ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի N169-Լ հանձնարարականը (ինկորպորացիա` լրացված 10.08.2021թ.)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԻ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.10.2018թ. 169-Լ
(շարադրվել է նոր խմբ. 27.07.2021. N 88-L)
փոփոխվել է Կոմիտեի նախագահի 10.08.2021թ. 101-Լ հանձնարարականով
Ինկորպորացիա 10.08.2021թ. դրությամբ
Հիմնական փաստաթուղթ
Նոր խմբագրությամբ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և մարզային քննչական վարչությունների պետերին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել պահանջվող տեղեկատվությունը «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձևի: (փոփոխվել է Կոմիտեի նախագահի 10.08.2021թ. 101-Լ հանձնարարականով)
2. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել Կոմիտեում առկա թափուր հաստիքների քանակի, պաշտոնների անվանացանկի և այլ ստորաբաժանումներ գործուղված քննիչների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ստորաբաժանումների:
3. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ամփոփել սույն հանձնարարականի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը և մինչև հաջորդող ամսվա 5-ը զեկուցագրով՝ ամսական ամփոփ թվային տվյալների հետ միասին ներկայացնել Կոմիտեի նախագահին, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալներին (վերաբերելի մասով):
4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:
5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և մարզային քննչական վարչությունների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Հ.Գրիգորյան
Հավելված՝
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
2021թ. 169-Լ հանձնարարականի
Ձև