Հարցաքննության ընդհանուր պայմանները
- Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
- Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
- Առերեսման դատավարական կարգը
- Զննում, արտաշիրմում և քննում կատարելու դատավարական կարգը
- Ճանաչման ներկայացնելու առանձնահատկությունները
- Խուզարկություն և առգրավում կատարելու հիմքերն ու դատավարական կարգը
- Քննչական փորձարարությունը
- Փորձաքննությունների տեսակները` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
- Քրեական գործով վարույթի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը
- Քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդումը դադարեցնելը
- Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը
- Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները
- Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
- Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում
Կրիմինալիստիկա.
- Քննչական պլանավորում. Սկզբունքներ, նպատակ, տեսակներ
- Քննչական վարկածներ, դրան ցդասակարգումը և դրանց ստուգմանն ուղղված գործողություններ
- Հանցագործությունների քննության կազմակերպական և ղեկավարման առանձնահատկությունները
- Դեպքի վայրի զննության տեսակները, կատարման կարգը, մասնակիցները
- Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները բաց տեղանքում
- Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները դիակի առկայության դեպքում
- Դեպքի վայրում նմուշներ վերցնելու տակտիկան
- Լուսա- և տեսանկարահանման կիրառումը դեպքի վայրի զննության ընթացքում, լուսա- և տեսանկարահանման ձևերը
- Հանցագործության հետքերի տեսակները
- Մարդու ձեռքի և ոտքի հետքերը, մատնահետքերը և կենսաբանական այլ հետքեր
- Տրանսպորտային միջոցների հետքերը
- Հանցագործության գործիքների հետքերը
- Հարցաքննության պլանավորումն ու կազմակերպումը
- Անչափահասի հարցաքննության առաձնահատկությունները
- Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության առանձնահատկությունները, տակտիկական հնարքները
- Խուզարկության և առգրավման տակտիկական առանձնահատկությունները
- Քննչական փորձարարության տակտիկական առանձնահատկությունները
- Ճանաչման ներկայացնելու տակտիկական առանձնահատկությունները
- Առերեսման տակտիկական առանձնահատկությունները
- Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակահարցերը
- Դատամատնադրոշմային փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Փաստաթղթերի տեխնիկական հետազոտության վերաբերյալ փորձաքննությունների նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթա կահարցերը
- Սպանության քննության առանձնահատկությունները
- Ինքնասպանության հասցնելու քննության առանձնահատկությունները
- Դիտավորությամ բառողջությանը վնաս պատճառելու քննության առանձնահատկությունները
- Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քննության առանձնահատկությունները
- Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քննության առանձնահատկությունները
- Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու քննության առանձնահատկությունները
- Ավազակության և կողոպուտի քննության մեթոդիկան
- Գողության քննության մեթոդիկան
- Խարդախության քննության մեթոդիկան
- Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների քննության մեթոդիկան
- Շորթման քննության մեթոդիկան
- Խուլիգանության քննության մեթոդիկան
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով քննության մեթոդիկան
- Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու քննության մեթոդիկան
- Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քննության մեթոդիկան
- Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քննության մեթոդիկան
- Կաշառք ստանալու և տալու քննության մեթոդիկան
- Ինքնիրավչության քննության մեթոդիկան
- Սուտ մատնության քննության մեթոդիկան
- Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկան