ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
01.10.18, 12:54

ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
 
 
 
 
Հրամանը՝


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտեր
 



10.06.2015թ. N 55-Լ
Ինկորպորացիա առ  28.09.2018թ. N 154-Լ 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիր­նե­րը, գործառույթները, ինչպես նաև  ծառայողների լիազորու­թյուն­նե­րն ու ծառայողական վերադասության հարաբերությունները սահ­մա­նելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝

 

Հրամայում եմ՝

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին: 

 

                                                                                     Ա.Գ. Հովսեփյան 

 

 

 

                                                                                                                               Հավելված
                                                                                                           Հաստատված է Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի  նախագահի 2015թ. հունիսի
                                                                                                   «      »-ի     թիվ ----- Լ   հրամանով 

 


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ



I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը (այսուհետ՝ կանոնադրություն) սահմանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կազմում գտնվող մարմինների և ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հետ կապված հիմնական հարաբերությունները:

2.Կոմիտեի մարմինները և ստորաբաժանումներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

3.Կոմիտեն՝ ի դեմս Կոմիտեի դեպարտամենտի, իր իրավաuության uահմաններում Հայաuտանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող:

4.Կոմիտեի մարմինները, ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաuտանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց` հայերեն, ռուuերեն, անգլերեն անվանումով կլոր կնիք:

5.Կոմիտեի ստորաբաժանումները կարող են ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

6.Կոմիտեի քննիչները կարող են ունենալ անձնական կնիքներ:

7.Կոմիտեի պարտավորությունների համար, ի դեմս Կոմիտեի դեպարտամենտի, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:




II. ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ        


8. Կոմիտեի  խնդիրներն են`
1) առերևույթ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության իրականացումը և արդյունավետ կազմակերպումը.
2)իր իրավասության սահմաններում առերևույթ հանցագործությունների  մասին հաղորդումների ընդունումը, նյութերի նախապատրաստումը. (փոփ. 13.06.2018թ. N 69-Լ)
3) իր իրավասության սահմաններում հանցագործության  կատարմանը նպաստող հանգամանքների պարզումը.
4) իր իրավասության սահմաններում  միջազգային համագործակցության իրականացումը.
5) քննչական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների վարումը.
6) քննչական աշխատանքի կատարելագործումը, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ինչպես նաև այդ ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդնումը:



III.  ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

9.Կոմիտեի նախագահը  ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է Կոմիտեի լիազորությունների իրականացման համար:

10. Կոմիտեի նախագահը`
1)իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
2)սահմանում է  Կոմիտեի ծառայողների կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3)ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, հրավիրում խորհրդակցություններ.
4)կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, ինչպես նաև ստորաբաժանման պետի առաջարկով՝ իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանման ծառայողների  միջև.
5)նախաքննության կատարումը հանձնարարում է Կոմիտեի ծառայողին և անձամբ ստանձնում  քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6)առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն՝ Կոմիտեի լիազորությունների իրականացման բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
7)առանց լիազորագրի հանդեu է գալիu Հայաuտանի Հանրապետության կամ Կոմիտեի անունից, ինչպեu նաև տալիu է Հայաuտանի Հանրապետության կամ Կոմիտեի անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.
8)ներկայացնում է Կոմիտեն oտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց ներկայացուցչություններում.
9)ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
10)oրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դադարեցնում է իր տեղակալների, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի  Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող  իրավական ակտերը.
11)լuում և հաստատում է Կոմիտեի գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը,  քննարկում է գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.
12)իրականացնում է վերահuկողություն Կոմիտեին ամրացված պետական uեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.
13) օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետին է ներկայացնում Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ նշանակումներ կատարելու նպատակով, ինչպես նաև առաջարկություններ՝ Կոմիտեի ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ: (ենթ. խմբ. 28.09.2018թ. 154-Լ)
14) կատարում է  քաղաքացիների ընդունելություն,  քննարկում է Կոմիտեի ծառայողների դեմ բերված բողոքները և դիմումները.
15)իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում Կոմիտեի ծառայողներին, ինչպես նաև պարգևատրում է Կոմիտեի դեպարտամենտի ծառայողներին, այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց,  օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.
16)հաստատում է Կոմիտեի (գերատեսչական) մեդալների, կրծքանշանների, շնորհակալագրի նկարագիրը, շնորհման կարգը.
17)hիմնադրում է Կոմիտեի գիտագործնական պարբերական.
18)իրականացնում է օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

11.Կոմիտեի նախագահի տեղակալը՝
1)համակարգում է Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2)Կոմիտեի նախագահին  պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում իր համակարգման  ոլորտի իրավիճակի մաuին.
3)իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ). (լրաց. 13.06.2018թ. N 69-Լ)
4)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5)ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում Կոմիտեի նախագահի հրամանների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին. 
6)միջնորդություն է ներկայացնում  իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ծառայողին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
7)նախաքննության կատարումը հանձնարարում է իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ծառայողին և անձամբ ստանձնում քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը կամ այն հանձնարարում ստորաբաժանման ծառայողի անմիջական վերադասին.
8)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ  կատարում է աշխատանքի բաժանում  Կոմիտեի  մարմինների կամ ստորաբաժանումների ծառայողների միջև.
9)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների  նիստերին ու խորհրդակցություններին.
10)ըստ անհրաժեշտության` մասնակցում է Կոմիտեի նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.
11)ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
12)Կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իր առջև  դրված  խնդիրների  իրականացման նպատակով,   իր իրավասության շրջանակում  անցկացնում է ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ՝ անհրաժեշտության դեպքում դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
13)փոխարինում է Կոմիտեի նախագահին` վեր­ջինիս բացակայության  ժամանակահատվածում.
14)կատարում է քաղաքացիների ընդունելություն.
15)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:
12.Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների (այսուհետ՝ մարմին) և դրանց ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում)   գործունեության ղեկավարումն ու կազմակերպումն իրականացնում են համապատասխան  մարմինների  և ստորաբաժանումների պետերը:
13.Մարմինների և ստորաբաժանումների պետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտում նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ տալ քրեական վարույթն իրականացնող քննիչների անմիջական վերադասներին:

14.Մարմինների և ստորաբաժանումների պետերը և նրանց տեղակալները՝ աշխատանքի բաժանման  վերաբերյալ Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանի համաձայն՝
1)կազմակերպում և վերահսկում են մարմնի, ստորաբաժանման աշխատանքները, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և մարմնի, ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծումը.
2)իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների կողմից կատարվող նախաքննության ընթացքում իրականացնում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական բաժնի պետի լիազորությունները.
3)վերահսկողություն են իրականացնում իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող ծառայողների կատարված աշխատանքների նկատմամբ.
4)ըստ անհրաժեշտության` մասնակցում են Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, ուղևորություններին.
5)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով իրենց իրավասության շրջանակներում անցկացնում են ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
6)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ կամ օրենքով սահմանված դեպքում մասնակցում են համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հրավիրված քննարկումներին.
7) ըստ համակարգման ոլորտի՝ Կոմիտեի նախագահին, ինչպես նաև ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի միջոցով Կոմիտեի նախագահին միջնորդում են մարմնի, ստորաբաժանման ծառայողին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8)ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբեր կազմավորելու համար ներկայացնում են մարմնի, ստորաբաժանման ծառայողի թեկնածությունը.
9)ապահովում են Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանների, որոշումների,  հանձնարարականների կատարումը.
10)ապահովում են քննչական աշխատանքին վերաբերող օրենսդրական փոփոխություններին և դատարանի նախադեպային որոշումներին ծառայողների ծանոթացումը.
11)ապահովում են գործունեության ընթացքում ստացված օրենքով պաշտպանվող տեղեկությունների գաղտնիությունը.
12)կարծիք են տալիս ստացված իրավական ակտերի նախագծերի, գրությունների վերաբերյալ.
13)քննարկում են իրավասու կազմակերպությունների,  անձանց հարցումները և գրությունները.
14) կազմում են մարմնի, ստորաբաժանման վիճակագրական հաշվետվությունները, ամփոփում և վերլուծում են կատարված աշխատանքները գործունեության առանձին ուղղություններով.
15)Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող  տեղակալին պարբերաբար զեկուցում են մարմնի, ստորաբաժանման առավել կարևոր հարցերի մասին, առաջարկություններ են ներկայացնում մարմնի կամ ստորաբաժանման գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
16)կատարում են քաղաքացիների ընդունելություն.
17)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում են այլ գործառույթներ:

 

IV. ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ
(4-րդ գլուխը խմբ. 13.06.2018թ. N 69-Լ)

 

15. Կոմիտեում ծառայողական վերադասությունը վերադաս և ստորադաս ծառայողների միջև աստիճանակարգված ենթակայության վրա հիմնված փոխհարաբերությունների համակարգ է:

16. Կոմիտեի նախագահը վերադաս է Կոմիտեի բոլոր ծառայողների նկատմամբ:

17.Կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ոլորտում գտնվող Կոմիտեի ծառայողների նկատմամբ:

18. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:

19. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:

20. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:

20.1. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ենթաստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:

20.2. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետի տեղակալը վերադաս է տվյալ ենթաստորաբաժանման ծառայողների նկատմամբ:

21. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:

22. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:

22.1. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում  վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:

23. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ: 

24. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:

25. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալների, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:

26.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:

27. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ բաժնի մյուս ծառայողների նկատմամբ:

28. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ բաժնի ծառայողների նկատմամբ:

29. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալի, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ծառայողների նկատմամբ:

30. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ծառայողների նկատմամբ:

31. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ծառայողների նկատմամբ:

32. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:

33.Կոմիտեի ծառայողի գործուղման դեպքում (բացառությամբ վերահսկողական գործառույթների կատարման կամ մեկ այլ վայրում քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործուղումների)  գործուղված ծառայողի վերադասը գործուղման հրամանով սահմանված գործուղման վայրի մարմնի կամ ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալն է:




V. ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

34.Կոմիտեն իրեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնում է իր մարմինների և ստորաբաժանումների միջոցով, որոնք գործում են օրենքին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:

35.Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)իրականացնում և կազմակերպում է իրեն հանձնարարված հատկապես կարևորություն ներկայացնող առերևույթ հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ. (փոփ. 12.12.2016. N 68-Լ)
5)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
6)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ,  սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

36.Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)նախաքննության կազմակերպման ոլորտում համակարգում, վերահսկում  է Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների գործունեությունը և իրականացնում է միասնական վերահսկողություն.
2)ուսումնասիրում է  Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց   ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը.
3)ուսումնասիրում է  քննության առանձին հարցեր, վերլուծում և  ամփոփում է դրանք, միջոցառումներ է ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.
4)ուսումնասիրում է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը, միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ. 
5) իր վերահսկողության ոլորտում ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացելու նպատակով կազմակերպում է ծառայողական գործուղումներ.
6)քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ  օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
7)ուսումնասիրում  է Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց  ստորաբաժանումների  վարույթում կարճված քրեական գործերով կայացված որոշումների  հիմնավորվածությունը.
8)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
9)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեին գործունեությանն առընչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
10)ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
11)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
12)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

37. Կոմիտեի կենտրոնական մարմնի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) իրականացնում է քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրություն՝ դրանց գործնական ներդնումը և կիրառման արդյունավետությունն ապահովելու համար.
2) նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով վերլուծում, ամփոփում և ուսումնասիրում է տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները.
3) աշխատանքներ է տանում քննիչների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ.
4) կազմակերպում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի լիազորությունների իրականացումը.
5) մշակում և հրատարակում է գիտամեթոդական ձեռնարկներ, կազմակերպում է իրավունքի տարբեր ճյուղերի իրավաբանական գրականության ձեռքբերումը, գրադարանի կազմավորումը.
6) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումները, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ դրանց մասին իրազեկելով Կոմիտեի մարմիններին և ստորաբաժանումներին.
7) Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների հարցումների հիման վրա կոնկրետ քրեական գործերով տալիս է իրավունքի վերաբերյալ գիտական (խորհրդատվական) եզրակացություններ.
8) փորձաքննությունների նշանակման և ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման  համատեքստում ուսումնասիրում է առանձնակի բարդություն ունեցող կամ նախկինում չբացահայտված քրեական գործերը, դրանց առնչությամբ տալիս խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ.
9) համակարգում է Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների և փորձագիտական հիմնարկների միջև փոխգործակցությունը.
10) ըստ անհրաժեշտության համակարգչային համակարգերի առգրավման, համակարգչային տվյալների ստացման և դրանց զննության հետ կապված հարցերով տրամադրում է տեխնիկական աջակցություն.
11) ըստ անհրաժեշտության կատարում է Կոմիտեի հեռավոր մարզային քննչական մարմինների և ստորաբաժանումների` Երևան քաղաքի վարչական տարածքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ քննչական հանձնարարությունները.
12) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նկատառումով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային և ներպետական այլ կառույցների հետ.
13) Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հանձնարարությամբ առանձին հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպում է ծառայողական գործուղումներ.
14) Կոմիտեի նախագահի որոշմամբ քննչական խմբերում ընդգրկվելով՝ կատարում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ.
15) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
16) Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հանձնարարությամբ սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ: (կետը խմբ. 28.09.2018թ. N 154-Լ)

38.Կոմիտեի կենտրոնական մարմնի ներքին անվտանգության վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)ամրապնդում  է  ծառայողական կարգապահությունը.     
2)կանխարգելում, հայտնաբերում, խափանում և բացահայտում է Կոմիտեի ծառայողների կողմից թույլ տված կարգապահական խախտման դեպքերը.
3)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում կարգապահական հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ կատարում է նախնական ուսումնասիրություն և նախաձեռնողին եզրակացություն է տալիս կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ.
4)օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է կարգապահական խախտման հանգամանքների լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննություն.
5)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առանձին հարցերով ուսումնասիրություններ է իրականացնում Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում.
6)աջակցում է կարգապահական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծեր.
7)կարգապահական խախտումներ ծնող պատճառների ու նպաստող պայմանների վերացման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացնում Կոմիտեի նախագահին.
8)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
9)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

39.Կոմիտեի կենտրոնական մարմնի միջազգային հարցումների ապահովման բաժինն իր իրավասության սահմաններում՝
1) կատարում է  օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովում է նաև դրանց օպերատիվ կատարումը.
2)Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին  օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հարցումներ պատրաստելու և ուղարկելու նպատակով՝ կազմակերպում է Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից ստացված նյութերի լրիվության ու հիմնավորվածության ստուգումը.
3)ամփոփում է Կոմիտեի գործունեությունը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում.
4)մասնակցում է միջազգային-իրավական համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ներպետական իրավական ակտերի մշակմանը.
5)ապահովում է օտարերկրյա պետությունների քննչական ու իրավապահ մարմինների հետ համագործակցության իրականացումը.
6)մշակում և Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ.
7)համագործակցում է Հայաստանի Հանրապետության դատախազության, պետական և այլ մարմինների հետ.
8)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների ու հարցերի քննարկմանը.
9)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

40.Կոմիտեի կենտրոնական մարմնի կազմակերպական-վերլուծական բաժինն իր իրավասության սահմաններում՝
1)նախաքննության պատշաճ կազմակերպման նպատակով, նախապատրաստում է Կոմիտեի նախագահի հանձնարարականների, որոշումների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծեր.
2)համապատասխան առաջարկների հիման վրա մշակում է Կոմիտեի տարեկան աշխատանքի ծրագիրը, ուսումնասիրում և ամփոփում է ծրագրային միջոցառումների իրականացման վիճակը. (փոփ. 12.12.2016. N 68-Լ)
3)վերահսկում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի ներքին իրավական ակտերի կատարումը.
4)ապահովում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրավիրած խորհրդակցությունների նախապատրաստումը և աշխատանքների կազմակերպումը, վերահսկում ընդունված որոշումների կատարումը.
5)ապահովում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքների կազմակերպումը և նախապատրաստումը,  վերահսկում ընդունված որոշումների կատարումը.
6)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ՝ Կոմիտեի մարմիններում, ստորաբաժանումներում իրականացնում է աշխատանքների կազմակերպման և հանձնարարականների կատարման հարցերով ուսումնասիրություններ, Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի տեղակալին  ներկայացնում է այդ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ.
7)վերահսկում է Կոմիտեում ստացված հսկողության վերցված դիմումների և այլ գրագրությունների  քննարկման ժամկետների պահպանումը.
8)վերլուծում է ստացվող կազմակերպական բնույթի փաստաթղթերը,  համապատասխան առաջարկներ ներկայացնում Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի տեղակալին.
9)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ Կոմիտեի գործունեության ոլորտներում իրավիճակի և զարգացման միտումների մասին, ինչպես նաև առաջարկություններ` դրանց առնչվող հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
10)քննչական գործունեության վիճակագրական տվյալների  ամփոփումների հիման վրա իրականացնում է վերլուծություններ.
11)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
12)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

41.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)իրականացնում և կազմակերպում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ինչպես նաև զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3) առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4)ապահովում է իր ենթակայության գործերով առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության դեպքերի մասին Կոմիտեի նախագահի իրազեկումը, այդ թվում՝  ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
5)մարմնին  վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
6)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
7)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

42. (կետն ուժը կորցրել է 13.06.2018. N 69-Լ)

43.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է սույն կանոնադրության 35-րդ և 41-րդ կետերով նախատեսված լիազորությունները: (փոփ. 12.12.2016. N 68-Լ, լրաց. 13.06.2018. N 69-Լ)

44.(կետն ուժը կորցրել է 12.12.2016. N 68-L)

45.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է սույն կանոնադրության 36-րդ և 41-րդ կետերով նախատեսված լիազորությունները, այդ թվում՝ (փոփ. 12.12.2016. N 68-Լ, լրաց. 13.06.2018. N 69-Լ)
1)կազմակերպում և իրականացնում է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի, դրանց վերաբերյալ քրեական գործերի և նախապատրաստված նյութերի, դրանք կատարած անձանց ուսումնասիրություններ և վերլուծություններ, առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ,   մասնակցում դրանց քննարկմանը. (փոփ. 12.12.2016. N 68-Լ)
2)մինչդատական վարույթում ստորաբաժանումների կողմից ընթացքը որոշված քրեական գործերով և նյութերով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում  կենտրոնացված կարգով միջնորդություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ` ժամկետային զինծառայողների չծառայած ժամկետները լրացնելու մասին.
3)ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերով կենտրոնացված կարգով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ` զինծառայողի նկատմամբ որպես պաշտպանության միջոց ծառայության վայրը փոփոխելու մասին քննիչի որոշման պահանջները կատարելու համար, այդ ուղղությամբ վարում  համապատասխան հաշվառումներ և վերահսկողություն իրականացնում զինծառայողի հետագա ծառայության նկատմամբ.
4)կենտրոնացված կարգով միջնորդում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին` Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով անցնող և զորացրման ենթակա անձանց պահեստազորում հաշվառելու գործընթացը կազմակերպելու համար.

46.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն իր իրավասության սահմաններում`
1) իրականացնում և կազմակերպում է Երևան քաղաքի վարչական տարածքում կատարված հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2) մշակում և վերադասին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի` իր իրավասության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3) առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4) մարմնին վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
5)համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, իր վերահսկողության ոլորտում իրականցնում է ստուգումներ, ուսումնասիրություններ.
6) ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը.
7) ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերը,  միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ.
8) քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ  օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
9) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի` ոլորտը համակարգող  տեղակալի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
10)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

47.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները և դրանց տարածքային  ստորաբաժանումները, կայազորային քննչական բաժիններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան մարմնի, ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ստորաբաժանման ծառայողների միջոցով:

48. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային  ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները և դրանց տարածքային  ստորաբաժանումները,  կայազորային քննչական բաժիններն իրենց իրավասության սահմաններում,  համապատասխան մարմնի,  ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ապահովում են Կոմիտեի՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես՝
1)իրականացնում և կազմակերպում են առերևույթ հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2)իրենց կողմից սպասարկվող տարածքում ապահովում են առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի մասին Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  իրազեկումը, այդ թվում՝  ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
3) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում են համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
4)առաջարկություններ են ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առընչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5)մասնակցում են  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի կամ վերադասի հրավիրած խորհրդակցություններում համապատասխան մարմինների, ստորաբաժանումների հաշվետվությունների, առաջադրված հարցերի քննարկմանը.
6)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում են այլ գործառույթներ: