ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի N169-Լ հանձնարարականը (նոր խմբագրությամբ՝ շարադրվել է 27.07.2021թ. N 88-L)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԻ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.10.2018թ., N169-Լ
(շարադրվել է նոր խմբ. 27.07.2021. N 88-L)
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և մարզային քննչական վարչությունների պետերին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ վարույթում քննվող քրեական գործերի քանակի և նախաքննության ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն՝ «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձևի:
2. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել Կոմիտեում առկա թափուր հաստիքների քանակի, պաշտոնների անվանացանկի և այլ ստորաբաժանումներ գործուղված քննիչների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ստորաբաժանումների:
3. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ամփոփել սույն հանձնարարականի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը և մինչև հաջորդող ամսվա 5-ը զեկուցագրով՝ ամսական ամփոփ թվային տվյալների հետ միասին ներկայացնել Կոմիտեի նախագահին, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալներին (վերաբերելի մասով):
4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:
5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և մարզային քննչական վարչությունների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Հ. Գրիգորյան
Ձև
Ստորաբաժանման անվանումը |
Ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերի քանակը |
Ստորաբաժանման վարույթում 6 ամսից ավել քննվող քրեական գործերի քանակը |
Ստորաբաժանման վարույթում 1 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը |
Ստորաբաժանման վարույթում 2 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը |
Ստորաբաժանման վարույթում 3 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը |
Արաբկիրի քննչական բաժին |
|
|
|
|
|
Սույն Ձևի լրացման պայմաններ.
1. Գրապալատ տառատեսակ, 11 տառաչափ.
2. Նախաքննության ժամկետը հաշվարկելիս հիմք ընդունել քրեական գործ հարուցելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վարույթը վերսկսված լինելու դեպքում՝ վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը: