Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են լուրջ ծանրաբեռնվածությամբ: Համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 27.482-ը կամ շուրջ 92.8 %-ը քննվել է Կոմիտեի վարույթում:
Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 4.630-ով կամ 20.2%-ով (2021թ.` 22.852 գործ):
Նշված 27.482 քրեական գործից 5.858-ը փոխանցվել է 2021թվականից: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 4.697 քրեական գործ (2021թ.՝ 3.137), 404-ով մաս է անջատվել, որոնցով հարուցման որոշումներ չեն կայացվել (2021թ.՝ 337), 10.624 քրեական գործ ստացվել է հետաքննության մարմիններից (2021թ.՝ 7.845), այլ մարմնից ստացվել է 2.038 քրեական գործ (2021թ.՝ 1.450), 356 քրեական գործ հարուցվել է դատախազության կողմից (2021թ.՝ 501), 94 քրեական գործ ստացվել է այլ պետությունից (2021թ.՝ 43), վերսկսվել է նախկինում կարճված կամ կասեցված 3.224 քրեական գործի վարույթ (2021թ.՝ 2.030), 187 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության (2021թ.՝ 71):
Վարույթի գործերի աճին զուգընթաց` աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննիչների միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 58 քրեական գործ (2021թ.՝ 47): Նախորդ հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներն իրականացվել են 481 քննիչով, այս տարի` 473 քննիչով: Հարկ է նշել, որ այդ ցուցանիշն ամբողջական կերպով չի արտացոլում Կոմիտեի կատարած աշխատանքը՝ նկատի ունենալով նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 1.304 նյութ, որոնցով նույնպես կատարվում են դատավարական գործողություններ:Եթե Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը դիտարկենք վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով, ապա այն կազմում է 61 գործ և նյութ` նախորդ տարվա 49-ի դիմաց:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննված 27.482 քրեական գործից 1.560–ը ուղարկվել են ՔԿ ստորաբաժանումներ, իսկ վերսկսված 3.224 քրեական գործից 2.844-ը եղել են նախկինում կասեցված և վերսկսված գործեր, որոնցից 667-ը վերսկսվել է հետախուզվողի հայտնաբերման հիմքով, իսկ 231-ը` հանցագործության բացահայտման հիմքով:
Եթե վարույթի գործերը դիտարկենք առանց ՔԿ ստորաբաժանումներ ուղարկված, ինչպես նաև առանց բացահատման կամ հետախուզվողի հայտնաբերման հիմքով վերսկսված գործերի, ապա ստացվում է, որ Կոմիտեի վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 23.976 քրեական գործ:
Վարույթի 27.482 քրեական գործից 14.083-ը կամ 51.2%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և նրա ստորաբաժանումների կողմից, որը 4.254-ով կամ 43.2%-ով ավել է նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակաշրջանում քննված քրեական գործերից (2021թ.՝ 9.829):
Վարույթի գործերի աճին զուգընթաց` այս հաշվետու ժամանաշրջանում աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը` նախորդ տարի եղել է 57.1 գործ, իսկ այս կիսամյակ` 83.3 գործ, աճել է 26.2-ով: Հարկ է նշել, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներն իրականացվել են 172 քննիչով, իսկ այս տարի` 169 քննիչով:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵՔՔՎ վարույթում քննված 14.083 քրեական գործից 1.036–ը ուղարկվել են ՔԿ ստորաբաժանումներ, իսկ վերսկսված 1.716 քրեական գործից 1.513-ը եղել են նախկինում կասեցված և վերսկսված գործեր, որոնցից էլ 321-ը վերսկսվել է հետախուզվողի հայտնաբերման հիմքով, իսկ 141-ը` բացահայտման հիմքով:
Այսինքն, եթե վարույթի գործերը դիտարկենք առանց ՔԿ ստորաբաժանումներ ուղարկված և առանց բացահատման կամ հետախուզվողի հայտնաբերման հիմքով վերսկսված գործերի, ապա ստացվում է, որ ԵՔՔՎ վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 11.996 քրեական գործ:
8.583 քրեական գործ կամ վարույթի գործերի 31.2%-ը քննվել է Կոմիտեի մարզային քննչական վարչությունների կողմից, որը 1.070-ով կամ 14.2%-ով ավել է նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակաշրջանում քննված քրեական գործերից (2021թ.՝ 7.513):
Վարույթի գործերի աճին զուգընթաց` այս հաշվետու ժամանաշրջանում աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը` նախորդ տարի եղել է 43.9 գործ, իսկ այս կիսամյակ` 49.3 գործ, աճել է 5.4-ով: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներն իրականացվել են 171 քննիչով, իսկ այս տարի` 174 քննիչով:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզային քննչական վարչությունների վարույթում քննված 8.583 քրեական գործից 236–ն ուղարկվել են ՔԿ ստորաբաժանումներ, իսկ վերսկսված 1.153 քրեական գործից 1.005-ը եղել են նախկինում կասեցված և վերսկսված գործեր, որոնցից էլ 114-ը վերսկսվել է հետախուզվողի հայտնաբերման հիմքով, իսկ 84-ը` հանցագործության բացահայտման հիմքով:
Եթե վարույթի գործերը դիտարկենք առանց ՔԿ ստորաբաժանումներ ուղարկված և առանց բացահատման կամ հետախուզվողի հայտնաբերման հիմքով վերսկսված գործերի, ապա ստացվում է, որ մարզային քննչական վարչությունների վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 7.540 քրեական գործ:
4.091 քրեական գործ կամ վարույթի գործերի 14.8%-ը քննվել է Կոմիտեի ԶՔԳՎ ստորաբաժանումների կողմից, որը 978-ով կամ 19.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակաշրջանում քննված քրեական գործերից (2021թ.՝ 5.069):
Վարույթի գործերի նվազմանը զուգընթաց` այս հաշվետու ժամանաշրջանում նվազել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը` նախորդ տարի եղել է 72.4 գործ, իսկ այս կիսամյակ` 52.4 գործ, նվազել է 20-ով: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներն իրականացվել են 70 քննիչով, իսկ այս տարի` 78 քննիչով:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԶՔԳՎ վարույթում քննված 4.091 քրեական գործից 277–ն ուղարկվել են ՔԿ ստորաբաժանումներ, իսկ վերսկսված 291 քրեական գործից 262-ը եղել են նախկինում կասեցված և վերսկսված գործեր, որոնցից 225-ը վերսկսվել է հետախուզվողի հայտնաբերման հիմքով, իսկ 6-ը` հանցագործության բացահայտման հիմքով:
Եթե ԶՔԳՎ վարույթի գործերը դիտարկենք առանց ՔԿ ստորաբաժանումներ ուղարկված, ինչպես նաև առանց բացահատման կամ հետախուզվողի հայտնաբերման հիմքով վերսկսված գործերի, ապա ստացվում է, որ ԶՔԳՎ վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 3.783 քրեական գործ:
Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ավարտվել է 7.806 քրեական գործի վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.832 գործի դիմաց, այսինքն գործերի դատավարական ավարտը աճել է 1.974 քրեական գործով կամ 33.8%-ով:
Նշված 7.806 քրեական գործից 2.499-ը՝ 2.854 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2021թ.՝ 1.957 քրեական գործ` 2.261 անձի վերաբերյալ): Նախորդ տարվա համեմատությամբ գործերի քանակն աճել է 542-ով կամ 27.6%-ով, իսկ անձերի քանակը` 593-ով կամ 26.2%-ով: 20 քրեական գործ ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ (2021թ.՝ 23): 5.287 քրեական գործի վարույթ կարճվել է (2021թ.՝ 3.852), այսինքն` աճել է 1.435 գործով կամ 37.2%-ով: Ընդ որում, նշված գործերից 2.747-ը կարճվել է ոչ արդարացնող, իսկ 2.540-ը` արդարացնող հիմքերով: 31 քրեական գործ կարճվել է դատախազի որոշմամբ:
Ավարտված 7.806 քրեական գործից 3.738-ը կամ 47.8%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչության և նրա ստորաբաժանումների կողմից, որը 1.384-ով կամ 58.7%-ով ավել է նախորդ տարի նույն ժամանակաշրջանում ավարտված քրեական գործերից (2021թ.՝ 2.354): 3.738 գործից 963-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 1.061 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան: 2.770 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 1.439-ը ոչ արդարացնող, իսկ 1.331-ը` արդարացնող հիմքով: 5 քրեական գործ ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ:
2.831-ը կամ 36.2%-ը քննվել է մարզային քննչական վարչությունների կողմից, որը 569-ով կամ 25.1%-ով ավել է նախորդ տարի նույն ժամանակաշրջանում ավարտված քրեական գործերից (2021թ.՝ 2.262): 2.831 գործից 1.163-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 1.303 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան: 1.653 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 894-ը ոչ արդարացնող, իսկ 759-ը` արդարացնող հիմքով: 15 քրեական գործ ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ:
1.109-ը կամ 14.2%-ը քննվել է ԶՔԳՎ ստորաբաժանումների կողմից, որը 19-ով կամ 1.6%-ով պակաս է նախորդ տարի նույն ժամանակաշրջանում ավարտված քրեական գործերից (2021թ.՝1.128): 1.109 գործից 319-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան: 790 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 367-ը ոչ արդարացնող, իսկ 423-ը` արդարացնող հիմքով:
Քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերի աճին զուգընթաց` աճ է արձանագրվել նաև վարույթը կասեցված քրեական գործերի քանակական պատկերում:2022 թվականի 1-ին կիսամյակում կասեցվել է 5.565 քրեական գործի վարույթ՝ (2021թ.՝ 5.185), նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 380 քրեական գործ կամ 7.3%: Նշված 5.565 գործից 4.593-ը կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, 948-ը՝ հանցանք կատարած անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու, իսկ 24-ը՝ այլ հիմքերով:
Այսպիսով, դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 28.4%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 20.2%-ը:
Վարույթի 27.482 քրեական գործից 1.625-ն ուղարկվել է այլ մարմին, 2.507-ը` միացվել է, իսկ 9.973 քրեական գործ կամ վարույթի գործերի 36.2%-ը մնացել է անավարտ` նախորդ տարվա 7.973 քրեական գործի դիմաց, որը կազմել է վարույթի գործերի 34.8%-ը:
Կոմիտեի արտադրողականությունը դիտարկում ենք երկու առումներով. արտադրողականություն` ըստ ընթացք տրված քրեական գործերի և արտադրողականություն` ըստ դատավարական ավարտի:
Կոմիտեի արտադրողականությունն ըստ դատավարական ավարտի` ունի հետևյալ պատկերը`
Կոմիտեի արտադրողականությունն ըստ ընթացք տրված գործերի` ունի հետևյալ պատկերը.
ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում քննված և դատարան ուղարկված 319 քրեական գործից 36-ը վերադարձվել է լրացուցիչ քննության:Այսպիսով, հակիրճ ամփոփելով վարույթում քննված և ընթացքը լուծված քրեական գործերը` կարող ենք արձանագրել, որ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 27.482 քրեական գործից լուծվել է 17.509 գործի ընթացքը, այսինքն` արտադրողականությունը կազմել է 63.7%:
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 22.852 քրեական գործից լուծվել է 14.879 գործի ընթացքը, այսինքն՝ արտադրողականությունը կազմել է 65.1%:
Այսինքն, 2021թ. համեմատությամբ 2022թ. ընթացքում լուծվել է 2.630 գործով կամ 17.6%-ով ավել քրեական գործի ընթացք:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 187 քրեական գործ (2021թ.՝ 71), որը կազմում է մեղադրական եզրակացությամբ ավարտված և դատարան ուղարկված 2.499 քրեական գործի 7.4%-ը: Այսպես`
Երևան քաղաքի քննչական վարչության և ստորաբաժանումների վարույթում քննված և դատարան ուղարկված 963 քրեական գործից 50-ը վերադարձվել է լրացուցիչ քննության:
Մարզային քննչական վարչությունների վարույթում քննված և դատարան ուղարկված 1163 քրեական գործից 101-ը վերադարձվել է լրացուցիչ քննության:
166-ով կամ 77.5%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 380 որոշում (2021թ.՝ 214): Այսպես`
Երևան քաղաքի քննչական վարչություն և ստորաբաժանումներ` 118-ով կամ 138.8%-ով աճել են քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 203 որոշում (2021թ.՝ 85):
Մարզային քննչական վարչություններ` 42-ով կամ 39.6%-ով աճել են քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 148 որոշում (2021թ.՝ 106):
ԶՔԳՎ ստորաբաժանումներ` 11-ով կամ 61.1%-ով աճել են քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 29 որոշում (2021թ.՝ 18):
Աճ է արձանագրվել նաև վարույթը կասեցնելու մասին որոշումների վերացման առումով: Նախորդ տարվա 180 կասեցման վերացման դիմաց այս տարի արձանագրվել է 610-ը` աճել է 430-ով կամ 238,8%-ով:
Երևան քաղաքի քննչական վարչություն և ստորաբաժանումներ` 392-ով կամ 544.4%-ով աճել են քրեական գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 464 որոշում (2021թ.՝ 72):
Մարզային քննչական վարչություններ` 28-ով կամ 26.6%-ով աճել են քրեական գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 133 որոշում (2021թ.՝ 105):
ԶՔԳՎ ստորաբաժանումներ` 10-ով կամ 333%-ով աճել են քրեական գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 13 որոշում (2021թ.՝ 3):
3-ով կամ 7.8%-ով նվազել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացնելու դեպքերը` 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 35 որոշում (2021թ.՝ 38):
Երևան քաղաքի քննչական վարչություն և ստորաբաժանումներ` 1-ով կամ 33.3%-ով աճել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացնելու դեպքերը` 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 4 որոշում (2021թ.՝ 3):
Մարզային քննչական վարչություններ` 8-ով կամ 53.3%-ով աճել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացնելու դեպքերը` 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 23 որոշում (2021թ.՝ 15):
ԶՔԳՎ ստորաբաժանումներ` 12-ով կամ 60%-ով նվազել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացնելու դեպքերը` 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերացվել է 8 որոշում (2021թ.՝ 20):
Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումներ
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 2.216 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 151 գրավոր առարկություն, սակայն միայն 4 դեպքում է վերադաս դատախազների կողմից առարկությունները բավարարվել, որից 3-ը` մասնակի:
Երևան քաղաքի քննչական վարչության և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով տրվել է 934 ցուցում, որից 7-ով է բերվել առարկություն: Առարկություններից 1- ը բավարարվել է մասնակի:
Մարզային քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով` 768 ցուցում, որից 119-ով է բերվել առարկություն: Առարկություններից 3-ը բավարարվել են , որից 2-ը մասնակի:
ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով` 502 ցուցում, որից 25-ով է բերվել առարկություն: Առարկություններից որևէ մեկը չի բավարարվել:
Ձերբակալում, կալանք
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով ձերբակալվել է 551 կասկածյալ, ձերբակալումից ազատվել են 174-ը: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին ներկայացվել է 901 միջնորդություն որից 270-ը` ՀՀ քրեական օրենսգքրի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ: Նշված միջնորդություններից 740-ը բավարարվել է (270-ը` 327-րդ հոդվածով), իսկ 161-ը` մերժվել: 901 միջնորդությունից 328-ը եղել է հետախուզվող մեղադրյալների նկատմամբ:
Մերժված միջնորդություններից 56-ը բողոքարկվել է դատախազների կողմից, որից բավարարվել է 10-ը: 23 դեպքում կալանքը փոխարինվել է գրավով: 51 դեպքում մերժվել է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը: 183 մեղադրյալի նկատմամբ որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը փոփոխելու կամ վերացնելու մասին, որից 146-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ:
Նախապատրաստված նյութեր
Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեում նախապատրաստվել է 5.290 նյութ (2021թ.՝ 3.117), որից 3.537-ով հարուցվել է քրեական գործ (2021թ.՝ 2.091), 1.304-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (2021թ.՝ 856), ընդ որում` 1.132-ը արդարացնող, իսկ 172-ը` ոչ արդարացնող հիմքերով:
Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ
Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 1.598.700.617 ՀՀ դրամ գույքային վնասից՝ նախաքննության փուլում վերականգնվել է 918.008.497 ՀՀ դրամը կամ 57.4%-ը, կալանք է դրվել 279.591.509 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 421.385.689 ՀՀ դրամ վնասից՝ վերականգնվել է 139.618.743 ՀՀ դրամը կամ 33.1%-ը, կալանք է դրվել 3.594.205 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Ֆիզիկական անձանց պատճառված 1.613.123.061 ՀՀ դրամ վնասից՝ վերականգնվել է 123.545.140 ՀՀ դրամը կամ 7.6%-ը, կալանք է դրվել 70.857.717 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Երևան քաղաքի քննչական վարչության և ստորաբաժանումների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 187.019.576 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 45.507.385 ՀՀ դրամը կամ 24.3%-ը, կալանք է դրվել 116.783.377 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 338.038.967 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 120.609.406 ՀՀ դրամը կամ 35.6%-ը, կալանք է դրվել 1.754.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Ֆիզիկական անձանց պատճառված 1.258.313.772 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 43.705.198 ՀՀ դրամը կամ 3.4%-ը, կալանք է դրվել 55.882.717 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Մարզային քննչական վարչությունների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 349.466.118 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 43.325.189 ՀՀ դրամը կամ 12.3%-ը, կալանք է դրվել 148.808.132 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 73.862.722 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 15.530.337 ՀՀ դրամը կամ 21%-ը, կալանք է դրվել 1.840.205 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Ֆիզիկական անձանց պատճառված 308.429.675 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 67.189.942 ՀՀ դրամը կամ 21.7%-ը, կալանք է դրվել 14.975.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 35.610.000 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 17.2%-ը կամ 6.143.000 ՀՀ դրամը, կալանք է դրվել 14.000.000 ՀՀ դրամ արժողության գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված 2.939.000 ՀՀ դրամ վնասից՝ 4.7%-ը կամ 139.000 ՀՀ դրամը, կալանադրված գույք չկա: Ֆիզիկական անձանց պատճառված 1.958.000 ՀՀ դրամ վնասից՝ 32%-ը կամ 628.000 ՀՀ դրամը, կալանադրված գույք չկա:
Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով Կոմիտեի դեպոզիտային հաշվի մնացորդը 01.01.2022թ. դրությամբ կազմել է 4.682.379.879 դրամ, իսկ 01.01.2022թ.-ից առ 30.06.2022թ. մուտքը եղել է 526.371.631 դրամ, ելքը՝ 1.305.743.433 դրամ, մնացորդը առ 01.07.2022թ. դրությամբ կազմել է 3.903.008.077 դրամ:
Նախաքննության ժամկետներ
Հաշվի առնելով, որ նախորդ տարվա համեմատությամբ 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում աճել է ավարտված գործերի քանակը, ուստի դրան զուգընթաց աճել է նաև նախաքննության երկամսյա ժամկետից ավելի քննված և ավարտված գործերի քանակը: Ավարտված քրեական գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 3.063-ով նախորդ տարվա 3.022-ի դիմաց՝ աճել է 41 գործով կամ 1.3%-ով:
2022թ. 2-րդ կիսամյակ փոխանցված քրեական գործերով նախաքննության ժամկետների պահպանման առումով արձանագրվել է դրական ցուցանիշ: Փոխանցված 9.973 քրեական գործից 5.521-ը քննվել է երկամսյա ժամկետի խախտմամբ` նախորդ տարվա 5.538-ի դիմաց: Այսինքն, նախաքննության ժամկետը երկարացրած գործերի քանակը նվազել է 17-ով կամ 0.3%-ով:
«Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի 29.10.2018թ. թիվ 169-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն են ներկայացնում վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների վերաբերյալ, ինչը կարևորագույն ցուցիչ է մարմնի կամ ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը, նախաքննության ժամկետների պահպանման վիճակը գնահատելու համար: Բացի այդ, ստորաբաժանումներում իրականացված ստուգումների ընթացքում, ի թիվս այլ հանգամանքների, մեծ ուշադրություն է դարձվում նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների պահպանմանը:
Զինված ուժերում մահվան դեպքեր
2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում՝ ծառայության ընթացքում արձանագրված /զինվորական ծառայության հետ կապված/ մահվան 14 դեպքով իրականացվել է մինչդատական վարույթ (2021թ.` 10): Նշված դեպքերով հարուցվել և քննվում է 9 քրեական գործ, իսկ 1 դեպքով որոշում է կայացվել մերժել քրեական գործ հարուցելը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Մահվան 14 դեպքերից 9-ը սպանության (2021թ.` 1), բոլորն էլ հակառակորդի կողմից կատարված (2020թ.` 1), 3-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (2021թ.- 3), 1-ը` զենքի օգտագործման կանոնների խախտման (2021թ.- 1), 1-ը` հիվանդության (2021թ.- 2) հետևանք են:
Ընթացիկ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձ, որից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը: 9 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ դրանց զգալի մասը կարող էին տեղի չունենալ, եթե զինծառայողների կողմից պահպանվեին անվտանգության կանոնները, մարտական դիրքերում հրամանատարները տարաբնույթ աշխատանքները կազմակերպեին և իրականացնեին սահմանված կարգով, իսկ սպայական հրամանատարական կազմի ծառայողներն անփույթ և անբարեխիղճ չվերաբերվեին իրենց պարտականություններին:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քննված գործեր
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու դեպքի առթիվ քննվել է 1.113 քրեական գործ, որից 398-ը փոխանցվել է 2021թ.-ից, իսկ 715-ը վարույթ է ընդունվել 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: Նշված քրեական գործերից 12-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 360-ի վարույթը կարճվել է, 271-ի վարույթը կասեցվել է, 17-ն ուղարկվել է այլ մարմին, 23-ը` միացվել է, 430 քրեական գործ փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ: ՀՀ զինված ուժեր զորակոչվել է 61 անձ (2021թ.՝ 20):
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1.036 քրեական գործ (2021թ.՝ 1.294), որից 761-ը փոխանցվել է 2021թ-ից: Նշված 1.036 քրեական գործից 52 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 1-ն ուղարկվել է դատարան` ԲԲՀՄ կիրառելու համար, 180 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 114-ը` արդարացնող, իսկ 66-ը` ոչ արդարացնող հիմքերով, 35 քրեական գործի վարույթը կասեցվել է, որից 30-ը հանցանք կատարած անձը հայտնի չլինելու, իսկ 5-ը` մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով, 77-ն ուղարկվել է այլ մարմին, 32-ը` միացվել է, իսկ 659-ը փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ:
Նշված 1.036 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 980 անձ (2021թ.՝ 531): Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 41-ը ձերբակալվել է, որից 26-ը ազատվել է արգելանքից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 660 անձ: Ներկայացվել է խափանման միջոց կալանավորում ընտրելու 38 միջնորդություն, որից 6-ը մերժվել է, 32-ը` բավարարվել: 8 դեպքում կալանքը փոխարինվել է գրավով: 9 մեղադրյալ ազատվել են կալանքից, որից 2-ը` դատախազի որոշմամբ, իսկ 7-ը` դատարանի կողմից:
Մեղադրյալներից 20-ի վերաբերյալ որոշում է կայացվել պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
232 անձի վերաբերյալ դադարեցվել է քրեական հետապնդումը, որից 62-ը` արդարացնող, իսկ 170-ը` ոչ արդարացման հիմքով: Դատի է տրվել 282 անձ, որից 12-ը գտնվել են կալանքի տակ:
Անավարտ գործերով քրեական հետապնդում է իրականացվում 440 անձի նկատմամբ, որից 4-ը գտնվում են կալանքի տակ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված գործերով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառված գույքային վնասը կազմել է 1.254.545.799 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.242.884.299 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը՝ 11.661.500 ՀՀ դրամ: Ընդհանուր վերականգնվել է 870.038.308 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 861.895.308 ՀՀ դրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 8.143.000 ՀՀ դրամ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով նախապատրաստվել է 44 նյութ, որից 43-ով հարուցվել է քրեական գործ, 1-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 135 քրեական գործ, որից 39-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 39 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան, 2-ն ուղարկվել է դատարան` ԲԲՀՄ կիռարելու համար, 24-ը կարճվել է, որից 8-ը` արդարացնող հիմքով: 5 քրեական գործ ուղարկվել է այլ մարմին, 7-ը` միացվել է, 7-ը` կասեցվել է, 51 քրեական գործ փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ: Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար 1 քրեական գործ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ոչ արդարացման հիմքերով կարճված գործերով, գործի մասերով և մերժված նյութերով 20 անչափահաս ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որից`
2-ը քննվել է սպանության, 1-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 37-ը՝ ծեծի, 7-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիք տալու, 2-ը՝ բռնաբարության, 6-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, 1-ը՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 11-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, 17-ը՝ անառակաբարո գործողություններ կատարելու, 1-ը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 12-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 10-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 60-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
196 քրեական գործից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 31 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 49 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 30-ը` արդարացնող, իսկ 19-ը` ոչ արդարացնող հիմքով: 29 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 24-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 1-ը` այլ հիմքով: 6 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 7-ը` միացվել է, 76 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:
Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջինակարգ մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:
Ըստ կարգավիճակի` 92 մեղադրյալից 37-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 1-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:
Նշված 196 քրեական գործով 194 անձ ճանաչվել է տուժող, որից` 98-ը՝ մինչև 12 տարեկան, 42-ը՝ 12-14 տարեկան, 35-ը՝ 14-16 տարեկան, 19-ը՝ 16-18 տարեկան:
Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որից`
8-ը քննվել է սպանության, 1-ը՝ նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 20-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 183-ը՝ ծեծի, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 1-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, 3-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, 1-ը՝ անառակաբարո գործողությունների, 2-ը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 31-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 2-ը՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը` անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 22-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով: 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը` միացվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:
Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից, 9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից:
Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է տուժող, որից` 32-ը՝ մինչև 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է թրաֆիքինգի դեպքերով հարուցված 15 քրեական գործ, որից 6-ը նույնքան անձի նկատմամբ՝ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, 2-ը կարճվել է արդարացնող հիմքով, իսկ 7-ի նախաքննությունը շարունակվում է:
Սպանության դեպքերի առթիվ քննվել է 93 քրեական գործ, որից 23-ը՝ 32 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 3-ը կարճվել է` 1-ը արդարացնող, 2-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 58-ի նախաքննությունը շարունակվում է:
Սպանության փորձի դեպքերի առթիվ քննվել է 68 քրեական գործ, որից 21-ը՝ 26 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է` 1-ը արդարացնող, 1-ը ոչ արդարացնող հիմքով, 36-ի նախաքննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակումների դեպքերի առթիվ քննվել է 45 քրեական գործ, որից 20-ը՝ 30 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 8-ը կարճվել է` 4-ը արդարացնող, 4-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 10-ի նախաքննությունը շարունակվում է:
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի առթիվ քննվել է 272 քրեական գործ, որից 59-ը՝ 63 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13-ը կարճվել է` 8-ը արդարացնող, 5-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 157-ի նախաքննությունը շարունակվում է:
Խուլիգանության դեպքերի առթիվ քննվել է 484 քրեական գործ, որից 54-ը՝ ` 107 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 60-ը կարճվել է` 43-ը արդարացնող, 17-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 297-ի նախաքննությունը շարունակվում է:
Գողության դեպքերի առթիվ քննվել է 4.809 քրեական գործ, որից 324-ը՝ 460 անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 430-ը կարճվել է` 107-ը արդարացնող, 323-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 1.815-ի նախաքննությունը շարունակվում է:
Բռնաբարությունների դեպքերի առթիվ քննվել է 20 քրեական գործ, որից 2-ը նույնքան անձի նկատմամբ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 7-ը կարճվել է` 6-ը արդարացնող, 1-ը ոչ արդարացնող հիմքով, իսկ 10-ի նախաքննությունը շարունակվում է:
Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության /այսուհետ՝ Գլխավոր վարչություն/ վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 659 քրեական գործ (2021թ.` 367), որից 206-ը փոխանցվել է 2021թ.-ից, իսկ 453-ը վարույթ է ընդունվել 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում։ Նշված 659 քրեական գործից 76-ը հարուցվել է Գլխավոր վարչությունում, 27-ը անջատված մաս է, 1-ը հարուցվել է դատախազի կողմից, 289 քրեական գործ ստացվել է այլ մարմնից: Վերսկսվել է նախկինում կասեցված կամ կարճված 60 քրեական գործի վարույթ:
Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 109 քրեական գործ, որից 46-ը՝ 136 անձի վերաբերյալ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 63 քրեական գործի վարույթ կարճվել է: 57 քրեական գործով վարույթը կասեցվել է, որից 49-ը՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու, 5-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրը պարզված չլինելու, իսկ 3-ը` այլ հիմքով։ Վարույթում քննված գործերից 5-ն ուղարկվել է այլ մարմին, 227-ը` միացվել է, 261 քրեական գործ փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ։
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր վարչությունում նախապատրաստվել է 41 նյութ, որից 5-ով հարուցվել է քրեական գործ, 31-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 2-ն ուղարկվել է այլ մարմին:
Լրացուցիչ քննության վերադարձված գործեր չկան, վարույթը կարճելու կամ կասեցնելու, ինչպես նաև նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները դատախազների կողմից չեն վերացվել:
Հաշվետու ժամանակահատվածում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար քննիչների կողմից դատարան է ներկայացվել 63 միջնորդություն, որից 42–ը` բավարարվել է, իսկ 21-ը` մերժվել: 63 միջնորդությունից 6-ը եղել է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների նկատմամբ:
Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումներից 3-ը դատախազների կողմից բողոքարկվել են, որոնք սակայն չեն բավարարվել: 18 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, 2 դեպքում մերժվել է կալանքի ժամկետի երկարացումը, 7 անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոփոխվել կամ վերացվել է:
Քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 1.023.736.923 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 820.164.923 ՀՀ դրամը: Իրավաբանական անձանց պատճառված 6.545.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 3.340.000 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 35.187.014 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 10.125.000 ՀՀ դրամը:
2022թ. 1-ին կիսամյակում հենց ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում է ավարտվել հանրությանը հայտնի.
