ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
21.04.17,
13:47
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՔԿ նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 55-Լ հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
21.04.2017.
N 78-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 55-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 55-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-ին կետով.
«32.1 Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:».
2) 33-րդ կետի «պետն է» բառերը փոխարինել «պետը կամ իր տեղակալն է:» բառերով:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան