Բյուջետային հատկացումներ
20.07.20, 14:04

ՀՀ քննչական կոմիտեի 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագիծ

ՀՀ քննչական կոմիտեի 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագիծ

1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ

2018-2020թթ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) մասնակցել է մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝

1.1. ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 1-ին կետով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի 12-րդ և 45-րդ կետերին համապատասխան և ի կատարումն Կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի թիվ 87-Լ հրամանով հաստատված Կոմիտեի կողմից իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ցանկի 2-րդ և 3-րդ կետերի՝ ուսումնասիրություններ են կատարվել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումն անմիջապես ընդդատյա մարմնին հանձնելու կառուցակարգերում հնարավոր թերությունների և հակասությունների վերհանման, ինչպես նաև ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասներին և անաշխատունակ անձանց, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հսկողությամբ, խնամքի և գոյատևման միջոցներով ապահովելու գործող համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ կետերով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արդարադատության նախարարություն:

Մասնավորապես.

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի 12-րդ կետի առնչությամբ անկախ մարմնի կողմից քննություն իրականացնելու չափանիշը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվել են ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով ընդունվելու դեպքում իրազեկում ստացած Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու չափանիշները:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի 45-րդ կետի առնչությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի կարգով որոշումներ չկայացնելու հիմնական պատճառներ են հանդիսացել օրենսդրական ոչ հստակ կարգավորումները: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու համար քննիչին նախևառաջ անհրաժեշտ է վերլուծել սոցիալական ոլորտի օրենսդրությունը՝ պարզելու համար, թե ով է «առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասը», «անաշխատունակ անձը», «կերակրողը»: Առաջարկվել է՝ 1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հասկացությունը, մասնավորապես՝ ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնալը նախատեսել որպես երեխային առանց ծնողական խնամքի մնացած ճանաչելու հիմք, 2) օրենսդրությամբ հստակեցնել «անաշխատունակ անձի», «կերակրողի» հասկացությունները:

1.2. Կոմիտեն մասնակցություն է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրում ներառվելիք գործողությունների քննարկման, մշակման աշխատանքներին, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի տեսլականի շրջանակներում կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, արդարադատության մատչելիության ապահովման բնագավառներում առկա իրավիճակի վերլուծության, խնդիրների քարտեզագրման նպատակով աշխատանքային քննարկմանը:

1.3. Աշխատանքներ են իրականացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի  գործում:

Կոմիտեի ներկայացուցիչները, հանդիսանալով ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի և դրան կից աշխատանքային խմբի անդամներ, յուրաքանչյուր տարվա վերջում խորհրդին ներկայացնում են Կոմիտեում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շուրջ կատարված աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ հարուցված քրեական գործերի քանակը, դրանց ընթացքը, դրանցով ներգրավված մեղադրյալների և տուժողների քանակը, դատարան ուղարկված, կասեցված, կարճված և ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի քանակը: Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերով, առավել ևս անչափահասների նկատմամբ կատարված յուրաքանչյուր դեպքով, Կոմիտեն ինչպես իր պաշտոնական կայք էջում, այնպես էլ այլ լրատվական գործակալությունների միջոցով հրապարակում է դեպքի մասին տեղեկատվությունը (դեպքի բնույթն ու երեխայի շահերը հաշվի առնելով՝ չհրապարակելով երեխայի տվյալները կամ նրան նույնականացնելու համար անհրաժեշտ որևէ տեղեկություն):

Բացի այդ, Կոմիտեն համագործակցում է տարբեր կառույցների հետ, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, «Հույս և օրենք» հասարակական կազմակերպության,  «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ և այլն:

Կոմիտեի թվով 3 քննիչներ 2019 թվականին մասնակցություն են ունեցել ILEA-ի կողմից Բուդապեշտում անցկացված ընտանեկան բռնության և թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներին, որոնցում ընդգրկված են եղել երեք ուղղություններ՝ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն երեխաների նկատմամբ և սեռական թրաֆիքինգ:

1.4. Կոմիտեի հոգածության ներքո են գտնվում քրեական վարույթի անչափահաս մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող  հիմնախնդիրները: Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում  հետևողաբար շարունակվել են անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու աշխատանքները՝ միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: 2018-2019թթ. ի թիվս Կոմիտեի կենտրոնական մարմնի՝ անչափահասների հարցաքննության սենյակներով են կահավորվել նաև Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզային քննչական վարչությունների, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի և Չարենցավանի քննչական բաժինների, Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերը:

Կոմիտեում ներդրվել և ներկայումս վարվում է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության և ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրություն, որի ամփոփ տվյալները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

1.5. Կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 19-ից Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, իսկ 2017 թվականի ապրիլի 10-ից Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են գործառույթների ավելացման, ինչպես նաև ծրագրային ապահովման հետ կապված ծավալուն աշխատանքներ: Մասնավորապես՝ Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով քննարկվող ժամանակահատվածում շարունակվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի ներդրման ու կատարելագործման ուղղությամբ տարվող  աշխատանքները: Կոմիտեի նախագահի հրամանի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով առանցքային նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը կազմվում են  «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս վարելու ավտոմատացված էլեկտրոնային վիճակագրություն: Քննիչների  մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում ներդրվել է «Էլեկտրոնային գրադարան» բաժինը: Շարունակվել են ծրագրի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ յուրաքանչյուր քրեական գործով թղթային եղանակով լրացվող և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող վիճակագրական քարտերը ավտոմատացված կարգով լրացնելու և առցանց ուղարկելու, ինչպես նաև Կոմիտեի ծառայողներին ներկայումս հասանելի գերատեսչությունների տեղեկատվական բազաներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրի շրջանակներում հասանելի դարձնելու ուղղությամբ:

Միաժամանակ Կոմիտեից ներկայացուցիչ է ընդգրկված էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի (e-justice) մշակման և ներդրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծված խորհրդում:

1.6. 2019 թվականին Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացվել և ստեղծել է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն, որի ստեղծումը պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարը հատուկ մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացնելու  անհրաժեշտությամբ:

1.7 Համապատասխան ծրագրային ապահովումների օգտագործմամբ 2019 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությանը կցված փորձագետի կողմից իրականացվել է թվով 194 օբյեկտի զննություն, որոնցից՝ 144 բջջային հեռախոս (այդ թվում՝ հեռախոսաքարտ և հիշողության կրիչ), 50 համակարգիչ և տեսագրիչ սարքավորում: Համապատասխան փորձաքննություններ չնշանակելու արդյունքում խնայված գումարը կազմել է 15.204.000 ՀՀ դրամ:

2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի Կոմիտեի լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: Կոմիտեն, կարևորելով առանձին հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները և թիրախային համարելով զարգացող ոլորտներում հանցավորության հակազդման մեխանիզմների ձևավորման պրակտիկան, համընթաց գնալով արդի մարտահրավերներին, ձևավորել է մասնագիտացված վարչություններ և բաժիններ:

Կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են մի շարք քննչական գործողություններ, նշանակում փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն:

Կոմիտեի գործունեության հիմնական խնդիրներն են.

2.1. Քրեական հետապնդում հարուցելու ոլորտ.

ապահովվելու է առերևույթ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդման հարուցումը:

2.2. Մինչդատական վարույթի իրականացման ոլորտ.
1) ապահովվելու է նյութերի խորացված ու ամբողջական նախապատրաստումը.
2) նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նպատակով շարունակաբար ամփոփվելու և վերլուծվելու են հանցավորության վիճակի,  կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալները.
3) միջոցներ են ձեռնարկվելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու ուղղությամբ.
4) միջոցներ են ձեռնարկվելու պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ.
5) միջոցներ են ձեռնարկվելու կոնվենցիոն ու քրեադատավարական հիմնադրույթների պահպանմամբ յուրաքանչյուր քրեական գործով արդյունավետ քննություն ապահովելու, միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համախմբման ուղղությամբ:

2.3. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  դեմ պայքարի ոլորտ.
1) շարունակվելու են միջոցներ ձեռնարկվել կոռուպցիոն գործերով հանցավոր բոլոր դեպքերի, հանցագործության դրվագների և բոլոր մասնակիցների բացահայտման ուղղությամբ.
2) ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ժամանակին հայտնաբերելու և բացահայտելու հարցում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ.
3) իրականացվելու են համապատասխան միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերմանը.
4) ակտիվացվելու է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

2.4  Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) նախատեսվում է իրականացնել քննիչների վերապատրաստումներ կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտման ուղղությամբ, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու և հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով.
2) նախատեսվում է իրականացնել կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերի հաշվառում և համակարգում, որը հնարավորություն կտա անմիջականորեն մասնակցել գործերի պլանավորմանը, պատկերացում կազմել համապատասխան գործերի բացահայտման հեռանկարների վերաբերյալ և բոլոր գործերի տվյալները միմյանց համադրելով, հասկանալ հանցագործի ձեռագիրը, հանցանքի կատարման մեխանիզմը, եղանակը և այլն: Այսինքն՝ կստեղծվի հանցագործությունների քրեագիտական շտեմարան, որը օգտակար դերակատարում կունենա հանցագործությունների բացահայտման համար.
3) նախատեսվում է քննարկել Կոմիտեի կիբեռհանցագործությունների քննություն իրականացնող ստորաբաժանման տեխնիկական ռեսուրսների լոկալ թարմացման հարցը, այդ թվում՝ 1-2 արագագործ/գերհզոր համակարգիչների, ինչպես նաև զննության ենթարկված համակարգչային համակարգերի հիշողության կրիչների փորձագիտական պատճենների պահպանման/արխիվացման համար հիշողության կրիչների ձեռքբերման հարցը.
4) այլ պետությունների իրավասու մարմինների հետ էլեկտրոնային տվյալների փոխանակման հետ կապված հարցերի մասով դիվանագիտական որոշակի պարտադիր ընթացակարգերով պայմանավորված՝ նախատեսվում է ստեղծել «Կիբեռհանցագործությունների մասին» Եվրոպական Կոնվենցիայով սահմանված 24/7 ազգային երկրորդ (1-ին ազգային կոնտակտային կետը գործում է ոստիկանության ԿՀԴՊԳՎ մասնագիտացված ստորաբաժանումում) կոնտակտային կետը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով սկսել բանակցություններ Կոմիտեն Կոնվենցիայով իրավասու մարմին ճանաչելու վերաբերյալ: Այս կարևոր գործընթացի ավարտից հետո Կոմիտեի ցանկացած քննիչ հնարավորություն կստանա գործող կոնտակտային կետի և իրավասու աշխատակցի միջոցով կատարել այլ պետություններում գտնվող էլեկտրոնային տվյալների նախապահպանում (մինչև կուղարկվեն իրավական օգնության պաշտոնական հարցումներ), էլեկտրոնային տվյալներ ստանալու նպատակով հարցումներ ուղարկել անդրազգային ինտերնետային ծառայություններ մատուցող համագործակցող ընկերություններին, իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ ուղարկել Կոնվենցիան վավերացրած այլ պետությունների իրավասու մարմիններին:

2.5 Մարդու դեմ ուղղված հանցագործությունների պայքարի ոլորտ.
1) ապահովվելու է տուժողի իրավահաջորդ ճանաչելու և նրան քննչական և դատավարական գործողությունների մասնակից դարձնելը քննության սկզբնական փուլում.
2) կատարվելու են փորձի փոխանակումներ այլ երկրների քննչական և փորձագիտական մարմինների աշխատակիցների հետ:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների, 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների, 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների, 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրերից բխող գործողությունների ցանկերում Կոմիտեի իրավասության շրջանակներում կատարման ենթակա միջոցառումների շրջանակներում նախատեսվում է.
1) մշակել քննիչի վարքագծի կանոնները սահմանող իրավական ակտի նախագիծ.
2) ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին տարբեր իրավակարգավորումների վերաբերյալ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման, կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը, ինչպես նաև վաղեմության ժամկետները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության, «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման,  վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձի ծանուցման, երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի       30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների և  իրավակիրառ պրակտիկայի միջև առկա օրենսդրական անհամապատասխանությունների և դրանց վերացման առկա հնարավորությունների, քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման և քննիչների թվակազմի ավելացման, ՀՀ ԶՈւ-ում և ՔԿՀ-ներում մահվան դեպքերի արագ և թափանցիկ քննության, քննչական և դատավարական գործողությունների վերջնաժամկետների, եղանակների, տուժողների իրավահաջորդների/ներկայացուցիչների և հանրությանը իրազեկման պարբերականության, ընտանեկան բռնությունից և կանանց նկատմամբ բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության դատավարական երաշխիքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ և այլն.
3) ապահովել քննիչների մասնակցությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ կյանքի իրավունքի, ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, արդարացի քննության իրավունքի թեմաներով վերապատրաստումներին.
4) Կոմիտեի մարմիններն ու ստորաբաժանումներն ապահովել ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացնելու համար նախատեսված սենյակներով, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրման միջոցներով: 

3. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Գերակա ծախսային ուղղությունները ՄԺԾԾ ժամանակահատվածի համար` (ըստ գերակայությունների նվազման)

Հիմնավորումներ

Հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված

ՀՀ քննչական կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահած   ենթադրյալ հանցագործություններով նախաքննություն իրականացնող մարմին, որի նպատակը քննվող յուրաքանչյուր գործով քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության և արդյունավետության ապահովումն է ճշմարտության բացահայտումն է, արդարադատության իրականացմանը նպաստելը: Յուրաքանչյուր քրեական գործով գործնականում ծախսվում են ֆինանսական միջոցներ՝ պայմանավորված դատավարական մի շարք գործողությունների կատարման անհրաժեշտությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի  ծառայողների մասնագիտական վերապատրաստման և պատրաստման իրականացում

 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս

Ծառայողների մասնագիտական պատրաստվածության  և վերապատրաստվածության աստիճանը շարունակում է մնալ ծրագրի իրականացման արդյունավետության վրա ազդող հիմնական գործոն:   ՄԺԾԾ-ով երկու տարին մեկ ծառայողների վերապատրաստումը կմնա որպես կարևոր գերակայություն

Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի տրամադրւմ

«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Քննիչների թեկնածություննրի ցուցակում ընգրկված անձինք Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ ստանում են կրթաթոշակ: Կրթաթոշակի չափը օրենքով սահմանվել է ընդհանուր իրավասության դատարանի քարտուղարի վարձատրության չափը՝ 111115դրամ:

 
4. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ  ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
4.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը                       

Դասիչը

Միջոցառման անվանումը

Պարտադիր կամ հայեցողական  պարտավորությունների շրջանակը

Պարտադիր պարտավորության շրջանակներում գործադիր մարմնի հայեցողական իրավասությունների շրջանակները

Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերը

Ծրագիր

Միջոցառում

Պարտադիր ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝

1180

11001

Քրեական գործերով վարույթի իրականացում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում

հաստիքների քանակները, ընթացիկ ծախսերը

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 47-րդ հոդվածի 1-ին մաս

1180

11002

Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում

 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երկու տարին մեկ պարտադիր վերապատրաստումների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկված անձանց մասնագիտական պատրաստման ապահովում

-

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս

1180

11003

ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ

ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով չկանխատեսված ծախսերի կատարման ապահովում

-

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս

1180

12001

Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում

Քննիչների թեկնածություննրի ցուցակում ընգրկված անձանց Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ կրթաթոշակի տրամադրում

«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝

Շարունակական բնույթի հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝

 

4.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները
ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2021-2023թթ ժամանակահատվածում իրականացվելու է «1180. ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունները 2021թվականի համար կազմում են 8373768.2 հազ. դրամ, 2022թվականի համար 8367463.3 հազ. դրամ,   2023թվականի համար 8580947.5 հազ. դրամ:

Ծրագրի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացում: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացում:

Ծրագրի շրջանակներւմ իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
«11001. Քրեական գործերով վարույթի իրականացում»

Նկարագրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2021 թվկանին 8220344.8 հազ. դրամ, 2022 թվականին 8210155.7 հազ. դրամ, 2023 թվականին 8422753.6 հազ. դրամ

«11002. Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների վերապատրաստման և պատրաստման իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2021 թվկանին 12102.0 հազ.դրամ, 2022 թվականին 14366.4 հազ.դրամ 2023 թվականին 13608.6 հազ.դրամ

«11003. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեությանը նպաստում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2021թվկանին 107986.9 հազ.դրամ, 2022թվականին 109606.7 հազ.դրամ,  2023 թվականին 111250.8 հազ.դրամ

«12001. Մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում»
Նկարագրությունը՝ Քննիչների թեկնացությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակ, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2021 թվկանին 33.334,5 հազ.դրամ, 2022 թվականին 33.334,5  հազ.դրամ,, 2023 թվականին 33.334,5 հազ.դրամ,

4.3. Նոր նախաձեռնությունները 

ՀՀ քննչական կոմիտեն նոր նախաձեռնություններ չունի:

5. ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 

ՀՀ քննչական կոմիտեն բյուջետային հիմնարկ է, որի ֆինանսավորումը իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: ՀՀ քննչական կոմիտեն ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտներ չունի:

6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տարածքային զարգացմանն առընչվող ծրագրեր և միջոցառումներ 2021-2023թթ նախատեսված չեն:

7. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր կամ միջոցառումներ չունի:

8. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի   պատասխանատվությամբ իրականացվող  ծրագրերի համար 2021թվականին պետական բյուջեից նախատեսում է 8373768.2հազ. դրամ, 2022թվականին՝ 8367463.3 հազ. դրամ և 2023 թվականին 8580947.5 հազ. դրամ:

9. ՀԱՅՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն  հայտի հետ կապված ռիսկեր չունի:

Հավելված N 12

ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



1. ՈԼՈՐՏԸ

ՀՀ Քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացում: Որպես միչդատական վարույթ իրականացնող մարմին ՀՀ քննչական կոմիտեն սերտ փոխհամագործակցում է իրավապահ մյուս մարմինների հետ, ինչպես նաև մասնավորապես հետաքննության մարմինների, ինչպես նաև ՀՀ  և դատախազության հետ: Դատախազությունը հսկողություն է իրականացնում միչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ:

2. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իր գործունեության արդյունքում քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի:     ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ նշանակում փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացումը որը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրից:

3. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի  կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է քրեական գործերի քննությունը, որի շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակել մի շարք փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնել թարգմանության, իրավական օգնության համար կազմել և ուղարկել միջազգային հարցումներ՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով, քննիչներին վերապատրաստելու և պատրաստելու  ուսուցումը կազմակերպելու համար ներգրավել մի շարք դասընթացներում, համապատասխան վերապատրաստման ծրագրերում, մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում և ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում:

4. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի համար 2021 թվականին պետական բյուջեից նախատեսում է 8373768.2 հազ. դրամ, 2022 թվականին՝ 8367463.3 հազ. դրամ և 2023թվականին 8580947.5 հազ. դրամ:

Հավելված 3 մաս 1
Հավելված 3 մաս 2

Հավելված 3 մաս 3
Հավելված 3 մաս 4 
Հավելված 3 Աղյուսակ Ա

Պարտադիր և հայեցողական ծախսեր

Հավելված 1  
Հավելված 4 
Հավելված 5 
Հավելված 7
Հավելված 8  
Հավելված 1 (3)
Հավելված 10 աղյուսակ 1
Հավելված 10 աղյուսակ 2
Հավելված 12
Աղյուսակ 2
Աղյուսակ 2(3)

Բյուջետային ծրագրի նկարագիրը