- «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու,
- Դատաբժիշկ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու,
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու,
- Քասախ, Ծակքար և այլ համայնքների ղեկավարների և նրանց հանցակիցների չարաշահումների,
- ՀՀ ՊՆ նախկին ծառայողի կողմից հրազեններ ապօրինի պատրաստելու և իրացնելու,
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից ապօրինի որս, յուրացումներ կատարելու,
- Զորակոչի ընթացքում խարդախություններ, բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու համար զորակոչիկների ծնողներից խաբեությամբ գումարներ հափշտակելու,
- Երևանում գործող հայտնի առևտրի կենտրոններից հանցավոր խմբի կողմից տարատեսակ գողություններ կատարելու /«Մոլերից գողություններ»/,
- Երևանում հայտնի «ՏԷՑ-ի կրուգում» պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու,
- «Թոխմախի գերեզմանատան» մոտ հրազենների գործադրմամբ կատարված սպանության փորձի, դրան նախորդած՝ անձի առևանգման,
- Երևանում սկսված և Արարատի մարզում ավարտված՝ սփյուռքահայի նկատմամբ կատարված հարձակման և սպանության,
- Երևանում գործող «Դոնկիխոտ» ռեստորանի հարևանությամբ հրազենների գործադրմամբ կատարված սպանության և այլ հացագործությունների,
- ՀՀ քաղաքացի հանդիսացող, մանկան տների սան հանդիսացող երեխաների ապօրինի որդեգրման, փողերի լվացման և հարակից այլ հանցագործությունների,
- Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում առավել հայտնի <> մականվամբ Արթուր Ասատրյանի հանցավոր խմբի կողմից սպանություն նախապատրաստելու և այլ հանցագործություններ կատարելու,
- Արմավիրի մարզի Արմավիր համյանքում 30-ից ավելի անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության, սպանության փորձի և միմյանց հաջորդած այլ հանցագործությունների,
- Մայիս-հունիսին Երևանում տեղի ունեցած երկու զանգվածային անկարգությունների,
- Հանցաշխարհում հայտնի «օրենքով գող», հեղինակությունների, ենթամշակույթի հարող հանցավոր խմբավորման «օբշակը» բացահայտելու և հայտնաբերելու, նրանց կողմից ապօրինի զենք, թմրամիջոցներ պահելու,
- Թմրամիջոցների մեծածավալ և համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման դեպքեր, այդ թվում՝ տրանսկոնտինենտալ, երբ կայք-էջերը կառավարվել են արտերկրից, որոնց ծավալներն ու դրվագներն արդեն այնքան շատ են, որ անհրաժեշտություն է առաջացել ոչ թե դրանք հաշվառելու, այլ կատարելու խորքային վերլուծություններ, և արդյունքում դադարել են գործել տասնյակների հասնող կայք-էջեր ու դրանցից ձևավորված «տոնավաճառ-հարթակներ», որոնցով հետևորդների թիվը հասել է տասնյակ հազարների,
- թրաֆիքինգի դեպքեր,
- համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տարատեսակ հանցագործությունների դեպքեր՝ խարդախություններ, հարձակումներ և այլն, որոնցից յուրաքանչյուր գործով բացահայտված հանցագործությունների դեպքերի թվաքանական անցնում է հարյուրներից, իսկ բացահայտումները նման տեմպերով շարունակելու պարագայում՝ կանցնեն հազարները և այլն:
Գլխավոր վարչությունում շարունակվում են քննվել:բազմաթիվ վերը նկարագրված կատեգորիայի գործեր:
Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության /այսուհետ՝ Գլխավոր վարչություն/ վարույթում 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է 58 քրեական գործ, որից 36-ը փոխանցվել է 2021թ-ից: Նշված 58 գործից 8-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել է դատարան, 11-ի վարույթը կարճվել է, 13-ը կասեցվել է, 3-ն ուղարկվել է այլ մարմին, 5-ը միացվել է, 18-ը փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:
Քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.868.000 ՀՀ դրամ գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ֆիզիկական անձանց պատճառված 9.234.600 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 1.897.000 ՀՀ դրամը:
Վարույթում քննվող 58 քրեական գործից 18-ը եղել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ (5-ը համայնքի ղեկավարների վերաբերյալ), որից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 4-ը: Նշված գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 2.868.000 դրամ գումար, մնացած գործերով կալանք է դրվել բռնագրավման ենթակա գույքերի վրա:
Գլխավոր վարչության կողմից նոր օրենսդրության կարգավորումների համաձայն մշակվել և Կոմիտեում շրջանառության մեջ են դրվել համապատասխան քննչական և դատավարական գործողությունների ու որոշումների օրինակելի ձևաթղթեր: Նկատի ունենալով, որ 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումն առ այն, որ նախաքննությունն իրականացվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով, Գլխավոր վարչության կողմից համապատասխան ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմվել է բոլոր ստորաբաժանումների քննիչներին և ղեկավար անձնակազմին վերապատրաստելու ծրագիր և ժամանակացույց, որպիսի դասընթացների մեկնարկը տրվել է 2022թ. հունիսի 28-ից:
Հաշվետու ժամանակահատվածում, կապված նույն օրենսգրքերի հետ, մշակվել և ներդրվել է Կոմիտեի նախագահի թիվ 180-Լ հանձնարարականով նախատեսված մինչդատական վարույթին առնչվող հաշվետվությունների և ցուցանիշների վերաբերյալ նոր աղյուսակ: Մշակվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ամսական վիճակագրական տվյալների Ձև 1 և քննիչների անհատական ծանրաբեռնվածության վերաբերյալ աղյուսակները, որոնք ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներին:
2022թ. ապրիլ ամսից Կոմիտեից ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի միջոցով ուղարկվող և այնտեղից ստացվող համապատասխան աշխատանքը հանձնարարվել է Գլխավոր վարչությանը, /նախկինում կատարել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը/, որից հետո ուղարկվել են հարցումներ և ստացված պատասխանները տրամադրվել են համապատասխան ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված հավելված 1 և հավելված 4 ձևաթղթերին համապատասխան 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում գտնվող /Ահաբեկչության ֆինանսավորման և Փողերի լվացման/ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հաշվետվություն է ուղարկվել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն:
Հաշվետու ժամանակահատվածում լրամշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական պարգևատրման չափորոշիչները և կարգը հաստատելու մասին Կոմիտեի նախագահի 18.10.2021թ. թիվ 133-Լ հրամանը: Նշված հրամանի համաձայն` յուրաքանչյուր ամիս ուսումնասիրվել են Կոմիտեի ստորաբաժանումներից ստացված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման թերթիկները և տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ կազմված զեկուցագիրը ներկայացվել է Կոմիտեի նախագահին:
Ի կատարումն Կոմիտեի նախագահի 2022թ. հունվարի 22-ի թիվ 21-Ա հանձնարարականի՝ 2022թ. փետրվարի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, Գլխավոր վարչության աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում, 2022թ. մարտի 3-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում: 2022թ. մայիսի 11-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային քննչական վարչություններում` երկու տարի և ավել ժամկետում քննվող քրեական գործերը ուսումնասիրելու, մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կոմիտեի նախագահի 2022թ. հունվարի 22-ի թիվ 21-Ա հանձնարարականի հիման վրա Գլխավոր վարչության աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը` 2022թ. հունիսի 13-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ է իրականացրել նաև զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում: Ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված զեկուցագրերը ներկայացվել են Կոմիտեի նախագահին:
Կոմիտեի նախագահի 2020թ. թիվ 149-Լ և 117-Լ հանձնարարականների համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով նշանակված փորձաքննությունների և ստացված եզրակացությունների, ինչպես նաև 2022թ. առաջին եռամսյակում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով առգրավված թանկարժեք մետաղները, քարերը, օտարերկրյա արժույթը, դրամը, չեկերը և արժեթղթերը ՀՀ կենտրոնական բանկին պահպանության հանձնելու վերաբերյալ տեղեկությունները, այդ կապակցությամբ կազմված ամփոփ տեղեկանքները ներկայացվել են Կոմիտեի նախագահին:
Կոմիտեի նախագահի 2015թ. նոյեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին թիվ 115-Լ հրամանի հիման վրա, սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել Կոմիտեի նախագահի կողմից հսկողության վերցված 166 փաստաթղթի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ:
Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են ծրագրային ապահովման հետ կապված ծավալուն աշխատանքներ, մասնավորապես՝ Կոմիտեի քննիչների պաշտոնից ազատման, գործուղման, հաստիքների կամ կոչումների փոփոխության դեպքերում ապահովվել է «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում համապատասխան փոփոխության կատարումը, ինչպես նաև օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տրամադրումն ու չեղարկումը: Ծրագրի միջոցով բացվել, փակվել և փոփոխվել է 12 մուտքանուն ու գաղտնաբառ, կատարվել են նոր գործառույթների ավելացման աշխատանքներ, լրամշակվել են ծրագրում առկա ձևաթղթերի օրինակները, մուտքագրվել են նախկինում չմուտքագրված քրեական գործերի հարուցման ամսաթվեր և այլ տվյալներ:
Գլխավոր վարչությունում յուրաքանչյուր ամիս ստացվել, ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված քննչական աշխատանքների վերաբերյալ ամսական 1.1Մ, այնուհետև 2021թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան 1Մ վիճակագրական հաշվետվությունները, 2021թ. ընթացքում ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Իրականացվել է նաև ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հունվարի 22-ի «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 1 հրամանով հաստատված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների հավաքագրում, ամփոփում:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման` կատարվել է եռամսյակային ոչ ֆինանսական ցուցանիշների հավաքագրում, ամփոփում: Կոմիտեի նախագահի 2018թ. հոկտեմբերի 29-ի թիվ 169-Լ հրամանի 3-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով Կոմիտեի նախագահին է ներկայացվել Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում եղած քրեական գործերի նախաքննության ժամկետների վերաբերյալ տեղեկանքը:
Ի կատարումն Կոմիտեի նախագահի 2019թ. օգոստոսի 23-ի թիվ 126-Լ հանձնարարականի պահանջների` ամփոփվել են հետաքննության մարմինների կողմից հարուցված և Կոմիտեի վարույթում կարճված քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները:
Կոմիտեի նախագահի 2021թ. դեկտեմբերի 22-ի թիվ 180-Լ հանձնարարականի /ինկորպորացիա առ 25.04.2022. N 69-Լ/ 2-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամսական կտրվածքով ամփոփվել և Կոմիտեի նախագահին են ներկայացվել մինչդատական վարույթի վերաբերյալ ամսական ցուցանիշները:
Համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 24.03.2022թ. թիվ ՔՏՄ/01.2/4137-22 գրության` յուրաքանչյուր ամիս Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տվյալների հիման վրա ամփոփվել և ՀՀ տեսչական մարմնին են ներկայացվել Կոմիտեի վարույթում հրդեհների վերաբերյալ քննված գործերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Կազմվել և ստորաբաժանումներին է տրամադրվել դեպքի վայրի զննության մարտավարության և տեխնոլոգիայի, դիակի արտաքին զննության և փորձարարության մարտավարության վերաբերյալ ուղեցույց:
Հաշվետու ժամանակահատվածում, զննություն կատարելու նպատակով, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության տնտեսագիտական և հաշվապահական մասնագետներին են տրամադրվել բազմադրվագ 15 քրեական գործ:
Բացի այդ, 2021 թվականից 2022 թվական է փոխանցվել մասնագետների կողմից ուսումնասիրվող 10 քրեական գործ: Նշված 25 քրեական գործից 21-ով փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քրեական գործերով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով կազմվել են զննության արձանագրություններ, ինչպես նաև զննության արձանագրության անբաժանելի մաս կազմող հավելվածներ:
Շինարարատեխնիկական հարցերով փորձագետի կողմից 20.06.2022-30.06.2022թթ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է թվով 5 օբյեկտների ուսումնասիրություն:
Հոգեբանի կողմից 2022թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում, Կոմիտեի կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցի համաձայն, 74 հավակնորդի հետ իրականացվել են քանակական և որակական վերլուծության աշխատանքներ՝ Կոմիտեում քննիչի պաշտոնի հավակնող թեկնածուների համար մշակված հոգեբանական թեստերի կիրառմամբ: Թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել է անհատական եզրակացություն և Կադրերի վարչության հետ մշակված ժամանակացույցին համապատասխան՝ տրամադրվել վերջինիս:
Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և այլ մարմիններից, ինչպես նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 784 քրեական գործ, և նախաքննություն իրականացնելու համար հետաքննության մարմնից ստացված 6 նյութ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ գործերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար, իսկ տարածքային ենթակայության ուղարկելու համար հիմքերի բացակայության դեպքերում՝ տարածքային ստորաբաժանումներից ստացված գործերը վերադարձվել են:
Վարույթն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված և հայտնաբերված խախտումների, բացթողումների կապակցությամբ Կոմիտեի նախագահին ներկայացվել է 157 միջնորդություն՝ Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախնական ուսումնասիրություն կատարելու համար, իսկ արդեն կատարված նախնական ուսումնասիրության եզրակացության կապակցությամբ գլխավոր վարչությունում անցկացվել է 9 օպերատիվ խորհրդակցություն:
Գլխավոր վարչությունում ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 26 նախագծի վերաբերյալ:
Ուսումնասիրվել և սահմանված ժամկետում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված 5 հարցման, ստացվել և քննարկվել է 526 դիմում ։ Դիմումների զգալի մասը քննարկվել է Գլխավոր վարչությունում, իսկ միջնորդության տարրեր պարունակող և արդեն քննարկված դիմումները քննությանը վերաբերելի մասով ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին։ Անհրաժեշտության դեպքում՝ Գլխավոր վարչությունում կազմակերպվել է դիմումատուների անձնական ընդունելություն կամ այն հանձնարարվել է կազմակերպել տարածքային ստորաբաժանումների պետերին։
Գլխավոր վարչությունում քննարկվել և ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման, արդարադատության մարմիններից, կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 763 հարցման և գրության, տարածքային ստորաբաժանումներից ստացվել է 2172 գրություն։
Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Գլխավոր վարչությունում հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի ընթացքի նկատմամբ, որոնք պարբերաբար ուսումնասիրվել են և ծագած համակարգային խնդիրների կարգավորման համար ներկայացվել են առաջարկություններ: Գլխավոր վարչության ծառայողներն ընդգրկվել են նաև Կոմիտեի նախագահի հրամաններով ստեղծված հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում:
Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի 2022թ. հունվարի 2-ի թիվ 14-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա քննչական բաժիններում, ինչպես նաև մարզային քննչական վարչություններում 2022թ. 1-ին կիսամյակում ստեղծվել են աշխատանքային խմբեր և ստուգումներ իրականացնելու նպատակով գործուղվել են տարածքային ստորաբաժանումներ, իսկ արդյունքների վերաբերյալ զեկուցագիր է ներկայացվել Կոմիտեի նախագահին:
2022թ. առաջին կիսամյակի ընթացքում Գլխավոր վարչության ծառայողները կատարել են նաև Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունում (այսուհետ՝ Վարչություն) 2022թ. 1-ին կիսամյակում քննարկվել է իրավական ակտերի 23 նախագիծ, որոնց վերաբերյալ տրվել են կարծիքներ և ներկայացվել առաջարկություններ` Կոմիտեի գործունեությանն առընչվող ոլորտներում ՀՀ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 72 քրեական գործ, 51 նյութ և 5 հաղորդում:
Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ ուսումնասիրվել է 117 քրեական գործ, քրեական գործերով քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ վերահսկողության վարչության ծառայողների կողմից նախապատրաստվել են 114 հանձնարարականներ: Քաղաքացիներից ստացվել է 128 դիմում և միջնորդություն, որից 110-ը քննարկվել է վերահսկողության վարչությունում, իսկ 18-ն օրենքով նախատեսված դեպքերում ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը:
Վերահսկողության վարչությունում շարունակվել է առանց նախնական հերթագրման քաղաքացիների ընդունելության կազմակերպումը՝ 14 ընդունելություն (այդ թվում այն քաղաքացիների, ովքեր դիմել են Կոմիտե, պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի տարբեր ստորաբաժանումներ, ԿՌԲ հանձնաժողով և այլն):
Ապահովվել է իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը պաշտպանության նախարարության ԶՍՊ, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԱԿԲ, կազմզորահավաքային, ԲՀԱ վարչությունների հետ, նշված ստորաբաժանումներից ստացվել են 57 տարատեսակ հարցումներ, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ վերահսկողության վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 300-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրաված սպաների վերաբերյալ:
Վարչությունում քննարկվել է նաև տարբեր մարմիններից, կազմակերպություններից, լրագրողներից ստացված 58 հարցում, որոնց կապակցությամբ նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից ստացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով կազմակերպվել է 32 քննարկում:
Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել են Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 5 հանձնարարականի և հրամանի նախագիծ, որոնք ներկայումս գործում են:
Կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով, վարչության միջնորդությամբ, ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել է 5 մասնագիտական ստուգում:
Մահվան ելքով դեպքերով վարչության համապատասխան ծառայողների միջոցով ապահովվել է համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, ինչպես նաև ծառայողներն ընդգրկվել են գործերով կազմված քննչական խմբերում և կատարել խմբի ղեկավարի քսանից ավել գործողություններ կատարելու հանձնարարությունները: Բացի այդ, վերահսկողության վարչության մեկ ծառայողի ուժերով կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 28 հանձնարարություն:
Կայազորային քննչական բաժիններ կազմակերպված ծառայողական գործուղումների ընթացքում ուսումնասիրվել է ստորաբաժանումների գործունեությունը, քննիչների և ստորաբաժանումների պետերի կողմից իրենց դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, վերհանվել, վերլուծվել և ամփոփվել են տեղ գտած թերությունները, կոնկրետ քրեական գործերով՝ 1199, ցուցաբերվել է անհրաժեշտ մեթոդական օգնություն:
Ենթակա ստորաբաժանումներից ստացվել և ամփոփվել են կատարած աշխատանքների վերաբերյալ ամսական և կիսամյակային հաշվետվությունները և ներկայացվել են Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչություն:
Վերահսկողության վարչության ծառայողների ուժերով կատարվել են նաև Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի և նրա տեղակալների այլ հանձնարարություններ:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 715 միջնորդություն, իրականացվել է 333 նախնական ուսումնասիրություն, 35 ստուգում, ընթացք է տրվել 34 դիմումի:
ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների առթիվ 333 նախնական ուսումնասիրության 10-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահը միջնորդություն է ուղարկել կարգապահական հանձնաժողով: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում 6 միջնորդության քննությամբ հաստատվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից խախտումներ թույլ տալու փաստը և մեղավորությունը: 1 դեպքում՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժ, 3 անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, 1 դեպքում՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, 4 դեպքում՝ 5 անձի նկատմամբ կարգապահական վարույթ դեռ չի հարուցվել: Կոմիտեի նախագահի կողմից ինքնավար պաշտոն զբաղեցնող 31 անձի նկատմամբ կիրառվել են տույժեր՝ 11 զգուշացում, 20 նկատողություն: 213-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 78 նախնական ուսումնասիրություն փոխանցվել է հաջորդ կիսամյակ:
Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից ստացված 34 միջնորդություննների առթիվ իրականացված 32 նախնական ուսումնասիրություններով 1-ի արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը 1 անձի նկատմամբ կիրառել է «նկատողություն» կարգապահական տույժ, 27-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 5 նախնական ուսումնասիրություն փոխանցվել է հաջորդ կիսամյակ, 1 նախնական ուսումնասիրություն կասեցվել է:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է նախկին տարիներին կասեցված 1 նախնական ուսումնասիրության վարույթ վերսկսվել և ավարտվել է՝ ծառայողների արարքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
Ընդհանուր առմամբ` Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 10-ի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 9 միջնորդություն է ներկայացվել: Հարուցված 5 կարգապահական վարույթների արդյունքում 5 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 2-ի նկատմամբ կիրառվել է «զգուշացում», 2-ի նկատմամբ՝ «նկատողություն», իսկ 1-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի տեսակը: Կարգապահական հանձնաժողովի որոշումով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ չի արդարացվել: Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 4 միջնորդությունով (5 անձի նկատմամբ) 2022թ. հունիսի 30-ի դրությամբ որոշում չի կայացվել:
Այսպիով, 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԱՎ-ում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական նորմերի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 38 անձի (2021թ.՝ 8) նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր` 13-ի նկատմամբ` «զգուշացում», 24-ի նկատմամբ՝ «նկատողություն», 1-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»:
Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության կողմից 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում մշակվել է oրենքի 21 նախագիծ, որից 6-ը («Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածում լրացվել է 3-րդ մաս, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաև 2-րդ մասում կատարվել է լրացում, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում՝ քննչական մարմնի ղեկավարը՝ նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում՝ դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ վարույթն իր ենթակայությամբ գործող մի քննիչից մյուսին հանձնելը կիրականացնի առանց դատավարական որոշում կայացնելու, առանց վերադաս դատախազի գրավոր համաձայնության, եթե դա հանգեցրել է նախաքննության կատարման վայրի փոփոխության, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով քրեական օրենսգրքի 431-րդ (Անցումային դրույթներ) հոդվածով սահմանված՝ քրեական գործերով վարույթները վեցամսյա ժամկետում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսելու ընթացակարգում կատարվել է փոփոխություն, հիշյալ գործողության կատարումը հետաձգելով մեկ տարի ժամկետով, այսինքն՝ 2023 թվականի հուլիսի 1-ը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքը, որով ի կատարումն նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կիրարկման՝ օրենքով նախատեսվեցին հետաքննության մարմնի աշխատակիցների հաստիքների կրճատմամբ պայմանավորված, վերջիններիս մեկ տարի ժամկետով Կոմիտեում պաշտոնակատարներ նշանակելու, այդ թվում՝ նրանց սոցիալական, կենսաթոշակային ապահովության մասով կարգավորումներ, Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որի 23-րդ (Փորձաշրջանը) հոդվածում կատարված փոփոխության արդյունքում սահմանվեց, որ Կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար մինչ այդ գործող երեք ամսյա փորձաշրջանի ժամկետը կրճատվել և սահմանել է մեկ ամիս) ընդունվել են ԱԺ-ի կողմից և 09.06.2022 թվականին ստորագրվել ՀՀ Նախագահի կողմից, իսկ 15-ը դեռ գտնվում են շրջանառության մեջ:
Դրանցից են` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը, ««Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվում են Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող զենքի տեսակները, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված դասային աստիճանները, դրանք համապատասխանեցնելով՝ կոչումների, միաժամանակ, նախատեսվում է կատարել փոփոխություն՝ բարձրագույն դասային աստիճանների (կոչումներ) վերին և ստորին սահմանները փոփոխել բարձրացնելով մեկական աստիճանով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում, բացի ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչներից ընդգրկվեն նաև Կոմիտեի ներկայացուցիչները, «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել նաև Կոմիտեին:
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Վարչությունում մշակվել է ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների 6 նախագիծ:
Վարչության կողմից մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների ստորագրմանն է ներկայացվել 91 իրավական ակտի նախագիծ, իսկ Կոմիտեի նախագահի 6 իրավական ակտի նախագիծ գտնվում է քննարկման փուլում:
Բացի այդ, Վարչությունում մշակվել և Կոմիտեի նախագահի տեղակալի ստորագրմանն է ներկայացվել պաշտոններից ազատման և պաշտոններում նշանակումների կապակցությամբ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների և Երևան քաղաքի քննչական վարչության ու դրա ստորաբաժանումների ծառայողների միջև աշխատանքի բաժանման մասին հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 33 հրամանի նախագիծ:
Մշակվել են նաև փոփոխություններ, լրացումներ նախատեսող և գործողությունը դադարեցնող Կոմիտեի նախագահի շուրջ 34 իրավական ակտ:
Վարչությունում նախապատրաստվել են նաև Կոմիտեի գլխավոր քարտուղարի թվով 4 իրավական ակտերի նախագծեր:
Լրամշակվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը, գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման, իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների շրջանառության կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության հետ համատեղ, որը նույնպես դեռ քննարկման փուլում է:
Այլ մարմիններից ստացված 229 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրամադրվել է կարծիք:
Հաշվետու ժամանակահատվածում, ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, Վարչությունում կազմվել և դատարան են ներկայացվել հայցադիմումների պատասխաններ, առարկություններ, դիրքորոշումներ, ապահովվել վարչության կողմից մասնակցություններ դատական նիստերին:
Մշակվել և ներկայացվել են Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների ուսուցման ծրագրերը, ժամանակացույցերը, Կոմիտեի քննիչների վերապատրաստումների, լրացուցիչ վերապատրաստումների ծրագրերը և չափորոշիչները, ինչպես նաև շարունակական համագործակցություն է իրականացվել Արդարադատության ակադեմիայի հետ, այդ թվում՝ դասախոսական կազմի ընտրության հարցում:
Բացի այդ, մշակվել և ներկայացվել է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշումների նախագիծ, որոնք ստորագրվել են Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից:
Կոմիտեի իրավասությանը վերաբերող տեղեկատվություն է տրամադրվել մեկ տասնյակից ավելի հարցումների կապակցությամբ: Քննարկվել և պատասխանվել է մի շարք գրությունների, այդ թվում՝ այլ գերատեսչություններից, կազմակերպություններից ուղարկված (նաև որպես 2-րդ կատարող):
Տարբեր ռազմավարություններից (ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր, ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների գործողությունների ծրագիր և այլն) բխող գործողությունների կատարման վերաբերյալ պարբերաբար ներկայացվել են հաշվետվություններ, այլ տեղեկատվության տրամադրում, գրությունների պատասխաններ, ինչպես նաև աշխատանքային կարգով մասնակցություններ են իրականցվել տարբեր քննարկումներին:
Հաշվետու ժամանակահատվածում, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, հաղորդումներ է ներկայացվել լիազոր մարմին (ՀՀ արդարադատության նախարարություն) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու նպատակով:
Ապահովվել է մասնակցություն միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերում, այդ թվում՝ քննարկումներին, ներկայացուցչություն է իրականացվել ՀԿ-ների և այլ մարմինների, կազմակերպությունների կողմից կազմակերպված քննարկումներին:
Յուրաքանչյուր շաբաթ ուսումնասիրվել են ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված, Կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցերը:
Իրականացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) իրավական ակտերի նախագծերի տեղադրման աշխատանքները:
Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) կողմից 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 127 հարցում, որից 19-ը կատարվել է ամբողջ ծավալով, 5-ը կատարվել է մասնակի, (անձանց՝ ՀՀ տարածքից բացակայության հիմքով), 1 հարցում նախաձեռնողի գրության հիման վրա թողնվել է առանց կատարման՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 102 հարցում փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ:
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 261 հարցում, որոնցից 197-ը՝ լրամշակվելուց և թարգմանությունն ապահովելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 45-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել, իսկ 19-ը՝ 2022թ. հունիսի 30-ի դրությամբ գտնվել է թարգմանության փուլում:
197 հարցումից 21-ի պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է ամբողջ ծավալով, 176 հարցում 2022թ. հունիսի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:
Բացի այդ, 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Բաժնում լուծվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին 2014-2020թթ. ուղարկված 89 հարցման ընթացք, որից 70-ը կատարվել է ամբողջ ծավալով, 3 հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է՝ նախաձեռնողի պահանջով, 2 հարցում կատարվել է մասնակի, 14-ի կատարումը մերժվել է՝ 3-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 5-ը՝ ԱՄՆ իրավասու մարմնի կողմից հայցված լրացուցիչ տեղեկատվությունը նախափեռնողի կողմից չտրամադրելու հիմքով, 6-ը՝ տվյալ պետության օրենսդրությանը հակասելու հիմքով (հայցված տվյալներն ԱՄՆ սահմանադրությամբ պաշտպանվող խոսքի ազատություն հանդիսանալու պատճառաբանությամբ), իսկ 2014-2021թթ. օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված ևս 160 Հարցում 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ դեռևս գտնվել են կատարման փուլում:
Հիմնական գործառույթների կատարումից զատ՝ Բաժնի ծառայողների վարույթում քննվել է 8 քրեական գործ, որից 3-ը փոխանցվել է 2021թ.-ից: Նշված գործերից 4-ը թարգմանվելուց հետո ուղարկվել է Կոմիտեի այլ ստորաբաժանումներ, 4 քրեական գործ փոխանցվել է 2022թ. 2-րդ կիսամյակ:
Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվել:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 18 թեկնածու, որից 7-ը եղել են Կոմիտեում նախկին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:
Հաշվետու ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 37 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 35-ը՝ գրավոր դիմումի հիման վրա, 1-ը՝ սահմանային տարիքը լրանալու, 1-ը` պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում:
2022թ. հունիսի 30-ի դրությամբ առկա է 92 թափուր հաստիք: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից 85-ը կին են:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված երեք քննություններին դիմած 288 հայտատուից մասնակցել է 261-ը, որից 104-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: 76 թեկնածու ենթակա է եղել Արդարադատության ակադեմիայի ուսումնառության, որից 1-ի ուսումնառության դասընթացն անձնական դիմումի համաձայն տեղափոխվել է 2023թ.: Փաստացի դասընթացին մասնակցել է 77 թեկնածու՝ 3 խմբով: 1-ին խումբը՝ 23 մասնակցով, որից 22-ը ավարտել է դասընթացը, իակ 1-ի մասով միջնորդություն է ներկայացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ցուցակից հանելու վերաբերյալ:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեում 33 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ պարգևատրվել է այլ գերատեսչական պարգևներով:
Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշների համար Կոմիտեի նախագահի հրամաններով խրախուսվել է Կոմիտեում 142 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ:
Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2022թ. 1-ին կիսամյակի պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից պարգևատրվել են 3.153 դեպքում (դրամական` ըստ ամիսների):
Կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար այլ գերատեսչությունների 68 աշխատակից պարգևատրվել է Կոմիտեի նախագահի հրամաններով:
Կարգապահական տույժի է ենթարկվել 33 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 2-ը՝ կրկնակի:
2022թ. հուլիսի 1-ի դրությամբ կասեցված է Կոմիտեում 3 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական լիազորությունները:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի աջակցող ստորաբաժանումներում պաշտոնի է նշանակվել 43 անձ, ազատվել՝ 31-ը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամաններով խրախուսվել է Կոմիտեի դեպարտամենտի 235 քաղաքացիական ծառայող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձ:
2022թ. 1-ին կիսամյակի պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից պարգևատրվել է 1.687 քաղաքացիական ծառայող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձ /դրամական՝ ըստ ամիսների և ՔԾ 1-ին կիսամյակի ամփոփումներով/:
Կարգապահական տույժի է ենթարկվել 2 քաղաքացիական ծառայող: